Quyr Qery (20.01.2012)
Արէա (20.01.2012)
Կարծում եմ գայլի ու շան օրինակը բավականին ոչ էֆեկտիվ օրինակ է էվոլյուցիայի էությունը հասկանալու համար: Ուղղակի մեզ ծանոթ տեսակների մեջ ամենասերտ գենետիկական կապ ունեցող տեսակներն են, իսկ թե 10000 տարի հետո ինչ տեսք կունենա գայլն ու ինչ տեսք՝ շունը, ոչ ոքի հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ այն ժամանակ շան ու գայլի կապը նույնքան անհավանական կթվա, որքան հիմա կապկանման մարդու (ո՛չ կապիկի) ու այսօրվա մարդու կապը:
Պատճառը մեկն է. մարդկությունը բավականաչափ փոքր տարիք ունի նախատիպերն ու ներկա տիպերը իրար հետ համեմատելու համար:
Այն որ ժամանակին երկրում տիրություն էին անում դինոզավրերը, կարծում եմ գաղտնիք չէ: Նրանց կողքին ապրում էի փոքր կաթնասունները, որոնց ավելի մեծ չափսերի էվոլուցվելուն խանգարում էին հենց դինոզավրերը: Դինոզավրերի վերացումից հետո փոքր կաթնասունները սկսեցին աստիճանաբար ավելի մեծ չափսեր ընդունել, ի վերջո վերածվելով մարդու (կողմնակի միջամտությամբ, կամ՝ առանց):
Ինչ-որ բան սխա՞լ եմ հասկանում:
Արէա ջան, հենց հարցն էլ նրանումն է, որ սրանցի մի քանի տասնյակ հազար տարի առաջ գայլը, նույնիսկ շունը նույն տեսքն ուներ: Իսկ պարզագույն ինդուկցիայի մեջոդն ասում է, որ 10.000 տարի հետո էլ շունը շուն կմնա, եթե գիտակցված ու տրամաբանված միջամտություն չլինի: Արդեն վաղուց հերջվել է բանական մարդուն վերագրվող 30.000 տարի տարիքը, ինչպես նաև նեանդերթալցու մարդու գենետիկ կապը, նույնիսկ ապացույցներ կան, որ նրանք միաժամանակ են ապրել: Մի տեսություն էլ ասում է, որ նեանդերտալցիներին մարդիկ են վերացրել:
Սակայն արարման տեսությունը ունի շատ ուժեղ արգումենտ` անբանականը բանական չի կարող ստեղծել, իսկ երկրագնդի վրա առկա ամբողջ կյանքը բանական մտածված է, նույնիսկ շատ բաներ մարդկային տրամանաբության են արդեն ընկալելի ու կիրառելի: Շան ու գայլի օրինակը լավ էլ տիպիկ է, սակայն դրա ոխերան կարելի է բերել բազմաթիվ այլ կենդանիների օրինակնր: Ես օրինակ կարծում եմ, որ որոշ կենդանիներ անցյալում չեն եղել, որովհետև դրանք դեռ չէին արարվել: Աստվածաշունչը շատ յուրօրինակ կերպով է արարումը նկարագրում` օրերով: Եթե զուտ միայն ենթադրենք, որ այդ օրերը հազարամյակներ են կամ միլիոնավոր տարիներ, ապա պարզ է դառնում, որ կենդանական աշխարհի ներկայացուցիչները այդ "մեկ օր" հազարամյակների ընթացքում աստիճանաբար ստեղծվել ու կատարելագործվել են: Այ դարվինյան "բնական ընտույթյունը" ուղղակի բացատրում է, թե ինչի որոշ կենդանիներ դեռ կան, իսկ որոշները` ոչ:
Վերջին մի քանի հարյուր տարում միայն մարդկային միջամտության արդյունքում բազմաթիվ կենդանատեսակներ ուղղակի անհետ ոչնչացվել են: Հիմա պատկերացնենք, որ մի քանի հազարամյակ առաջ, ինչ որ պատճառով ոչնչացել է շան որևէ ցեղատեսակ, իսկ այդ ընթացքում սելեկցվել են բազմաթիվ նորերը: Հիմա ինչ? Բրածոները որ գտնենք հիմք ունենք ասելու, որ դա է եղել ներկայիս շան նախատիպը? Իսկ եթե չգտնենք, բայց գտնենք նախնադարյան աղվեսի մնացորդներ ուրեմն դա է շան նախահայրը?
Ուղղակի ասածս այն է, որ էվոլուցիոն տեսությունը ոչ մի կերպ չի կարող ոչ բացատրել ոչ հիմնավորել տեսության դրույնթերը` միայն ենթադրություններ են յուրաքանչյուր փուլում, ոչ մի հիմնավորում կամ փաստ չկա:
Ի դեպ "հուշեմ", որ ներկայիս կաթնասունները չափերով շատ ավելի փոքր են, քան նախկինում երկրի վրա ապշած շատ կաթնասուններ:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Արէա (20.01.2012)
Ընդհանուր առմամբ համաձայն եմ գրածիդ հետ: Չգիտեմ 10000 հազար տարի առաջ շունն ինչ տեսք է ունեցել, բայց եթե ասում ես ուրեմն մի տեղից լսել ես: Իսկ այն, թե ինչու չի փոխվել, ունի պարզ պատասխան՝ կարիք չի եղել: Եթե շան ուտելիքը հետզհետէ ինչ-ինչ պատճառներով բարձրանար գետնից վեր՝ լիներ ծառերի վրա, մենք հիմա կունենայինք կամ երկար վզերով, կամ ծառի վրա ապրող շներ: Սա է էվոլյուցիայի (բնական ընտրության) հիմնական գաղափարը, իսկ քանի որ շան բնական միջավայրը չի փոխվել, հետևաբար նա էլ փոխվելու պահանջ չուներ:
Ներկայիս կաթնասունները չափերով փոքր են միմիայն որոշակի միջանկյալ դարաշրջանում ապրած կաթնասուններից, այդ ժամանակաշրջանում անգամ բույսերն էին չափսերով գերազանցում այսօրվա բույսերին (պատճառը կլիման էր): Իսկ դրանից առաջ, երբ գոյություն ունեին դինոզավրերը, մեծ չափսերով կաթնասունների գոյությունն ուղակի անհնար էր, էլ չեմ ասում մարդու գոյությունը: Դինոզավրերի կողքին կարող էին ապրել միայն աննկատ, փոքր կաթնասունները: Դա հետագայում նրանք սկսեցին մեծանալ, երբ արդեն խանգարող ոչինչ չկար: Ու հետզհետէ, տարբեր տեսակների տարբեր բնական միջավայրերում հայտնվելու հետևանքով այդ կենդանիները միլիոնավոր տարիների ընթացքում սկսեցին աստիճանաբար փոփոխվել, ամեն մեկը առավելագույն չափով հարմարվելով իր միջավայրին:
Ու այդ միլիոնավոր տարիների ընթացքում, եթե վերցնենք ցանկացած 5-6000 տարիանոց փոքրիկ ինտերվալ, ապա կտեսնենք, որ այդ ընթացքում ոչ մի կենդանի առանձնապես նկատելի փոփոխության չի ենթարկվել, փոփոխությունը լինեւմ է շատ ու շատ ավելի մեծ ժամանակային ինտերվալներում:
Ու մարդու ձևավոևումն էլ 10-15000 տարվա գործ չէ, դա էլի միլիոնավոր տարիների, ֆիզիկապես ավելի թույլ, բայց համեմատաբար ավելի բարձր ինտելեկտ ունեցող տեսակի ադապտացիայի արդյունք է:
Գեա (20.01.2012)
Սա բացարձակ անհիմն ենթադրություն է: Այդ ենթադրությունը կատարել է Դարվինը, երբ Գալապագոսներում տեսել է այնպիսի մայցամաքային կենդանիների տեսակներ, որոնք իրենց մայրցամաքային ցեղակիցներից տարբերվէլ են քո նշած հատկություններով` "հարմարվել" են կյանքին և տեղանքին:
Իսկ այնպիսի ապացույց, որ դինոզավբերի ժամանակ կաթնասուններ չեն եղել` չկա: Նույնիսկ մի բրածո կա, որը թույլ է տալիս ենթադրել, որ մոտ 2մլն տարի առաջ` դինոզավրերի հետ զուգահեռ, երկրի վրա ապրել են նաև մարդիկ. մարդու քարացած մատ ու ոտնահետք ու դինոզավրի ոտնահետք հետք են գտել նույն հնէաբանական շերտում:
Դե միշտ էլ էվոլյուցիայի անհաստատությունը բացատրում են ժամանակով` 5-6000 տարին քիչ է: Սակայն միջամտության պարագայում մի քանի տարին էլ է բավարար: Մարդը հենց ինքը սելեկցիոն եղանակով վերջին հարյուրամյակում բազմաթիվ կենդանատեսակներ ու բուսատեսակներ է ստացել:
Հնագիտությունն ապացուցում է, որ արդեն մի քանի հազար տարի է, որ որոշ շնատեսակների պոչերը կտրում են` կյանքն ու կոնցաղը փոխում են, սակայն դրանից շների պոչերը չեն կարճանում:
Իսկ քո ասած օրինակը հետևյալն է ընդամենը.
Ընձուղտը ունի երկար վիզ, որպեսզի ուտի ծառերի վերին սաղարթից: Եթե սաղարթը բաձրանա, ապա սնվել կկարողանան միայն առավելապես երկար վզեր ունեցող ընձուղտները, ուստի "կարճավիզները" կսատկեն: Բնական է, որ երկարավզների երկարատև խաչասերումից երկարավզության գենը կամաց-կամաց կամրապնդվի ու հետագա մի քանի հազար տարիների ընթացքում կարող են առաջանալ ասենք ներկայինից մի 2-3մ ավելի երկար վիզ ունեցող ընձուղտներ: Բայց դրանց գենային հավաքածուն` ԴՆԹ մոդելը, նույն ընձուղայինը կլինի: Սակայն ինչ պիտի լինի, որպեսզի ընձուղտը վերածվի ձիու` փողի ԴՆԹ-ի կառուցվածքը???? Ինչպիսի գենային և կենցաղային հատկանիշներ են պետք? Դա բացատրում են մուտացիաներով: Սակայն բնությունն ինքը ցույց է տալիս, որ բնական մուտացիաների ահավոր փոքր տոկոսն է, որ ունակ է կենդանի մնալու` սատկում են, քանի որ իրենց "բնօրինակ" գենային կառուցվածքն ավելի լավն է ու կայուն: Այ հենց ստեղ էլ արարման տեսությունը նորից "միավորներ" է հավաքում: Սակայն նույնիսկ մուտանտի մոտ գենոֆոնդի հիմնական մասը պիտի նույնը լինի:
Ըստ ինձ կա (կան) բանական էակներ, որոնք բավականին լավ յուրացրել են ու տիրապետում են (կամ էլ իրենք են ստեղծել) ԴՆԹ-ի տեխնոլոգիայյին: Ոնց որ բանիմաց էլեկտրատեխնիկը գիտի, թե ինչպիսի ֆունկցիոնալ ստանալու համար ինչ կոմպոնենտներ են պետք, այդպես էլ այդ էակները: Ու կոնստրուկտորի-ծրագրավորման նման հավաքել են բազմաթիվ ու բազմապիսի արարածներ, որոնցից մի մասը հաջող հարմարվել է, մի մասը` ոչնչացել: Նույնիսկ չի բացառվում, որ այդ "միջանկյալ" կենդանիներին ստեղծել են ընդամենը փորձնական ու տեխնոլոգիա զարգացնելու համար, կամ ասենք մրցակցության համար:
Մի հետաքրքիր փաստ կա: Մի քանի տեղ կարդացել եմ, որ Նոր գվինեայում ապրող որոշ ցեղերի ներկայացուցիչներ եվրոպոիդների հետ ընդհանրապես գենետիկորեն համատեղելի չեն` սերունդ չեն տալիս:
Էդ նման է նախկին Մակինտոշ ու IBM ստանդարտների տարբերությանը` երկուսն էլ նույն ֆունկցիոնալով համակարգիչներ էին, բայց "օժանդակ սարքերը"` անհամատեղելի:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Համաձայն եմ, որ ընդամենը մի հատկանիշ փոխելով ձին ընձուխտ չի դառնա ու էվոլյուցիայի տեսակետից էլ էդ մուտացիան ձիու համար մեծ ձեռքբերում չի՝ ընդամենը իդիոադապտացիա՝ միջավայրի տվյալ պայմանին հարմարվելու նեղ փոփոխություն, բայց էվոլյուցիայի կողմից էլ երկու մեծ գործոններ կան, որոնք այդ տեսակետին են բալեր տալիս՝ գեների դրեյֆը (պատահական գործոններով պոպուլյացիայում գեների հանդիպման հավանականությունների փոփոխությունը) և մեծ ժամանակային ինտերվալը, չնայած ինչքան գիտեմ 5 մլրդ տարին էլ հարյուր տոկոսով ապացուցված չի:
Հ.Գ. էվոլյուցիայի կողմնակից չեմ ու չգիտեմ թե ինչի մաին եք խոսում, բայց էս գրառումը կարդացի ու ցանկացա պատասխանել
Էս մեկը հետաքրքրեց, եթե հավաստի աղբյուրներ ունես, խնդրում եմ տեղադրես:
The cake is a lie.
Varzor (21.01.2012)
Մասնագիտորեն գրագետ ձևակերպումների համար շնորհակալ եմ
բայց քո նշած գեների դրեյֆը ինչ որ կերպ կարող է ազդել ԴՆԹ-ի ֆորմուլյար կառուցվածքի վրա? Վերջ ի վերջո տեսակի հիմնական պայմանավորիչ գործոնը` վերարտադրությունն ու խաչասերումը պայմանավորված են ԴՎԹ-ի ֆորմուլյարով:
Չէ, չեմ տեղադրի հավաստի աղբյուրներ, որովհետև չեմ հիշում, թե որ աղբյուրում եմ կարդացել: Բայց հիշում եմ, որ տպագիր աղբյուր էր, ոչ էլեկտրոնային:
Բայց որքանով տեղյակ եմ այդ անհամետեղելության երևույթը առկա է նաև աշխարհագրորեն իրաիրց ոչ այդքան հեռու ապրող մարդկանց մոտ: Քիչ չե լսել դեպեր, որ ամուսինները սերունդ չեն ունենում` անհամատեղելի են: Ամուսնալուծվում են ու առանձին-առանձին նոր ընտանիքներում հաջող բազմանում: Միգուցե սա այդքան էլ կապ չունի գենետիկայի հետ, բայց դե սա էլ ֆիզիոլոգիական անհամատեղելիություն է, և իմ կարծիքով նույնպես բխում է գենոտիպից:
և այնուամենայիվ այս երևույթները երկակի են ազդում արարման տեսության վրա: Աստվածաշնչայն տարբերակը` մեկ Ադամ-Եվայից մարդկանց առաջացումը 6000 տարի առաջ, ուղղակի գենետիկայի տեսանկյունից "ջարդուփշուր" էր լինում, մինչև սկսեցին ուսումնասիրել Y քրոմոսոմի մուտացիաների բաշխումը և կառուցեցին մուտացիաների զարգացման և տարածման ծառը: Սկզբանակն շրջանում թվում էր, թե ամեն ինչ տանում է նրան, որ տղամարդիկ իրոք ինչ-որ ընդհանուր նախահայր են ունեցել` բոլորի մոտ առկա է ինչ-որ սկզբնական մուտացիա: Սակայն երբ գտնվեցին մարդիկ, որոնց մոտ ընդհանրապես այդ մուտացիան բացակայում էր տեսակետները տարանջատվեցին: Ինչևէ նույնիսկ հռուստատեսությամբ գիտական ֆիլմ եմ դիտել, որ նույնիսկ որոշակի գործոններից ելնելով վերականգնեցին պայմանական "Ադամի" դեմքը` թխամորթ էր, գանգրահեր, լայնաքիթ` բավականին նման էր Ավստրալիայի բնիկներին: Ի դեպ Ավստրալիան համարվում է բավականին հնուց բնակեցված մայրցամաք: Որոշ տվյալներով` 50.000 տարուց ավելի է, ինչ մարդն ապրում է այդ մայրցամաքում: Ու դրանից մի տեսւթյուն ծնվեց` մարդկային տեսակի ավստրալյական ծագման տեսությունը:
Ակնհայտորեն դժվար է պատկերացնել, որ մեկ տղամարդուց և կնոջից ընդամենը 6000 տարում հնարավոր էր, որ մարդկանց այսպիսի բազմազանություն առաջանար: Մասնավորապես կասկածի տեղիք է տալիս այն, որ սրանից մի 3-4.000 տարի առաջ էլ արդեն կար մարդկային տեսակի բավականին մեծ բազմազանություն: Այսինքն ադամի ցեղի մնում էր ընդամենը մի 1500-2000 տարի այդքան բազմազանանալու համար: Ի դեպ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ Նոյի ջրհեղեղի ժամանակ այդ բազմազանությունը` գենային "ներկապնակը" ջնջվեց ու ասպարեզում մնացին ընդամենը 5 անհատի գենային կոմբինացիաները (Նոյը, կինը, և որդիների կանայք), ապա ժամանակն ուղղակիորեն կրճատվում է անհավանական կարճ ժամկետի` մի քանի հարյուր տարուց մաքսիմում մինչև 1000 տարի: Իսկ եթե նաև հաշվի առնենք, որ այդ ժամանակ մարդիկ բավականին երկարակյաց էին, ապա ընդամենը 2 մարդկային կյանքի (2 գենային հիմնարար սերընդափոխություն) ընթացքում այդպիսի ահռելի բազմազանություն ստանալն ուղղակի անհավանակն է դառնում:
Ի դեպ ասյտեղ կա նաև բարոյական կողմ, որի մասին հարգարժան Աստվածաշնչասերները համեստորեն լռում են: Ստացվում է որ որպեսզի Նոյի սերունդը բազմանար, ապա պիտի "բարեպաշտ" նոյի որդիների զավակները կենակցեին իրար հետ` քրիստոնեական օրենքով, ինչպես նաև հին կտակարանի օրենքով երկու եղբոր երեխաներն իրար հետ ամուսնանալու իրավունք չունեն:
Դե արի այդքանից հետո հավատա, որ Նոյը միակ բարեպաշտ ու Աստվածահաճո մարդն էր:
Դե էլ չեմ ասում Ադամի ու Եվայի երեխաների մասին` պրակտիկորեն եղբայր-քույր արյունակցական խաչասերում է եղել:
Ու այս դատարկաբանությունը քարոզելով զուգահեռ բարոյականություն են քարոզում???
Վերջին խմբագրող՝ Varzor: 21.01.2012, 01:21:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Freeman (21.01.2012)
Varzor ջան, ես սենց համոզված չէի խոսի, վերջ ի վերջո Դարվինը, ինչքան էլ հիմա ամեն երկու բառ կարդացածը ցեխ է շպրտում վրան, հիմար չէր: Ու բնության ու աշխարհի մասին, իր հեռավոր, խավար տարիներին, շատ ու շատ բաներ ավել գիտեր, քան մեր լուսավոր դարում ապրող գիտնականների մեծ մասը: Ինչևէ, խոսքը Դարվինի մասին չէ: Ֆրանս-ճապոնական համատեղ արտադրության մի հոյակապ վավերագրական ֆիլմ կա. "Երկիրը դինոզավրերից հետո", եթե ազատ կլինես անպայման նայի, շատ հետաքրքիր է, մի քանի օր առաջ ռուսական "Культура" ալիքով եմ տեսել: Համ շատ գեղեցիկ է նկարած, համ՝ հետաքրքիր է:
Հովարս ջան, ճիշտ է քո տեղադրած տեսանյութը չնայեցի, (հենց ազատ լինեմ՝ կնայեմ), բայց եթե կուզես, դու էլ նայի սա: Նախօրոք ասեմ, որ հակաաստվածաշնչային որևէ բան չկա ֆիլմի մեջ, այնպես որ հանգիստ կարող ես նայել, ու ցանկության ու պրպտուն միտք ունենալու դեպքում, անգամ կարող ես համադրել քո աստվածաշնչյան գիտելիքների հետ:
http://rutube.ru/tracks/5218868.html
Հովարս ջան, ներողություն եմ խնդրում, բայց տեղադրածդ տեսանյութը 10 րոպեից ավել նայել չկարողացա, զարմանում եմ, որ այսօր կան նման մարդիկ ու առավել ևս զարմանում եմ, որ կան նման մարդկանց հավատացող մարդիկ:
Որպես փոխհատուցում կարող ես դու էլ իմ տեղադրածը չնայել![]()
Բնականաբար չեն կարճանա, որովհետև պոչը նրանց պետք է:
Մի ուրիշ օրինակ բերեմ, եթե հազարավոր տարիներ ասենք իշխան տեսակի ձկան աչքերը արհեստական եղանակով հանենք՝ կուրացնենք, միևնույն է նրանց սերունդը կծնվի աչքերով: Բայց բավական է մի քանի հարյուր տարի նույն այդ ձուկը ապրի ստորջրյա քարանձավում, որտեղ լույս չի անցնում, ապա նրա ձագերը կծնվեն ոչ միայն կույր, այլ առանց աչքերի՝ աչքեը նրան այլևս անհրաժեշտ չեն, իսկ ավելորդ օրգան ոչ մի կենդանու մոտ չկա, և սա կրկին անգամ էվոլյուցիայի արդյունք է:
Ի դեպ, ինձ թվում է այս թեման ճիշտ կլինի շարունակել, այստեղ, չնայած այնքան էլ դարվինիզմի մասին չենք խոսում, բայց ավելի հարմար թեմա չգտա:
Կներես, բայց սա կտրականապես անհիմն ենթադրություն է: Շների պոչերը կտրում են, որովհետևայդ ցեղատեսակի շներին պոչն ավելի շատ խանգանորւմ է իր կենցաղում, քան օգնում է:
Քանի որ դարվինի տեսությունն ընդամենը տեսություն է, ընդ որում հիմնված միայն ենթադրությունների և համադրությունների վրա, ուստի այն չի էլ կարող հստակ լինել, հակառակ դեպքում տեսություն չէր լինի:
Արարման տեսությունը լրացնում է դարվինիզմի բացերը՝ ինչու և ինչպես եղան փոփոխությունները: Շատ պարզ՝ բանական միջամտությամբ:
Ըստ էության այս երկու տեսություններն իրար ավելի շատ փոխլրացնում են, քան թե հերքում:
Ոնց որ ասենք լույսի ալիքային և մասնիկային տեսությունները:
Քանի որ այս տեսությունների դրույթներն իրար բավականինհաջող լրացնում են, ուստի պարզագույն տրամաբանոթւյամբ կարելի է ասել, որ մենակ մեկը լիարժեք ճիշտ չի կարող լենել, սակայն երկուսով միասին բացատրում են նույն նույն երևույթի տարբեր դրսևորումներ՝ նկարագրում են կենդանի աշխարհի առաջացման և բազմազանության առաջացման տարբեր հիմնապատճառներ, բայց ոչ ամբողջական ու բուն պատճառը:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Tig (30.01.2012)
Hayazn (21.01.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ