Անհնար է չհամաձայնել, միայն կեսից միանալով
Նախորդ գրառումներում գրել էի, որ Ա գլխի խառնաշփոթ խրոնոլոգիան հաշվի չեմ առնում:
Ես չգիտեմ, թե քո մոտի Աստվածաշնչերը ում տպածն ու գրածն են, ես ընդամենը մեջբերում եմ կատարել գրաբարյա տարբերակից (ի դեպ առաջին դեպքը չի, որ այն տարբերվում է արևմտահայերեն կամ աշխարհաբար տարբերակներից` սխալ թարգմանություն կամ էլ բացթողում) սակայն սխալ եմ նշել թիվը, ոչ թե 15, այլ 19` ներող եղեքՀա, ի դեպ մեջբերումս չէր պարունակում հենց աղբյուրի համարակալումը` համարները ձեռքով եմ գրել ու սխալվել...
Քո խաթր մի քիչ ավելի մեծ կտոր մեջբերեմ` հենց աղբյուրի համարակալմամբ.
Ծննդոց Բ
Ոնց տեսնում ես.17 Բայց ի ծառոյն գիտութեան բարւոյ եւ չարի՝ մի ուտիցէք, զի յորում աւուր ուտիցէք ի նմանէ՝ մահու մեռանիցիք: 18 Եւ ասաց Տէր Աստուած, ոչ է բարւոք մարդոյդ միայն լինել, արասցուք դմա աւգնական ըստ դմա: 19 Եւ ստեղծ եւս Տէր Աստուած զամենայն գազանս վայրի, եւ զամենայն թռչունս երկնից. եւ ած զնոսա առ Ադամ տեսանել զինչ կոչեսցէ զնոսա: Եւ ամենայն շնչոյ կենդանւոյ զինչ եւ անուանեաց Ադամ, այն անուն է նորա:
Ծննդոց Բ:7
Եւ ստեղծ Տէր Աստուած զմարդն հող յերկրէ. եւ փչեաց յերեսս նորա շունչ կենդանի, եւ եղեւ մարդն յոգի կենդանի:
Ծննդոց Բ:19
Եւ ստեղծ եւս Տէր Աստուած զամենայն գազանս վայրի, եւ զամենայն թռչունս երկնից. եւ ած զնոսա առ Ադամ տեսանել զինչ կոչեսցէ զնոսա:
Դե հիմա համաձայնի Հովարսի հետՄիանգամայն հստակ գրված է, որ Աստված ստեղծեց կենդանիներին ու լցրեց Ադամի մոտ, որ անուններ դնի:
Հիմա Ա գլխին հավատանք, թե Բ????
Ինչևէ այդ տողերն ընդամենը մեջբերել էի այն բանի համար, որ ցույց տամ, որ նույնիսկ ըստ Ասվածաշնչի ժամանակագրության մարդը չի կարող լինել Էվոլյուցիայի արդյունք:
Ուղղակի Ծննդոց Ա-ն ու Ծննդոց Բ-ն տարբեր աղբյուրներից հավաքագրված ինֆորմացիա են, որը եբրայացի (???) գիչն ուղղակի ի վիճակի չի եղել վերլուծել և ֆիլտրել` գիտելիքների պակասի պատճառով:
Հետաքրքիր է արևմտահայերեն տարբերակը`
Եւ Տէր Աստուած դաշտին բոլոր գազաններն ու երկնքի բոլոր թռչունները Կամ` հողեն ձևակերպեց եւ Ադամի առջեւ բերավ, որպէսզի տեսնէ թէ ինչպէս պիտի կոչէ զանոնք:
Էջանիշներ