Ժառ, էդ շատ վատ ա, եթե աթեիստը հավատացյալ ա գիտական տեսությունների հանդեպ, որովհետև նախ տեսությունը տեսություն ա, ոչ ավելին, եթե ապացուցված չի: Երկրորդ, գիտությունը հենց էն ոլորտն ա, որտեղ չի կարելի ոչ մի կերպ հավատացյալ լինել, այսինքն` ցանկացած հետազոտություն պետք ա քննադատության ենթարկել, հետո ընդունել կամ չընդունել, բայց ոչ երբեք հավատալ կամ չհավատալ: Հավատալն ուրիշ կատեգորիայի բան ա, ապացույցներ չի պահանջում: Իսկ եթե ապացույցների հետևից ես գնում, էլ չի կարելի հավատալու մասին խոսել:
Հա, Շինոյի հետ համաձայն եմ: Էս ակումբում աթեիստներից շատ ոչ ոք կրոնից չի խոսում![]()
Էջանիշներ