Ես չգիտեմ՝ կրոնական մասով ինչ կարելի ա ասել, բայց ստեղ լիքը ուրիշ հարցականներ կան: Նախ, եթե գլուխ ա փոխպատվաստում, արդյոք իրո՞ք էդպես ա, թե՞ ավելի շուտ գոյություն ունեցող գլխին մարմին ա փոխպատվաստում: Երկրորդ, էթիկական տեսանկյունից որքանո՞վ ա ճիշտ: Բայց ստեղ մի բան կասկածից դուրս ա. եթե էքսպերիմենտը հաջողվի, տվյալ անձը լինելու ա գլխի, ոչ թե մարմնի տերը:
Լավ էլի... սենց բաներ մի դրեք էլի, վիրավորական ա ուղղակի: Գիտությունն էսքան տարի շատ հստակ ցույց ա տալիս, թե ուղեղի որ հատվածը ինչ ֆունկցիայի համար ա պատասխանատու, թե կախված վնասվածքի տեղակայումից ինչ խնդիրներ կունենա անձը, դու բերում, էս կասկածելի նյու՞թն ես դնում: Էդ նույնն ա, ինչ մեկն էսօր վեր կենա, ասի երկիրը տափակ ա, ու սենց սկսեն շրջանառել, թե՝ բա գիտե՞ս, երկիրը տափակ ա, էսքան վախտ սխալ են ասում: Մարդը չի կարա առանց ուղեղի գոյություն ունենա, դա փաստ ա, դա քննարկման ենթակա չի: Այլ հարց ա, որ կախված ուղեղի էս կամ էն մասի վնասվածքից էս կամ էն խնդիրը կունենա կամ չի ունենա:
Ուղեղի մասին դեռ լիքը հարցականներ կան, դեռ լիքը բաներ պետք ա հետազոտվեն ու պարզվեն: Բայց առանց ուղեղի ապրել... դե կներեք էլի:
Էջանիշներ