User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամբիթբաբա, ակնարկներով եմ խոսում, որովհետև դու քեզ համարում ես իմաստուն/գիտուն , և կարծում էի որ քեզ հականալի կլիներ , չէ որ դու Աստծու սխալներն ես քննում , մարդունը ինչ է , որ չհասկանաս:
    Ես նման բան ոչ ասել եմ, ոչ էլ ակնարկել, կոնկրետ իմ վերաբերյալ: Բայց.
    Ասելով "իմաստուն", - ես հասկանում եմ. ունենալ իմաստ: Եվ այդ առումով մենք բոլորս էլ՝ իմաստուններ ենք, քանզի մենք բոլորս էլ մեր իմաստն ունենք այս կյանքում:
    Ասելով "գիտուն", - ես հասկանում եմ. ունենալ գիտելիքներ: Այդ առումով. եթե խոսքն իմ մասին է, հանգիստ կարող ես ինձ դիլետանտ անվանել, որովհետև ոչ բոլոր, բայց տարբեր բնագավառներից քիչ թե շատ տեղեկություն ունեմ, թեև պրոֆեսիոնալ չեմ: Եթե խոսքը քո մասին է. ելնելով քո ասածից, քո տեղեկությունները գալիս են մեկ բնագավառից միայն, և այնտեղ էլ, դու պրոֆեսիոնալ չես, քանզի նույնիսկ մակերեսային մոտեցումդ էլ հարցին՝ շատ վիճելի է:
    Հիմա: Ես երբեք չեմ ասել, թե քեզանից իմաստուն եմ, ու չեմ էլ ասի: Այն, ինչ դու գիտես, ես և մյուսներն էլ, ում հետ դու սովորաբար վիճում ես այստեղ, քիչ թե շատ տեղյակ ենք և, եթե վիճում ենք քեզ հետ, վիճում ենք քո իսկ գիտեցածի մասին, այն բառերով, որոնք դու էլ շատ լավ գիտես ու հասկանում ես: Եվ նկատիր, որ հիմնականում մենք քեզ չենք էլ հերքում անգամ, մենք ուղղակի քիչ այլ կերպ ենք նայում հարցին:
    Կոնկրետ իմ ասածը քեզ հիմնականում սա է. մի սահմանափակիր քո Աստծոն տարբեր բաներով: Քո Աստված շատ ավելի շատին է արժանի, քան դու պատկերացնում ես: Որովհետև, կարծում եմ, այստեղ դու ճիշտ կռահեցիր. ես քեզանից մի քիչ ավելին գիտեմ այդ հարցում: Գիտեմ այն, ինչ դու գիտես, և գիտեմ նաև այն, ինչ դու հրաժարվում ես իմանալ:

    Հ.Գ. "Ես"- ի մասին գրառումդ աննկատ չէր մնացել: Այս մի երկու օրը ես փորձում էի հնարավորին չափ հարմար բառեր գտնել քեզ ավելի հասկանալի բացատրելու քո սխալը: Հիմա, քանի որ այսքան խոսեցի, փորձեմ դա էլ ասել հետո նորից չանդրադառնալու համար:
    Հասկանում ես, սիրելի Հովարս, ըստ իմ աշխարհընկալման, որքան ավելի ես առանձնացնում քեզ Աստծոց, որքան ավելի անհասանելի ես դարձնում քո ըմբռնումը Աստծոն, այնքան ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում քո "Ես"-ը, քո Էգոն: Կարևոր չէ, թե որտեղ ես տեղադրել Աստծոն. երկնքում, եկեղեցում, մատուռում, տանդ, կապ չունի, թե որտեղ: Որովհետև, որտեղ էլ որ տեղադրել ես Նրան, միևնույն է, այնտեղ դու չկաս: Քանզի դու համարում ես, որ քո ամբողջ կյանքը, քո արարքները, քո փիլիսոփայությունը, քո սերը, քո շնչառությունը, քո ամբողջ "Ես"-ը, Էգոն, պետք է լինեն այնպիսին, որպեսզի դու վերջում կարողանաս միանալ քո Աստծոն:
    Կաաաաարծես, թե քեզ հակառակ ոչինչ չասեցի առայժմ, ճի՞շտ է: Բայց դա առաջին հայացքից: Իսկ իրականում, իմ բառերով ես ուղղակի կրկնեցի քո ասածը.
    Եսի, Սամբիտբաբա ջան, եսի մասին եմ խոսում, որովհետև այնտեղ որտեղ եսը կա՝ Աստված չկա:
    Որովհետև, որքան ավելի առանձենացած ես զգում քեզ Աստծոց, այնքան ավելի առաջին պլան ես մղում քո "Ես"-ին. ես անեմ այս, ես չանեմ այն, ես ասեմ այս, ես չասեմ այն, ես սիրեմ, ես ատեմ, ես մեղադրեմ, ես հավատամ, ես, ես, ես, ես... մինչև հասանելի լինեմ Աստծոն, կամ Նա՝ ինձ…
    Իմ աշխարհայացքի մեջ դա անհնար է: Այնտեղ, Աստված՝ մի ամբողջականություն է, որի մեջ ամփոփված է ամեն ինչ. սկսած Տիեզերքից, վերջացրած ավազի հատիկով: Չմոռանաս, ես և դու էլ այդ ամբողջականության մասերն ենք: Կարելի է ասել նաև. դու՝ ուրիշ ես եմ:
    Եվ այս ամբողջականության մեջ, էլ տեղ չի մնում "Ես"-ի, Էգոյի համար: Այն վերանում է, հալվում-գնում է հենց այդ միասնականության զգացումից:
    Հուսով եմ, կհասկանաս…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (07.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •