Malxas (04.08.2011)
Դա Զրադաշտական այսպես ասած սուրբ գիրքը չէ: Կոնսպեկտի ձևով կազմված է ժամանակակից մարդու կողմից, որպեսզի ընդհանուր գաղափար տա այդ կրոնի մասին: Այդ պատճառով էլ այդպիսի տպավորություն է թողել: Չգիտեմ ինչ տպավորություն կստանաս, երբ կարդաս նրանց սուրբ գիրքը: Ես այն չեմ կարդացել: Ինձ պարզապես անհրաժեշտ է եղել տեղեկատվություն, որպեսզի օգտագործեմ գեղարվեստական գիրք գրելիս: Մի քանի հատ էլ Զրադաշտի բանաստեղծություններից եմ կարդացել:
Ամեն դեպքում Զրադաշտական կրոնը քրիստոնեությունից հին է և հեթանոսության համեմատությամբ՝ ես կասեի առաջադեմ է:
Պարունակում է մեկ աստված լինելու և Աստծո արարիչ լինելու գաղափարը: Որպես Աստծո խորհրդանիշ եղել է անմար կրակը: Շունը սրբազան կենդանի է համարվել, իսկ դիակը պիղծ, որին դիպչելն անգամ այնպիսի մեղք է եղել, որ անհրաժեշտություն է առաջացրել մաքրազերծվել հատուկ ծիսակատարության միջոցով: Ցավոք այդ կրոնի մասին ունեմ մակերեսային գաղափար և չեմ կարող ավելի բարձր մակարդակով բացատրել կամ վիճաբանել:
eduard30 (04.08.2011)
eduard30 (04.08.2011)
Malxas (04.08.2011)
Ես արդեն նշել էի, որ այդ կրոնի մեջ կան խորթ երևույթներ մեզ համար: Ինձ համար էլ տպավորությունը հաճելի չէ, բայց ես դրան փորձում եմ նայել բարձրից: Հիշեցնեմ, որ խոսք էր գնում միաստվածության գաղափարի մասին և Աստծո արարիչ լինելու գաղափարի մասին և միայն այդ պատճառով եմ նշել: Ես ոչ ոքի չեմ պատրաստվում առաջարկել մազդեական դառնալ և կամ ապացուցել, որ այն համակրելի կրոն է: Սակայն նկատենք, որ պատվիրանները և հակապատվիրանները նմանություն ունեն քրիստոնեության պատվիրանների հետ: Ավելի ճիշտ ՝ չեն հակասում կամ համարյա չեն հակասում:
eduard30 (04.08.2011)
Ես կասեի, որ քո մտքերը չեն թողնում ընկալել այն , ինչը հակառակ է քո ցանկությանը/տրամաբանությանը:
Շատ հետաքրքիր է , ի՞նչ ես հասկանում ընտրյալ ասելով:
Հենց դրա համար էլ Աստծո խոսք է, որովհետև հրեաներին Աստված ստեղծեց, և մեզ էլ պատմեց իր ողորմությունը և հրեաների անհնազանդությունը, մեզ դաս լինելու համար:
Ճիշտ չես , բազում անգամ է ասվում որ Նա պիտի դառնա հեթանոսներին «...իմ ժողովուրդս չեղողները, ինձ ժողովուրդ պիտի լինեն», կամ «...պիտի դառնամ հեթանոսներին», կամ «...հեթանոսները ինձ բաժին պիտի անեմ» և շատ-շատ նման բաներ: Այնպես որ, մեղադրանքդ ճիշտ չի:
Իսկ ո՞վ է Հին Կտակարանը հիմք դրել քրիստոնեության մեջ, Հիմքը Նոր Կտակարանն է, անգամ անուններն են հուշում (հին և նոր), իսկ Հինը միայն և միայն հիշեցնելու, սթափեցնելու, խրատելու և նման օգտակար բաների համար է:
Այ էս մեկը սրտանց քեզ չէի ցանկանա, քավ լիցի:
Այդ կրոնի ճիշտ կամ սխալ լինելու մասին երբևէ չեմ արտահայտվել: Սոսկ այն բանից հետո, երբ նշեցիր, որ մինչև քրիստոնեությունը Աստծո արարիչ լինելու գաղափարը չի արծարծվել, ես ստիպված եղա բերելու օրինակը: Այսինքն, այն մարդը, կամ այն եկեղեցին կամ այն հոգևորականը, երբ ասում է, որ մինչ քրիստոնեությունը մեկ Աստված լինելու գաղափար չի եղել, սխալ է ասում: Եթե դա անում է առանց իմանալու, ապա երբեք ուշ չէ սովորել, իսկ թե գիտակցաբար է այդ անում, ապա հակառակ է գնում քրիստոնեական ուսումնքին, այսինքն ստում է, այսինքն մեղք է գործում: Քո գրառումից հասկացա, որ չես իմացել և կիսվեցի իմ իմացած տեղեկատվությամբ:
Միաստվածության գաղափար նաև արծարծել է եգիպտական Ամենհոտեպ Չորրորդ թագավորը, կարծեմ մթա տասնչորսերորդ դարում, բայց նրա հետնորդները հրաժարվել են այդ կրոնից և ավերել տաճարները:
Դու շեշտում ես այդ որպես ի՞նչ, սիրելիս: Որպես հայտնագործությու՞ն: Ո՞վ չգիտի, որ ասածդ՝ փաստ է. մարդու խոսքը, միտքը և գործը՝ խոսում են այդ մարդու մասին:
Ու մի բան կասեմ քեզ հաստատ. ինձ վերաբերվող այդ փաստից ես չեմ վախենում: Եվ այդ է պատճառը, որ ամեն անգամ ջանում եմ արտահայտել մտքերս հնարավորին չափ պարզ ու հասկանալի:
Ինչը, կներես, չէի ասի քո մասին: Առավել ևս, եթե դու խոսում ես ուրիշի արտահայտած մտքերի մասին, որոնք դու չես ընդունում:
Այնպիսի տպավորություն է ստացվում, որ դու ոչ թե արտահայտվում ես, այլ ակնարկում ես, որ երբևիցե կարտահայտվես:
Եվ նույն կերպ վարվում ես հիմա. " Սա արդեն ամեն ինչ ասում է քո մասին"…
Ի՞նչ ես ակնարկում, Հովարս ջան: Խնդրում եմ, արտահայտվիր…
Հ.Գ. Երբ մեկն ինձ մի բան է գրում, ես համարում եմ, որ պարտավոր եմ պատասխանել, քանզի չպատասխանելը ինձ համար հավասարազոր է այդ մարդուն արհամարհելուն: Բայց միմիայն ակնարկների պատասխանելն էլ, ամբողջապես չհասկանալով, թե ի՞նչ է մարդու ուզածը, ըստ այնմ էլ հագեցուցիչ պատասխան չտալով քեզ դիմողին, - ես համարում եմ առանց այդ էլ սուղ ժամանակի իզուր վատնում, ինչը նշանակում է արդեն, որ ինքս ինձ չեմ հարգում:
Եվ սա է պատճառը, սիրելի Հովարս, որ ես խոստովանեցի քեզ իմ կարծիքը քո գրելու մասին: Քանզի, կներես կրկին, բայց հաջորդ անգամ քո "ակնարկներին" ես ուղղակի չեմ պատասխանի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ