Մոդերատորական. «Եհովայի վկաներ» թեմայի վերջին գրառումները տեղափոխվել են: Անձամբ նպատակահարմար չեմ համարում «Հրեաներն ընդդեմ բոլորի» (կամ նույնատիպ այլ անվանմամբ) թեմայի առանձնացումը «Կրոն» բաժնում՝ հաշվի առնելով, որ այնտեղ հրեաների վրա են բարդվելու զուգարանի թղթի անորակությունից մինչև մայաների օրացույցի անճշտությանը հասնող զանազան «մեղքեր»՝ առաջացնելով քաոս: Նման թեմայի բացման վրա, բնականաբար, արգելք չկա, սակայն եթե թեմայի պահանջը հստակ չուրվագծի քննարկման սահմանները (նկատի ունեմ բաժնի առանձնահատկությունը) և/կամ հակասի Ակումբի Կանոնադրության որոշ կետերին (ատելություն կամ թշնամանք սնուցող նյութեր ևն) թեման կփակվի:
Խոնարհաբար կխնդրեի բաժնի մյուս թեմաներում ևս օֆֆթոփ-քննարկում չծավալել ջհուդմասոնական ենթադրյալ դավադրության մասին:
Էջանիշներ