User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ շնորհակալություն պատասխանների համար: Հիմա եթե հետաքրքիր է իմ տեսակետներն ասեմ այս հարցերի վերաբերյալ:

    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Tig ջան, իսկապես շնորհակալ եմ հարցերիդ համար, ես դրանք տեղին ու իմաստալից եմ գտնում:
    Կսկսեմ վերջից: Նախ ասեմ, որ ճիշտ ես նկատել հավիտենական կյանքի բացատրությունն ինչքան էլ փորձենք ներկայացնել, միևնունն է էլի ասելու տեղ կա: Բայց հետ չեմ կանգնում: Կգրեմ թեզեր, որոնք արծարծելու կարիք ունեն:
    1) Հավիտենական կյանքը՝ դա Միակ և Ճշմարիտ Աստծուն ճանաչելն է անձնապես: Նրա հետ կենդանի հաղորդակցություն ունենալ:
    Այս հարցում համարյա համամիտ եմ քեզ հետ: Իմ պատկերացմամբ հավիտենական կյանքը աշխարհի, տիեզերքի, մարդու, ինքդ քո, մի խոսքով գություն ունեցող ամեն ինչի միջոցով Արարչի ճանաչման անընդհատ ընթացքն է: Նրա տարբեր որակների, ձևերի, դրսևորումների բացահայտումը և այդ ամենի արտահայտումը քո մեջ և քո միջոցով... Եվ այս ամենը իրականացվում է բազմաթիվ կյանքերով: Տարբեր աշխարհներում, թե տարաբնույթ նյութական, թե բազմաբնույթ հոգևոր աշխարհներում...

    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    2) Փրկվել ընդհանրապես նշանակում է՝ ինչ-որ մեկ վտանգից անձի ազատագրումը: Օրինակ՝ մեկի կյանքը պահպանվում է, ազատվում է ավտովթարից՝ ասում ենք այդ անձը փրկվեց: Հաջորդը, մեկին ազատում են գերությունից՝ ասում ենք նա փրկվեց: Պարզ օրինակներ եմ բերում հարթակ պատրաստելու հոգևոր բացատրությանս համար: Մարդն Աստծուն մերժելու պատճառով դառել է չարի գերին և դատապարտված դժոխքում իր հատուցումն ստանալու: Մարդ կարիք ունի փրկվելու մեղքի և սատանայի գերությունից, և դրանց հետևանքից՝ դժոխքից: Բայց «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր Միածին Որդին տվեց, որպեսզի ամեն Նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» ( Ավետարան ըստ Հովհաննեսի 3: 16 ) : Աստված փրկության համար մեկ պայամն և չափանիշ (եթե կարելի է այդպես ասել) է դրել՝ հավատալ Տեր Հիսուս Քրիստոսին, որպես մարդացած Աստված, և ընդունել Նրան քո Փրկիչը ու խնդրել Նրան այդ մասին:
    Այստեղ հարցը իմ համար այնքան էլ պարզ չի ինչպես որ դու ես ներկայացնում: "Փրկվել դժողքից" արտահայտությունը իմ համար աբսուրդ է: Ես ավելի հակված եմ "փրկվել ներսդ կրծող չարից" արտահայտությանը: Եթե դու չես ազատվում քո ներսի բացսական կուտակումներից, ապա ոչ մի դրախտ՝ պարգևի տեսքով, կամ ոչ մի դժոխք՝ պատժի տեսքով, չի կարող քեզ փոխել: Եվ զուտ դժողքի վախից դրդված "առաքինի" կյանքով ապրելը փրկություն չեմ համարում: Ըստ կրոնների մեծամասնության վախն է առաջնորդում մարդուն բացսական արարքներից և երևույթներից զերծ մնալու համար: Բայց իմ համար դա աբսուրդ է: Վախը բացսական որակ է, որից պետք է ազատվել: Եվ դրանից ազատվելու գործում կրոնը օգնելու փոխարեն հակառակն է անում, այն խորացնում է: Իմ կարծիքով փրկվելու համար նախ և առաջ պիտի ազատվել բոլոր վախերից: Չկա առավել վատ պատիժ վատ արարքի համար, քան սեփական խիղճը: Չկա մարդ որը բացարձակորեն զուրկ է դրանից: Խիղճը հնարավոր է քնեցնել, բայց ոչ սպանել: Իսկ նյութական մարմնի մահից հետո մարդու հոգում խիղճը ամենագերակա տեղում է գտնվում... Մնացած եզրակացությունը թողնում եմ ընթերցողին...

    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    3) Ըստ իս, հավատալ նշանակում է վստահել և հնազանդվել: Ավելի բացատրեմ միտքս: Հավատալն սկսվում է լսելուց: Երբ Աստծո Խոսքը հասնում է քո գիտակցությանը: Դա տեղի է ունենում տարբեր կերպերով՝ լինի Հիսուսի մասին ֆիլմ տեսնելով, Ավետարանի խոսքը լսելով, Աստծուն հավատացողների կյանքը տեսնելով ու նրանց քարոզները լսելով, և ինձ անհայտ կերպերով նաև: Հաջորդ կետն է գնահատելը: Լսելով դու սկսում ես գնահատել, արդյոք, քո լսածը դրական է, թե բացասական, այսինքն ճիշտ է, թե սուտ: Եթե դրական ես գնահատում՝ ճիշտ, ըստ քո գնահատածի անցնում ես երրորդ կետին՝ կիրառականին, վստահել և հնազանդվել լսածիդ: Այդ պահից սկսվում է կյանքդ արտացոլել Ավետարանի Ճշմարտությունը՝ Աստծո Խոսքը:
    Tig ջան, ինչքանով օգտակար եղա, չգիտեմ, բայց իմացածիս և փորձիս չափով փորձեցի պատասխանել հարցերիդ:
    Իսկ հավատալը... Այս հարցը ամենապարզն է: Բայց մեր մարդկային հասարակությունում աբսուրդի աստիճանի բարդացվում է: Դու հավատում ես Աստծու դրսևորմանը Հիսուսի միջոցով, շատ բարի: Մյուսը հավատում է Աստծու դրսևորմանը բնության, տիեզերքի, կամ ինչու չէ կովի կամ մրջյունի միջոցով, էլի շատ բարի: Ամեն մեկն ունի Աստծուն ընկալման իր մակարդակն ու ձևը: Եվ սխալ է դրանք հակասության մեջ դնել և մեկս մյուսին պարտադրել իր ձևի ճշմարտացիության մեջ, քանի որ բոլոր ձևերն էլ միաժամանակ և կատարյալ են և թերի: Կատարյալ են այն առումով, որ բավարարում են այդ ձևով առաջնորդվողին, և անկատար են այն պատճառով, որ հակասություն են առաջացնում մյուսների մոտ: Բայց ինչպես ասվում է՝ Սիրեք միմյանց և հարգեք դիմացինների ընկալումներն ու արտահայտչաձևերը...

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.09.2011), Quyr Qery (25.12.2011), Ավետիք (27.09.2011), Արէա (27.09.2011), յոգի (27.09.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •