Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Ասածներիդ հետ հիմնականում համաձայն եմ, Ջառ ջան, մոտեցումդ բավական արդար է, չնայած տեսակետներդ ավելի աթեիստական ուղղություն ունեն: Ես սա մի նոր վիճաբանություն սկսելու համար չեմ ասում, ուղղակի ցանկանում եմ ընդհանուր ասածիցդ մի փոքր բան այնուհանդերձ առանձնացնել ու հրավիրել ուշադրությունդ հենց դրա վրա:

Խոսքս երեխային կնքելու մասին է:

Աթեիստի դիրքերից նայելու դեպքում ասածս աբսուրդ է, իհարկե, ու ես դա շատ լավ հասկանում եմ: Բայց չասել էլ չեմ կարող, քանզի ինքս կնունքը շատ կարևոր եմ համարում մարդու համար:

Կնունքը ոչ միայն կրոնական բնույթ ունի, այն ունի առաջին հերթին մեծ էներգետիկ նշանակություն: Այն յուրօրինակ կապ է հաստատում մարդու և Տիեզերքի միջև, կոպիտ ասած, միացնում է մարդու անտենաները՝ առընչվելու տիեզերական ներդաշնակության հետ: Դա առանձնապես կարևոր է նորածնի համար, որովհետև, կարելի է ասել, որ նրա ինֆորմացիայի միակ աղբյուրն է մայրը, իսկ մայրն էլ, որպես օրենք, շատ է հեռու նորածնի ինֆորմացիոն պահանջները բավարարելուց: Երբ կնքում ես երեխային, ոնց որ նրան մի շատ հոգատար դայակի ձեռքը տաս, որովհետև այս Տիեզերքի իմաստը՝ հենց մարդուն ծառայելն է: Իսկ կնքում են ջրով, որովհետև ջուրն էլ ամենալավ հաղորդիչն է մարդու համար, քանզի մարդ ինքը, համարյա ութսուն տոկոսով արդեն իսկ ջուր է: Ու մի բան էլ. կնունքը գոյություն է ունեցել նաև քրիստոնեությունից առաջ...

Ըստ իս, չկնքել երեխային՝ նույնն է, ինչ չկատարել այն պարտադիր ներարկումները, որ անում են նորածիններին անմիջապես ծնունդից հետո տիֆի, ժանտախտի ու էլի եսիմինչի դեմ: Ես սա ասում եմ միայն և միայն, որպեսզի հասկանալի լինի ասածս, իսկ իրականում այսօր լրիվ հակառակ եմ տրամադրված այդ ներարկումներին, բայց դրա մասին չի խոսքս ու դա լրիվ այլ թեմա է:

Իրենց երեխայի համար այդ էներգետիկ կապի կարևորությունը շատ հաճախ զգում են նույնիսկ աթեիստ մայրիկները, ովքեր իրենց համար անհասկանալի պատճառներով ստիպում են ամուսիններին անպայման կնքել երեխային:

Այնպես որ, ինքս համարում եմ որ երեխային կնքելն ավելի անհրաժեստ է մարդու համար, քան այդ վակցինացիաները տարբեր հիվանդությունների դեմ: Ու սա կրոնի հետ ոչ մի կապ չունի, սա քարոզ չի՝ ըստ ոմանց, այլ ուղղակի տեղեկություն է, որ հավանաբար ոչ բոլորը գիտեն, իսկ լավ կլիներ իմանային... Այսքանը:
Սամ, էլի՞ էներգիաներ, տիեզերք, անտենաներ ու մութ ու լուսավոր ուժեր:

Ի՞նչ կապ կարա լինի ջրի մեջ երեխուն մտցնելու ու տիեզերքի միջև: Ուզում ես ասես էն որ եհովայի վկաները մտնում են բասեինի մեջ ու դուրս գալիս, իրանք տիեզերքի հետ էներգետիկ կա՞պ են հաստատում: O.o