Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Վիստ ջան, ես արդեն գրեցի վերևում, որ ասածս կրոնին չի վերաբերվում: Հիմա դու ինչ կուզես՝ մտածիր, դա քո գործն է:
Այն տեղեկությունները, որ, ինչպես երևում է, քեզ հասանելի են եհովականների մասին, ինձ չեն հետաքրքրում և ըստ այդմ, դրանց դրդապատճառներն էլ ինձ տեղյակ չեն:

Իսկ կապը միակն է. մենք բոլորս միևնույն բանի տարբեր մասնիկներն ենք: Եվ ինչքան շուտ ընդունենք դա, այնքան ավելի շատ օգուտ կքաղենք դրանից:


Հ.Գ.
Իմիջիայլոց, Տիեզերքի հետ կարելի է կապ հաստատել նույնիսկ բաղնիքի ցնցուղի տակ:
Կամ էլ գարեջրի կրպակում:
Կամ էլ դոլմա փաթաթելիս:
Կամ էլ... դու ասա:

Դրա համար մի բան է անհրաժեշտ ընդամենը. ցանկություն:

Ի տարբերություն ինձ կամ քեզ, նորածինն ունի այդ ցանկությունը: Բայց առայժմ չունի իմ և քո հնարավորությունները:
Եվ այդ պատճառով՝ նրա համար շատ կարևոր բան է կնունքը:
Ուզում եմ մտածեմ, որ մկրտվես թե չէ, մեկ ա, դա քո կյանքում նշանակալից փոփոխությունների չի բերի: Մկրտվածն էլ ա տառապում, չմկրտվածն էլ, մկրտվածն էլ ա հոգեբուժարան ընկնում, չմկրտվածն էլ...