Չէ մի չէ, մեր վարչափետը, որ կաթողիկոսի հետույքից արդեն մի քանի տարի ա դուրս չի գալիս։

Վրաստանի նախկին վարչապետը քննադատել է վրացական եկեղեցուն


Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է վրաց պատրիարքի հայտարարությունը՝ սուրոգատ եղանակով երեխաների ծննդյան կապակցությամբ:

Սուրբծննդյան ուղերձում Իլյա 2-րդը հայտարարել էր, թե սուրոգատ մորից ծնված երեխան դատապարտված է լինել «չսիրված, միայնակ եւ անդաստիարակ»:

Իվանիշվիլիի կարծիքով, եկեղեցին չպետք է տաբուացված լինի:

«Պատրիարքն էլ կարող է սխալվել: Նա կարող է ասել, թե ինչպես է տեսնում հարցը, մենք էլ կարող ենք չկիսել նրա տեսակետը: Դա նորմալ է, դոգմաներ պետք չեն: Եկեղեցին ժամանակին դեմ էր դեղերին, իսկ այսօր լավ բուժում են: Փոքր-ինչ վիճելի է սուրոգատ մոր հարցը, այդ օրենսդրությունը պետք է կատարելագործել»,- ասել է Իվանիշվիլին:

Աղբյուր՝ news.am