Մեջբերում Quyr Qery-ի խոսքերից Նայել գրառումը
Երևի քաղաքականացնեմ, բայց ըստ իս պետությունն է մեղավոր, որ մարդիկ փնտրում են ոչ թե ճշմարտություն, այլ նյութական, թող ապահովվեր նյութականով, իրանք էլ չփնտրեին էդ: Ու բացի դրանից, ինչ մի աղանդավորներին եք կպնում, չեմ արդարացնում իրանց, բայց են , որ երկիրը լավ չի, կամ ասենք հախուռն քայլերով դեպի կործանում է գնում, աղանդավորների մեղքով չի հաստատ:
Լավ էլի ժող, ամեն մարդ ինքն է ընտրում իրա ճիշտը, ու ճիշտ հավատքը: Ոչ թե աղանդավորներին քննադատեք, այլ կոնկրետ մեր պետության մոտ 80% քրիստոնյաններին, որոնք իրենց քրիստոնյա համարելով, էդ կրոնից գաղափար չունեն, ու հեչ էլ զարմանալի չէ, որ մարդիկ աղանդների հետևից են գնում:
Եթե աղանդավորը սուսուփուս քաշված իրա լօ-լօն կարդա նրան ոչ մեկն էլ չի հանդիմանի բայց արի տես , որ սրանք փողոցները ընկած սրա նրա փեշից են կախվում իրենց վարժեցնողներին հաճոյանալու համար և մոլորեցնում են մի մարդու , որը խաչ էլ ունի ավետարան էլ ունի և դրան էլ գումարած ունի հողագնդի ամենահին եկեղեցին , իսկ սրանք այդքանից հետո նրան համոզում են , որ այսքան հազարամյակներ սխալ կրոն է ունեցել :
Հետո ինչպես կարելի է չկպնել սրանց , երբ մի թաշկինակի չափ պետության մեջ 218 նման կազմակերպություններ են առաջ եկել և բոլորն էլ փողոցները թափառելով աշխատում են իրենց որոգայթի մեջ գցել ՔՐԻՍՏՈՆԵԱ Հայորդուն և հեռացնել իր եկեղեցուց :
Ֆինանսական և տնտեսական դժվարությունները մեր կյանքի մշտական ուղեկիցներն են բայց դա դեռ իրավունք չի տալիս որ ամեն առիթով դավաճանենք մենք մեզ :