Սա ահագին բարդ հարց ա։ Հայաստանում, բարեբախտաբար, էդքան էլ տարածված չի հենց նորածնին կնքելը, բայց Դանիայում անկախ ծնողների կրոնական պատկանելությունից նենց ա մշակույթի մեջ արմատացած, ոնց որ ուղղակի ծնունդ նշելը։ Ու կնունքը ստեղ մենակ կրոնական արարողություն չի։ Էդ էն արարողությունն ա, որի ժամանակ երեխային ցուցադրում են ընտանիքին ու ընկերներին ու նաև պաշտոնապես հայտնում երեխայի անունը։ Ու կնունքն ընդհանրապես որպես կրոնական պարտադրանք չի դիտվում, որովհետև ավելի ուշ տարիքում կա կոնֆիրմասիոն կոչեցյալը, որի ժամանակ երեխան ինքն ա որոշում՝ եկեղեցու անդամ դառնու՞մ ա, թե՞ չէ։ Ու չկնքված երեխան կոնֆիրմասիոն չի կարա ունենա, բայց կարա նաև ուշ տարիքում կնքվի, որ ունենա։
Իմ անձնական կարծիքով բավական սխալ ա երեխային էդքան շուտ տենց որոշման առաջ կանգնացնել (տասնչորս տարեկանում): Բայց մյուս կողմից էլ չեմ ուզում, որ իմ սեփական հայացքների պատճառով երեխաս իր հասակակիցներից հետ մնա (ու հա, էդ կոնֆիրմասիոնի ժամանակ լիքը նվերներ են տալիս, դրա համար էրեխեքը դրան անհամբերությամբ են սպասում)։
Էջանիշներ