Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
Գոյությունը կախված չի, նա կամ կա, կամ չկա, հաստատ չգիտեմ, բայց էն, թե ոնց ենք պատկերացնում նրան, արդեն մեր տրամաբանությունից ու երևակայությունից է կախված: Դու, օրինակ, կարաս հավատաս, որ մահից հետո երկնային դատաստանի առաջ ես կանգնելու, ու Աստված դատելու է քեզ, Ես էլ կարամ հավատամ, որ Աստված ու դատ, հաշվեհարդար, պատիժ, հատուցում հասկացությունները չեն կարող ընդհանուր ոչինչ ունենալ:
Շատ հետաքրքիր է ձեր՝ արիացիներիդ աստվածպաշտությունը ինչումն է կայանում, կամ ինչ եք հասկանում Աստված ասելով:
Եթե Աստված սեր է , դա չի նշանակում որ դատ, հատուցում կամ պատիժ չկա, կա՛ , որովհետև Աստված նաև սուրբ է և արդար, և հենց իր արդարությամբ էլ պիտի դատի, հատուցի և պատժի, բայց ամեն բան իր ժամանակին պետք է լինի: