Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
●Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար
●Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես
●Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես
●Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն
●Պատվիր քո հորն ու մորը
●Մի սպանիր
●Մի շնանար
●Մի գողանար
●Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր
●Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր


1. Էս ցուցակից որո՞նք են, որ համ հիմարություն չեն, համ անձամբ դու դրա կարիքն ունես։ Եթե ասես, որ անձամբ դու չունես, բայց ինչ որ մեկն ունի, նշանակում ա դու էդ ինչ որ մեկին համարում ես էնքան տխմար, որ պարզ ճշմարտությունն ինքը չի հասկանում, պտի որպես «աստծո խոսք» ներկայացվի, որ իրա դդում գլուխը մտնի։

2. Առաջի 4-ը ի՞նչ բարոյական նորմեր են։ Էդ ո՞ր գալակտիկայում կա տենց բարոյականություն ու տենց նորմա։
2. Չկան, բայց խոսքը դրանց մասին էլ չէր, ինձ թվումա լավ էլ հասկանում ես, ես ինչ պատվիրանների մասին եմ խոսում:

1. Ես ոչ մի բանի կարիք չունեմ, թող ոչ մեկ դրա կարիքը չունենա, բայց սրանք հիմարություն չեն, համենայն դեպս`
●Պատվիր քո հորն ու մորը
●Մի սպանիր
●Մի շնանար
●Մի գողանար
●Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր
●Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր
Ես այս պատվիրաններ, խորհուրդները, առանց գիտակցելու պահում եմ, ես այդպես եմ ապրում, հիմա էդի եթե գրած ա ու ինձ պետք չի չի նշանակում հիմարություն ա գրած, հիմա եթե մի տեղ գրած ա, որ սահմանում են 1+1=2, դա հիմարություն չի, բայց գրեթե ոչ մեկին պետք չի: