Բարի, հաճելի է
Տես Fanaid.
Ասված է. «Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթ տա»
Հիսուսն ասում է. մոռացեք սա, էսպիսի բան չկա, քանզի «ով արձակի իր կնոջը առանց պոռնկութեան պատճառի, նա՛ է, որ նրան շնութեան անել է տալիս. եւ ով որ արձակւածին է առնում, շնանում է»։
Ասված է. «Երդմնազանց մի լինիր, այլ արա Տիրոջն այն, ինչ երդվել ես»:
Հիսուսն ասում է. ի՞նչ երդում, ի՞նչ երդմնազանց, մոռացեք՝ «ես ձեզ ասում եմ՝ ամենևին չերդվել. ո՛չ երկնքի վրա, որովհետեւ Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրա, որովհետեւ նրա ոտքերին պատվանդան է, և ո՛չ Երուսաղէմի վրա, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է։
Եւ քո գլխով էլ չերդվես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել։
Այլ ձեր խոսքը լինի՝ այոն՝ այո, եւ ոչը՝ ոչ. որովհետեւ դրանից ավելին չարից է»:
Ասված է. «Աչքի փոխարէն՝ աչք եւ ատամի փոխարէն՝ ատամ»:
Հիսուսն ասում է. հո գիժ չեք դուք, չկա էսպիսի բան «ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ. այլ եթէ մէկը քո աջ երեսին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու։
Եւ եթէ մէկը կամենա քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող։
Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւ էլ գնա։
Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի դարձրու նրանից»:
Ասված է. «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն»:
Հիսուսն ասում է. էս ինչ անհեթեթություններ են, մոռացեք էս բոլորը ժողովուրդ, սրանք ճիշտ չեն «ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ։
Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։
Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում։
Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»:
Դե արի արդար լինենք մենք մեր, մեր խղճի, մեր աստծու ու մեր տրամաբանության առաջ, ու ասենք. սրանք լրացումներ են, թե՞ ուղղումներ:
Էջանիշներ