Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտ ես , Տիգ ջան, Նա ամենուր է և ամեն ինչ Նրանով է, բայց երբ Նրա կողմից սիրված արարածը՝ մարդը շեղվում է և սկսում է ուրիշ աստվածների պաշտել և երկրպագել, ի՞նչ պետք է աներ , կամ ինչպես:
Քո հարցը իմ ասածի հետ ի՞նչ կապ ունի...
Ես ընդհամենը ասում եմ, որ մի ազգի միջոցով Աստվոծ իր էությունը բացահայտելով խտրականություն է դնում: Եվ ես այդ ձևով բացահայտվող աստծուն չեմ կարող ընդունել որպես Արարիչ:
Իսկ թե ուրիշ ինչ պիտի աներ և ինչպես, ես արդեն շատ փոքր եմ նման բան ասելու համար...

Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ թե չես գտնում, այլ չես ուզում գտնել, եթե միայն հրեաների Աստվածն է , բա ինչի՞ մոտ 2000տարի ցիր ու ցան արեց հրեաներին...
Որ աշխարը նրանց տա
Իսկ եթե լուրջ, դա միայն կարող է ասել նա և նրա ծրագրերից տեղյակ մարդը

Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
Արդեն դառնում ենք փչացած հեռախոս:
Ինչո՞ւ է փչացած հեռախոս: Քո ասելուց ես ենթադրում եմ, որ դու նրա ծրագրից տեղյակ ես և ուզում եմ իմանալ դրա մասին: