Արտ ջան, եթե դու տենց ես անում, ուրեմն «աթեիստները ագրեսիվացել են», ոչ թե «աթեիստը ագրեսիվացել» ա: Էն օրը ՖԲ պատիդ մասին էիր գրել, ես էլ իմի մասին գրեմ. անընդհատ դրանում հայտնվում են ոչ թե կրոնն ու եկեղեցին տարանջատող գրառումներ, այլ կրոնը ծաղրող: Ի դեպ՝ կրոնական գրառումներ պատիս վաղուց չեմ նկատում (մի ժամանակ ինչ-որ գովազդված էջ էր հա հայտնվում, հիմա չկա):
Եթե մարդիկ եկեղեցու արատավոր երևույթների դեմ են գրում, մեկը ես կյանքում բան չեմ ասում, հակառակը, ինքս էլ եմ գրում ու խոսում: Բայց այ կրոնը ծաղրողները ներվահան են անում, որովհետև հիմնականում անբովանդակ են, մեծամիտ են, տգեղ են, անմարդկային են: Նորմալ քննադատությանն էլ ես երբեք բան չեմ ասում:
Էջանիշներ