Տատ, կարոտել ենք, ուր ես կորել, այ ցավդ տանեմ?
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Երեք օրից կեսգիշերներին մեզ ռեալ հեքիաթ ես պատմելու?![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Հայեր, այս հեքիաթի սկիզբը կարդացեք, Բարի Գիշերի համար վերջը կտպեմ:
ԽԵԼՔ ԾԱԽՈՂԻ ՀԵՔԻԱԹԸ
Լինում ա, չի լինում, մի թագավոր ա լինում։ Օրվա մի օրը, էս թագավորը դուրս ա գալիս ման գալու իր քաղաքումը, որ տեսնի, թե ինչ կա, ինչ չկա։ Մին էլ տեսնում ա, որ հրես, մի դուքանի ճակատին գրած ա՝ «Խելք եմ ծախու՜մ»։ Խելքը կծախվի՞։ Մտնում ա նեքսև:
— Այ դուքանչի,— ասում ա,— ղորթ որ խելք ե՞ս ծախում։
Թե՝
— Հա, թագավորն ապրած կենա, խելք եմ ծախում։
— Բա, ի՞նչ արժի։
Թե՝
— Հիսուն ոսկի։
— Առ քեզ հիսուն ոսկի,— ասում ա թագավորը,— դե տուր, տենամ, խելքը։
— Գնա,— ասում ա դուքանչին,— էգուց կգաս կտանես ապրանքդ։
Մեկել օրը թագավորը գալիս ա, որ իր առած ապրանքը տանի, դուքանչին ասում ա.
«Ինչ որ անելու ես՝ մտածելով արա», տեսնում ա, որ իր առածը խելոք խելք ա։
Թագավորը տեսնում ա, որ խաբվել ա, մի կուշտ ծիծաղում ա, թողնում ա գնում իրա պալատը։ Որ միտն ա ընկնում իր առած ապրանք-խելքը, թե՝ «ինչ որ անելու ես՝ մտածելով արա», տեսնում ա, որ իր առածը խելոք խելք ա։
Էդ օրվանից էս թագավորը սովորություն ա անում՝ նստեր, թե վեր կենար, ուտեր, թե խմեր՝ կասեր ու կծիծաղեր. «Ինչ որ անելու ես՝ մտածելով արա»։
Հմի սրան էստե թողենք, գանք խաբար տանք ումնի՞ց։ Գանք խաբարը տանք թագավորի կնկանիցը։ Արի տես, որ էս թագավորի կնիկը հարամ կաթնակեր ա լինում։ Դառնում ա վեզրի սիրեկանը։ Արանք խոսքը մեկ են անում՝ դալլաքին կաշառում են, որ թրաշվելու ժամանակը դալլաքը ածիլովը տա, թագավորի վիզը կտրի, վեզիրը դառնա թագավոր։
Թրաշվելու օրը դալլաքը գալիս ա, որ թագավորին թրաշի։
...
Երբ ե՞ք վերջը տպելու:
Ձեր քնելուց առաջ, ժամը 1Ձ-ից(Երևանի ժամանակով) հետո: Մենք կեսգիշերը սիրում ենք:![]()
Թրաշվելու օրը դալլաքը գալիս ա, որ թագավորին թրաշի։ Թագավորի կնիկն ու վեզիրն էլ տապ են կենում փարդի ետևը, որ ինչ ա թագավորի վիզը կտրելու պահին նրան կորցնեն, վեզիրը տեղնուտեղը նստի թախտին՝ լինի թագավոր։
Դալլաքը ձեռն ա առնում ածելին, որ մոտենում ա թագավորին, թագավորը միամիտ, իր սիրած խոսքն ասում ա ու ծիծաղում. «Ինչ որ անելու ես, մտածելով արա»։
Էստեղ, դալլաքը ընկնում ա թագավորի ոտները, ձեն տալի.
— Ես մեղավոր չեմ։ Քու կնիկն ու վեզիրն են էդ խորհուրդը արել։ Ես մեղավոր չեմ, ես մեղավոր չեմ։
Թագավորի մարդիկը վրա են հասնում, բռնում են դալլաքին, թե՝ ի՞նչ ես ասում, ո՞վ ա մեղավոր՝, փարդեն ետ են քաշում, ի՞նչ տենան՝ հրեսիկ թագավորի կնիկը ու վեզիրը էնտեղ տապ կացած։
Գլխներդ էլ ի՞նչ ցավացնեմ՝ քննություն են անում, տեսնում են, թե ո՞վ ա խառը էս գործին, ո՞վ ա մեղավոր, էն րոպեին սրանց գլխները կտրում են։
Նոր էստեղ թագավորը վեր ա կենում, գնում խելք ծախողի մոտ, մի հարիր ոսկի էլ նորից ա տալիս՝
— Ղորթ որ,— ասում ա,— այ մարդ, խելք ես ծախում։ Քո ծախած խելքը շատ մարդու կօգնի, շատ մարդ կփրկվի: Թող մարդիկը սովորեն ու մտներին լավ պահեն քու խոսքերը՝ բան անելուց առաջ մտածիր՝ նոր արա։
ԷՐԿՈԻ ՀԱՐԵՎԱՆ
Ժամանակին, մեր գեղումը էրկու հարևան գեղացի են լինում։ Օրվա մի օրը, սրանցից մինը, արտիցը ցորենը որ կրելիս ա լինում, ոնց ա պատահում, թարսի նման սելը շուռ ա գալիս, խրձերը թափվում են դես ու դեն։
Էս խեղճ սելվորը մնում ա շվարած, ձեռը ծոցին դրած, ի՞նչ անի, ինքը մենակ մի մարդ, սելը ո՞նց բարձի։
Դու մի ասի, սրա հարևանը էդ ճամփովը գալիս ա լինում, օգնում ա սելվորին, սելը նորից բարձում են, ընկնում ճամփա։
— Բա՜,— ասում ա հարևանը,— ես որ չլէի, դու մենակ կկարենայի՞ր սելը տեղը դնել, խրձերը բարձե՞լ։
— Շնորհակալ եմ,— ասում ա սելատերը,— հալբաթ որ, մենակ մարդը ո՞նց կարա սել բարձել։
Քշում են, մի քիչ տեղ գնում, էս հարևանը էլի, թե.
— Հը, ո՞նց ա, տեսա՞ր ոնց օգնեցի՞, սելը բարձեցինք։
— Հալբաթ որ,— ասում ա սելվորր,— բա ո՞նց, հարևանությունը էլ որ օրվա համար ա, որ նեղ տեղը մարդիկ իրար չօգնեն։
Մի քիչ տեղ էլ անց են կենում, հարևանը, թե.
— Չէ, ես որ չլէի, դու սելդ ո՞նց էիր բարձելու։
Սելվորը տեսնում ա, որ սա շատ համը տարավ. «Հո՛, հո՛» յա անում, եզները կանգնեցնում։ Ճռնչալով ուսը դեմ ա անում, սելը շուռ տալիս, խրձերը ցաք ու ցրիվ անում։
— Ախպեր,— ասում ա,— պրծա՞նք քու ձեռիցը։ Ոնց որ էկել ես, էնենց էլ գնա։ Սրանից դենը քու հարևանությունը քու գլուխն ուտի։ Ինձ քու օգնությունը պետք չի։ Արածդ մի բան չէր, համա քթովս բերիր։ Ոչ պտի անեիր, ոչ էլ արածդ էրեսովս տայիր։ Ամոթ քու մարդկությանը, թո՛ւ։
Թամամ, որ «թո՛ւ» ու «ամո՛թ»։
Welcome back!!!![]()
DIXIcarpe noctem
վայ սրտով էր, զզվում եմ, երբ մի բան են անում ու հետո հա դեմտ են տալիս![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Բարի գիշեր, այսքան կարճ ժամանակաում ինձ դուր եկած, ժողովուրդ:
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ