Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
Ի՞նչ գիտելիք Հովարս ջան, ձեր էդ գրքում գրածնե՞րը: Ձեզ պահեք էդ գիտելիքն, ախպոր պես, չեմ ուզում:
Ու լավ ա որ "կույր հավատացյալ" տերմինն ընդունում ես, ահագին բան ա:

Մեկ էլ որ ասում ես՝ դուք Մայլս Դևիսին ու Բիթլզին եք կուռք դարձնում, ես էլ իմ աստծուն, ինչ ա, իրավունք չունե՞մ:
Բա էդ ինքը չէր ասե՞լ՝ "Կուռքեր մի ստեղծեք ձեր համար":
Թե՞ մենակ ձեզ համար տեսանելի թանաքով կողքն ավելացրել ա՝ "բացի ինձնից":
1. Մեր Գիրքը, դա գիտելիքների սկիզբն է, ինչպես օրինակ՝ Այբուբենը, և եթե ասեմ էլ չես հասկանա, որի ապացույցն է մինչև այս պահը իմ գրառումների ձեր պատասխանները:
2.Ինձ համար կույր հավատացյալը նա է, որ բավարարված է կնքված լինելով, մոմ վառելով, մեկ-մեկ եկեղեցի գնալով ու մեղսալից վարքով ապրող և իրեն հավատացյալ համարող անձը:
3.Հույսով եմ որ կուռք բառի իմատն ու նշանակությունը չգիտես, դրա համար էլ այդպես ես գրել:

Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Հովարս ջան, արի մի բան հստակեցնենք… հավատքը (անկախ նրանից թե ինչին ես հավատում) լինում ա փաստի, գիտության բացակյության ժամանակ… այսինքն դու հավատում ես երբ փաստ չկա և չկա նաև վկայություն… երբ փաստ ու վկայություն ա լինում ուզում ես հավատա ուզում ես չէ, կապ չունի. մեղմ ասած քեզ այլևս հարցնող չկա… դու գոյություն ունեցող բանին չես կարա հավատաս, այլ պիտի ընդունես. իհարկե կարաս չընդունես քո գործն ա…
Հավատում են մի բանի, որը գոյություն ունի, բայց տեսանելի չի, սա է հավատքի նշանակությունը:

Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
Գողությունը, բանբասանքը, էդ շնության տակ չեմ հասկանում ինչ ի նկատի ունեք, անընդունելի են մարդու բարոյական կողմից, ինչպես նաև անընդունելի է ցանկացած տիպի ֆանատիզմ, ես ոչ մեկի ու ոչնչի ֆանատ չեմ, ֆանատիզմը մթագնեցնում է ուղեղը, հավատա:
Շնության տակ հենց շնությունը ի նկատի ունեմ, իր բոլոր տեսակների, ձևերի և անունների հետ միասին:
Դու էլ աթեիզմի ֆանատ ես, քանի որ չես ուզում (կամ էլ վախենում ես) մի քիչ փնտրել, որովհետև գրված է. Փնտրեցեք և պիտի գտնեք