Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
Ապեր, ես քո հետ համաձայն եմ վերլուծության պահով, բայց եթե Աստվածաշունչին լավ ծանոթ լինեիր, ապա ամբողջությամբ կհասկանայիր էտ «դատարկաբանության» իմաստը, որովհետև դատարկաբանությունը ոչ թե ֆիլմի հեղինակինն ա, այլ Աստվածաշնչի հեղինակինը։ Ծննդոց 22-րդ գլխում ներկայացված պատմության մեջ Իսահակը խոհեմաբար հնազանդվում ա իրա աստվածապաշտ պապային ու պառկում ա զոհասեղանին, որ իրա պապան իրան զոհ մատուցի սիրառատ Աստծուն։ Կոնտեքստից երեևում ա, որ Աբրահամը պիտի դանակով մորթեր իրա տղուն, հետո վառեր որպես զոհաբերություն Աստծուն։ Այ դատարկաբանությունը ու վտանգը էտ ա։ Ու էս կոնտեքստի լույսի ներքո, ֆիլմի հեղինակի մեկնաբանությունը ամբողջությամբ տեղին եմ համարում։

Արամ ջան, երբ գրում եմ, որ «եթե աստվածաշնչին լավ տեղյակ լինեիր», ես չեմ կծում, ոչ էլ վիրավորում եմ, այլ կոմպլիմենտ եմ անում, որ ուղեղդ վարակված չի էտ բարության քողի տակ թաքնված դաժան պատմություններով ողողված գրքի սուպեր մտքերով։ Ու նաև ուրախ եմ քո տված գնահատականի համար՝ դատարկաբանություն։ Որովհետև դա վերաբերում ա ոչ թե ֆիլմում հնչած մեկնաբանությանը, այլ Աստվածաշնչի աբսուրդ լինելուն։
Ամենևին` ես չեմ վիրավորվում: Առանց աստվածաշունչը կարդալու էլ, էդ արտահայտությունը անելուց հետո, տեսանյութի հեղինակը, պարզաբանում ա նույն քո մեջբերումով: Ցանկություն չունեմ էդ երևույթը պարզաբանելու, որովհետև ինքս էլ չեմ ընդունում:

Չի կարելի վերցնել միլիարդավոր կետերի մեջից 1 հատ կետ(կոնկրետ դեպքում քո մեջբերումը, աստվածաշնչից), ապացուցել, որ էդ կետը սխալ է ու պդնել որ բոլոր միլիարդավոր կետերը(կոնկերտ դեպքում պատվիրանը, որը ամբողջությամբ մարդկայնի նորմերին համապտասխանում է) սխալ են: Էդ ճիշտ չի:

Նման մեթոդով ցանկացած բան կարելի է մերժել, չէ ո՞ր, այս կյանքում բացարձակ բան չկա, ինչ որ հաշվարկման համակարգում, ինչ որ տեսանկյունից, մի տեղ գոնե, մի կետում, այն սխալ կլինի: