Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Նշված կետի հետ համաձայն չեմ: Էն բեզպրեձելը, եկեղեցի-պետություն սերտաճումը, որը նկարագրում ես, զուտ գողական-թայֆայական-բիզնես հարաբերություններ են: Որևէ կապ չունի, թե քանի հոգի կլինի հավատացյալ, քանի հոգի կլինի անկեղծ հավատացող:

Ավելին, ոչ թե պետք ա էդ հավատացյալների աչքը բացել իրանց կրոնից հեռացնել փորձելով, այլ պետք ա փորձել այդ մարդկանց հետ միասին պայքարել եկեղեցում տիրող արատավոր երևույթների դեմ. իրանք դրանում պետք է ավելի շահագրգռված լինեն, քան դու, որտև իրենց համար սա բացի ամեն ինչից իրենց համար մի ահավոր թանկ բանի աղճատում ա:
Այ տես, քո սխալն էլ ստեղից ա գալիս, ես ոչ մի անգամ չեմ փորձել ժողովրդին հեռացնել կրոնից, ուզում եմ կրոնը անջատել եկեղեցուց։ Դրանք տարբեր բաներ են։ Ասում եմ հավատում ե՞ս, լավ ես անում։ Հավատա քո աստծուն, ոչ թե էն անթրաշ ստահակին, կամ էս խնդալու գրքին։
Ես չեմ ուզում պայքարել եկեղեցում տիրող արատավոր երևույթների դեմ, որտև իմ համար արտավոր երևույթը հենց եկեղեցին ա։ Արատավոր ա, որ տերտերն ինչ ասի, շատ մարդիկ, առանց ուղեղներին զոռ տալու, անելու են։