User Tag List

Էջ 148 159-ից ԱռաջինԱռաջին ... 4898138144145146147148149150151152158 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,206 համարից մինչև 2,220 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

  1. #2206
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տեր-Մանուկ քահանա Մնացականյան-ի խոսքերից
    Աթեիստ հայը հայ չէ դատարկաբանությունը զարմանալիորեն չափազանց լայն շրջանակներում արձագանք ունեցավ և որոշ մարդկանց Հայ եկեղեցուն քննադատելու առիթ տվեց, սակայն այդպես էլ Հայ եկեղեցու ներկայիս պաշտոնյաներից ոչ մեկը համարձակություն չունեցավ հայտարարելու, որ դա չի ներկայացնում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դիրքորոշումը, ինչպես դա արվեց վերջերս ռոք երաժշտության մասին հրապարակված անկապ նյութի պարագայում:
    Բնականաբար ես չեմ կարող այսօրվա գործող Հայ եկեղեցու համապատասխան պաշտոնյաների փոխարեն հայտարարություններ անել, սակայն օգտվելով իմ կարծիք արտահայտելու իրավունքից ասեմ, որ մի պոռոտախոս եկեղեցական "չինովնիկի" զառանցանքի պատճառով հարկ չկա քարեր նետել Հայ եկեղեցու ուղղությամբ: Հայ եկեղեցու համար հայ են բոլոր նրանք, ում հայրը ազգությամբ հայ է` անկախ նրանից նույնիսկ ինքն իրեն հայ համարում է, թե ոչ: Ընդունված ճշմարտություն է հայոց մեջ, որ անհատի ազգային պատկանելիությունը որոշվում է իր հոր ազգային պատկանելիությամբ: Հասկանալ կարելի է նաև այն տեսակետը, համաձայն որի մարդու ազգային պատկանելիությունը որոշվում է իր մոր ազգային պատկանելիությամբ: Հայ լինելու որևէ այլ նախապայման լինել պարզապես չի կարող: Եթե ծնունդով հայ մարդը փաստաթղթերով իր ազգությունը փոխի կամ հայտարարարի թե ինքը հայ չէ, միևնույն է նա չի դադարում հայ լինելուց, նա հայ է, սակայն իր ազգությունը փոխած կամ ուրացած հայ: Նույնիսկ անհարմար է այս պարզ ճշմարտությունը քննարկման առարկա դարձնելը: Կիսագրագետ ու անպատասխանատու եկեղեցական պաշտոնյա է մի բան է ասել է սրտներիդ մոտիկ մի ընդունեք և ավելի լուրջ հարցեր քննարկենք:
    Աղբյուր՝ Լրագիր

    Սիրում եմ սենց հոգևորականներին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.11.2013), keyboard (15.11.2013), Sagittarius (15.11.2013), Sambitbaba (15.11.2013), Tig (15.11.2013), VisTolog (15.11.2013), Աթեիստ (15.11.2013), Անվերնագիր (15.11.2013), Արէա (15.11.2013), Ուլուանա (18.11.2013)

  3. #2207
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր՝ Լրագիր

    Սիրում եմ սենց հոգևորականներին
    «Գեղ չկա, որ շուն չլնի» արտահայտության մեջ շանն է բաժին հասել գեղի բանականության ողջ պաշարը ։))))
    Ստեղ շունը վիրավորանք չի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (15.11.2013), VisTolog (15.11.2013)

  5. #2208
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք բոլորս էլ ինչ որ չափով հավատացյալ ենք և ինչ որ չափով աթեիստ։

    Օրինակ քրիստոնյան աթեիստ է Զևսի, Ալլահի, Անահիտի և այլ աստվածների և աստվածուհիների հանդեպ։
    Իսկ աթեիստը հավատացյալ է բնության օրենքների և գիտական տեսությունների հանդեպ։
    Ժառ, էդ շատ վատ ա, եթե աթեիստը հավատացյալ ա գիտական տեսությունների հանդեպ, որովհետև նախ տեսությունը տեսություն ա, ոչ ավելին, եթե ապացուցված չի: Երկրորդ, գիտությունը հենց էն ոլորտն ա, որտեղ չի կարելի ոչ մի կերպ հավատացյալ լինել, այսինքն` ցանկացած հետազոտություն պետք ա քննադատության ենթարկել, հետո ընդունել կամ չընդունել, բայց ոչ երբեք հավատալ կամ չհավատալ: Հավատալն ուրիշ կատեգորիայի բան ա, ապացույցներ չի պահանջում: Իսկ եթե ապացույցների հետևից ես գնում, էլ չի կարելի հավատալու մասին խոսել:

    Հա, Շինոյի հետ համաձայն եմ: Էս ակումբում աթեիստներից շատ ոչ ոք կրոնից չի խոսում

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (16.11.2013), Արամ (16.11.2013), Շինարար (16.11.2013), Տրիբուն (16.11.2013)

  7. #2209
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ, էդ շատ վատ ա, եթե աթեիստը հավատացյալ ա գիտական տեսությունների հանդեպ, որովհետև նախ տեսությունը տեսություն ա, ոչ ավելին, եթե ապացուցված չի: Երկրորդ, գիտությունը հենց էն ոլորտն ա, որտեղ չի կարելի ոչ մի կերպ հավատացյալ լինել, այսինքն` ցանկացած հետազոտություն պետք ա քննադատության ենթարկել, հետո ընդունել կամ չընդունել, բայց ոչ երբեք հավատալ կամ չհավատալ: Հավատալն ուրիշ կատեգորիայի բան ա, ապացույցներ չի պահանջում: Իսկ եթե ապացույցների հետևից ես գնում, էլ չի կարելի հավատալու մասին խոսել:

    Հա, Շինոյի հետ համաձայն եմ: Էս ակումբում աթեիստներից շատ ոչ ոք կրոնից չի խոսում
    Բյուր մի քիչ զարմացած եմ որ սենց բան ես ասում… տեսությունը եթե ապացուցված չի, համարվում ա վարկած… տեսությունը միշտ, միշտ, միշտ հիմնված ա ապացույցների ու փաստերի վրա… դու նենց ես ներկայացնում տեսությունը, կարծես դա դեռ ապացուցված չի… սխալ ա… տեսությունը կարա մերժվի միայն փաստերի ու փորձերի հիման վրա… քննադատությունը տեղին չի…

    էվոլյուցիոն տեսություննն առանց փաստերի կլինի վարկած, փաստերով ու փորձերով ա որ դառնում ա տեսություն…

    հավատալու մասով համաձայն եմ… ճիշտ ես ասում…

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (16.11.2013)

  9. #2210
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառ, էդ շատ վատ ա, եթե աթեիստը հավատացյալ ա գիտական տեսությունների հանդեպ, որովհետև նախ տեսությունը տեսություն ա, ոչ ավելին, եթե ապացուցված չի: Երկրորդ, գիտությունը հենց էն ոլորտն ա, որտեղ չի կարելի ոչ մի կերպ հավատացյալ լինել, այսինքն` ցանկացած հետազոտություն պետք ա քննադատության ենթարկել, հետո ընդունել կամ չընդունել, բայց ոչ երբեք հավատալ կամ չհավատալ: Հավատալն ուրիշ կատեգորիայի բան ա, ապացույցներ չի պահանջում: Իսկ եթե ապացույցների հետևից ես գնում, էլ չի կարելի հավատալու մասին խոսել:

    Հա, Շինոյի հետ համաձայն եմ: Էս ակումբում աթեիստներից շատ ոչ ոք կրոնից չի խոսում
    Ճիշտ ես, Բյուր ջան։
    Հավատ-ի տակ ես ավելի շատ նկատի եմ ունեցել վստահություն։

    Անկեղծ ասած գրառումս սխալ է։ Ուզում էի ջնջել։ Բայց մտածեցի, որ գրել եմ, թող մնա։ Որքան էլ հակասական թվա ասածս, բայց ես ինքս կարծում եմ, որ գրառումս սխալ էր։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (16.11.2013), VisTolog (16.11.2013)

  11. #2211
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական: Վերջին մի քանի տասնյակ գրառումները տեղափոխվել են «Գիտություն ու կրոն. համատեղելի՞ են, թե՞ հակասում են իրար» թեմա:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (18.11.2013)

  13. #2212
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կրոնը լավ բան ա, վստահելի, մենակ մի հատ վատ բան ունի… էդքան աղոթում ես, քեզ լավ ես պահում, խնդրում ես որ էս անի տերը, էն անի… փող ես տալիս եկեղեցուն ու որ ուզածդ անում ա տերը ավելի շատ ես փող տալիս փառաբանում, գովում ու ավելի ուժեղ հավատում…

    …բայց որ չի անում ուզածդ, էլի պտի փող տաս փառաբանես ու ավելի ուժեղ հավատաս… չի դզում… գոնե փողդ հետ տա… գործը չի արել, խի՞ ա փողն իրան պահում…

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.11.2013), Աթեիստ (18.11.2013), Արամ (18.11.2013), Տրիբուն (18.11.2013)

  15. #2213
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կրոնը լավ բան ա, վստահելի, մենակ մի հատ վատ բան ունի… էդքան աղոթում ես, քեզ լավ ես պահում, խնդրում ես որ էս անի տերը, էն անի… փող ես տալիս եկեղեցուն ու որ ուզածդ անում ա տերը ավելի շատ ես փող տալիս փառաբանում, գովում ու ավելի ուժեղ հավատում…

    …բայց որ չի անում ուզածդ, էլի պտի փող տաս փառաբանես ու ավելի ուժեղ հավատաս… չի դզում… գոնե փողդ հետ տա… գործը չի արել, խի՞ ա փողն իրան պահում…
    Վիվառո=Կրոն
    A long time ago, in a galaxy far, far away...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (20.11.2013)

  17. #2214
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ՝ կհետաքրքրի շատերին

    A long time ago, in a galaxy far, far away...

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (23.12.2013), VisTolog (23.12.2013), Ռուֆուս (23.12.2013), Տրիբուն (24.12.2013)

  19. #2215
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ կհետաքրքրի շատերին

    Ընտրե՛ք ձեր փաթեթը

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (24.12.2013)

  21. #2216
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրե՛ք ձեր փաթեթը
    Դժվար ընտրություն է, մի կողմից ալկոհոլը, ծխախոտն ու խաղամոլությունը, իսկ մյուս կողմից բազմակնությունը... Ի՞նչ անենք:
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (23.12.2013), Տրիբուն (24.12.2013)

  23. #2217
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար ընտրություն է, մի կողմից ալկոհոլը, ծխախոտն ու խաղամոլությունը, իսկ մյուս կողմից բազմակնությունը... Ի՞նչ անենք:
    սիրած պահի

  24. #2218
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընտրե՛ք ձեր փաթեթը
    Բոլոր Հիսուսներն էլ լավն են:Փաթեթներին ամբողջությամբ ծանոթանալու համար սեղմեք մեկ http://mtrpl.ru/personal-jesus

    Ասում ա եթե ուզում եք Աստծո թվային լուսանկարը ունենալ գրպանում, ուրեմն, միանշանակ պետք է ընտրել քրիստոնեություն:

    Մեկ էլ էս պահն ա հավես՝
    большинство главных мировых религий не запрещает прямо употребления алкоголя, табака и участия в азартных играх. Мусульманам повезло куда меньше, однако ислам делает ход конём, разрешая пастве иметь до четырёх жен (но с обязательством полного пансиона). Таким образом, ислам – это самая физически здоровая мировая религия, которая еще и постоянно прирастает паствой. Четыре жены, а как вы думали
    A long time ago, in a galaxy far, far away...

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուֆուս (24.12.2013), Տրիբուն (24.12.2013)

  26. #2219
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավոր սուրբ ծնունդ

    Թե ինչպես էին եկեղեցում բառիս բուն իմաստով մեզ խեղդում

    Ձվի մեջ մազ փնտրող չեմ ու միշտ այս առումով լռել եմ, ասել եմ՝ լավ է, վատ է, մեր եկեղեցին է, մեր ժողովուրդն են: Բայց այսօր որոշել եմ կիսվել, գուցե ե՞ս եմ սխալ, որ նկատելու հատկությունս դանակի պես սրել եմ: Երեկ երեկոյան ժամը 7-ին մոտ Սուրբ Զորավոր եկեղեցի գնացի՝ ճրագալույս բերելու ու փառք Աստծուն, որ կենդանի դուրս եկա: Երբ երկարատև հերթից հետո մոմը առա, ինձ թվաց, թե արդեն չարչարանքները վերջացան: Բայց չէ, պիտի եկեղեցի մտնեի ու ճրագից լույս առնեի: Կամ ինչու մտնեի, այնպես էլ ասում եմ՝ մեկն իմանա, թե ոտքերս աշխատացրել եմ: Ինձ պարզապես տանում էին, մնում էր չդիմադրել ու հլու հնազանդ ենթարկվել տարերքի ուժին: Տարա՜ն- տարա՜ն ու ինձ հասցրին եկեղեցու միջանցք, որտեղ մոմ էին վառում: Ոտքերս գետնից կտրված էին, իսկական ընկերային հավաք, ինձ օդ էին բարձրացրել, ու ես առաջին անգամ վայելում էի մարզական հաջողությունս: Հետո օդի միջով առաջ էին մղում: Ինձ շալակած երիտասարդին հարցրի.
    -Տղա ջան, ամոթ չլինի հարցնելը, ինձ որտե՞ղ ես տանում:
    Երիտասարդը նույնիսկ գլխի չէր ընկել, որ ինձ ու էլի ինձ նման մի քանի հոգու բիրիքով շալակած տանում էր.
    -Չգիտեմ, մորքուր ջան,- կմկմաց:
    -Բա որ չգիտես, մեր ապագան որոշված չի, ի՞նչ ես խելքիդ զոռ տվել ու մեզ անհայտ ուղղությամբ տանում:
    Տղան փորձեց մեզ ցած դնել, բայց իջնողն ո՞վ էր: Թափանցիկ շղարշով գլուխն ու բերանը կապած մի ամոթխած տիկին ամուր կառչել էր տղու բաշից ու հրամայում էր՝ կանգնի՛ր, առաջ մի գնա: Ինչ որ ղոչաղ կանայք / վերևից տեսնում էի/ հասել էին մոմի տարածքին ու քանի որ ճրագալույսն ուշանում էր, բարակ-բարակ մոմեր էին վառում: Մեկ էլ մի գոռոց՝ մազերս վառվեց: Ծխահոտն առավ միջանցքը: Տղան, որ մեզ առել էր իր մեջքին, կզել էր ու ոչինչ չէր տեսնում: Ես էի օպերատիվ իրադրության մասին շտապ հաղորդագրություն տալիս, որովհետև ի տարբերություն մյուս կնանիքի, որ ցածրում էին բազմել, ես տղայի համարյա ուսերին էի թառել.
    -Մուտքի դռանը մոտեցիր,- փրկարար Երիցյանի դերն էի կատարում,- որ հարկ եղած դեպքում անմիջապես մեզ տարհանես:
    Երիտասարդը ներքևից անհանգստանում էր.
    -Էս ի՞նչ խանձահոտ է բռնել:
    -Տղա ջան, մազ է թռնկվել,- բարկացա նրա անհասկացողությունից,- ուզում ես խանձահոտ չգա՞:
    - Ես դուրս եմ գնում,- վախ ցուցաբերեց, հիմա մենք այստեղ սաղ –սաղ պաժառ կընկնենք:
    Այստեղ մի բարկանալ էր, որ բարկացա, քիչ էր մնում սիրտս ճաքի.
    -Ո՞նց ես դուրս գնում,- համարյա գոռացի,- դու քո գլխու՞ ես, մի կես ժամից պատարագը կպրծնի ու լույսը կբերեն, էդքան սպասել, սպասել ենք, հո առանց լույսի չենք գնալու:
    Մալաձեց մեր հայ կանանց, էնպես պադերժկա արին ինձ, որ տղայի թուքը բերանում չորացավ.
    -Հլա պապրոբույ,- մռնչացին:
    Մի քիչ հետո ինչ որ ջահել աղջկա ծղրտոց լսվեց՝ վա՜յ մամա, խեղդեցին…
    Ինչ ուզում եք ասի, մեր հայ կանայք շատ բարեհոգի են, տղային հեծած մեկը կանչեց.
    -Աղջիկ ջան, արի ստեղ: Ստեղ ազատ տեղ կա:
    Կես ժամ հետո, երբ պատարագը վերջացավ, քահանայով-բանով դուրս եկան միջանցք՝ ծնծղաներով, թմբուկով: Իսկական հարսանիք՝ առանց փեսու: Տեղ չէին տալիս կամ ինչպե՞ս տային, որ Տեր հայրերը ներս մտնեին ու սկսվեր արարողությունը: Դե նրանք ամուր բազուկներ ունեին, մարդկանց շարքերը ճեղքելով և ախ ու վախ առաջացնելով, առաջանում էին: Քահանաներից մեկի շորերը համարյա հանում էին, ու ես բարձրից դիտելով այդ տեսարանը, մտածում էի՝ խայտառակ չլինենք: Մեզ տանող երիտասարդը երկրորդ դխաննի բացեց ու առաջացավ, իր մոմը վառեց: Նրանից կախված կանայք չկարողացան մոտենալ լույսին ու երիտասարդի դուրս մղման հետ իրենք էլ դուրս մղվեցին: Պահը կրիտիկական էր, կանայք վառվող կրակով երիտասարդին նորից էին հրում հերթի մեջ, ճտճտացող մոմերը մազ ու շոր վառելու համար խելքներն իրենցը չէին: Արդեն է՜ն է, ուզում էին ջահելին կրակը տալ, հրու՜մ, հա հրու՜մ էին, դուրս եկողները և ներս մտնողները հավասար ուժգնությամբ էին հրում ու արդյունքում հա՜ նույն տեղը կանգնած էինք մնում: Այդ պահին ուղեղս հազարի տակ սկսեց աշխատել, տղային հեծած կանանց հրաման տվի՝ դադարեցնել տղային դեպի ճրագալույս հրելուց, նրան դուրս հանեք, մենք իր մոմից կվառենք: Կանայք վրա տվին ու երիտասարդին առաջ բրդեցին: Դրսում դիմադրում ու նրան հետ էին մղում, մի ոսկրոտ պառավ էլ էդ նեղ մաջալին իր մոմը հանեց ու սկսեց երիտասարդի մոմից վառել: Պառավի քամուց էր թե ինչ, տղայի մոմը հանգավ:
    Դրանից հետո դուք պատկերացրեք:

    ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

    Աղբյուր՝ hraparak.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  27. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (06.01.2014), VisTolog (06.01.2014), Աթեիստ (06.01.2014), Արէա (06.01.2014)

  28. #2220
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց գցում-բռնում եմ, պիտի համաձայնվեմ Շինի հետ, - կրոնից ամենաշատն աթեիստներն են խոսում: Մտորում են, թե ոչ, չգիտեմ, բայց հաստատ, շատ են խոսում: Հետաքրքիր է, ի՞նչ են փնտրում…

    Ու ոնց գցում-բռնում եմ, կրոնից ամենաշատը հատացյալներն են լռում: Հետաքրքիր է, ի՞նչ են կորցրել...


    Սամ ջան, էտ նորմալ ա։ Օրինակ ես երաժիշտ չեմ, բայց երաժշտություն բաժնում լիքը թեմաներ եմ բացել ու կանոնավորաբար գրառումներ եմ կատարում, իսկ ինչ որ մի ակուբցի էլ երաժիշտ ա, բայց էտ բաժնում ինձանից պասիվ ա։
    Իսկ դու ինչ որ խնդիր ե՞ս տեսնում։ Էս հարձակվողական տոն չի
    Պարզապես նման մտքեր մի քանի հոգուց եմ լսել ու ակումբում գրված են դրանք, ու ինձ հետաքրքիր է դրա մասին նշելու պատճառը ո՞րն է։

  29. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (24.01.2014), Աթեիստ (24.01.2014)

Էջ 148 159-ից ԱռաջինԱռաջին ... 4898138144145146147148149150151152158 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •