User Tag List

Էջ 91 159-ից ԱռաջինԱռաջին ... 4181878889909192939495101141 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,351 համարից մինչև 1,365 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

  1. #1351
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովարս ջան, չես կարող հերքել, որ հին կտակարանում ազգային խտրականություն է դրվում և բոլոր ազգերից բարձր է դասվում հրեա ազգը և այս գիծը նշմարվում է ողջ քրիստոնեության գաղափարախոսությունում:
    Ինչու Աստվածաշունչը չես կարդում, որ ինձ ես հարցմուն: Եթե կարդաս կտեսնես , որ Անապատում մի քանի անգամ կոտորեց Իսրաելին, երկար ժամանակ մատնել եր ''բախտի քմահաճույքին'' , շատ պատերազմներում թույլ տվեց, որ ''լավ ջարդ ուտեն'' , քանի անգամ գերության մատնեց և վերջում բնաջնջեց իր երկրից: Սա դու համարում ես խտրականությո՞ւն, կամ բարձր դասում, ես՝ ո՛չ:

    ինչո՞ւ է քրիստոնեությունը ընդունում հին կտակարանը, մի բան որում գերակայություն է տրվում ջհուդներին, որոնք նույնիսկ քրիստոնյա էլ չեն:
    Բերեմ երեք պատճառներ, գուցե ավելի շատ են , բայց այս երեքը ինձ համար բավարար պատճառ են այն ընդունելու համար:
    1.Բոլոր գիրքը Աստծու շունչն է և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, շտկելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի՝ ամեն բարի գործերին պատրաստված :
    2.Ամբողջ Հին Ուխտը խոսում է Քրիստոսի գալստյան մասիմ :
    3.Հին Ուխտի պատմությունները մեզ զգուշացնում/սովորեցնում է չկրկնել հրեաների սխալները (դասեր քաղել):

    հ.գ. Սա այն հիմնական պատճառներից մեկն է, որից դրդված ես ինձ դադարեցի քրիստոնյան համարել...
    Նույն պատճառաբանումներդ դատաստանի օրը կասես:
    Վերջին խմբագրող՝ հովարս: 03.08.2011, 23:23:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (04.08.2011)

  3. #1352
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդուարդ, մի բան մոռացա, ավելացնեմ:

    Մազդեիզմը, կամ այլ կերպ ասած Զրադաշտի կրոնը այն նույն կրոնն էր, որը պարսիկները ցանկանում էին պարտադրել հայերին հինգերորդ դարում՝ Վարդան Մամիկոնյան, Ավարայր և այլմ.. Ինչպես հայտնի է հայրեը չընդունեցին՝ և շատ լավ արեցին:

  4. #1353
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստված տարբերություն չի դնում իր ստեղծած մարդկանց միջև այլ մարդիկ չեն ճանաչում իրենց ստեղծողին:
    Եվ դրանից ելնելո՞վ պետք է Աստված որոշի. սիրել թե չսիրել, պատժել թե պարգևատրել իր զավակի՞ն… Արդյո՞ք դու սիրող ծնող Աստծո մասին ես խոսում, Էդուարդ ջան…

    Մինչև հիմա ամեն մի ազգ իրեն համար մի կուռք է սարգում և երգրպակում, ինչ անի Աստված բոլորին նույն կերպ ընդունի՞, չէ, որ մարդիկ նրան ուրանում են գիտակցաբար:
    Դու զավակ ունե՞ս, սիրելի Էդուարդ: Եթե ունես, և եթե քո զավակը քեզ ուրանա, դու նրան… կանիծե՞ս…
    Եթե կանիծես, ուրեմն ի՞նչ կասես այն՝ "անառակ որդու վերադարձի" պատմության մասին, երբ հայրը իրեն ուրացող որդուն ընդունեց ավելի մեծ ուրախությամբ, քան իրեն երկրպագող որդուն:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (04.08.2011), Արէա (03.08.2011)

  6. #1354
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու նույնիսկ լավ տրամադրված չես մարդկանց հանդեպ, երևի պետք է այդտեղից սկսես:Կարդա քո սեփական գրառումներն ու պատասխանները: Դրանք լիքն են սահմռկելի անտարբերությամբ:
    Եթե մի մարդու չես ճանաչում , մի՛ որակավորի և գրածներով էլ մի դատի:


    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    : Քրիստոնյան այդպիսին չի լինում, եղբայր: Դրանց մեջ սեր չկա: Մինչդեռ որպես մարդ պետք է սիրեիր մեզ, եթե մենք ոչ թե քո մերձավորները լինեինք, այլ թշնամիները: Միայն խնդրում եմ հիմա էլ չասես, թե Աստված պատվիրել է մերձավորներին ու թշնամիներին սիրել, իսկ դուք ոչ նրանք եք, ոչ էլ մյուսը:
    Եթե դու կեղծավորությունը սեր ես համարում , ուրեմն ճիշտ ես , ես նման սեր չունեմ, բայց եթե տեսնում ես մի վտանգ և զգուշացնում ես , դա ինչի՞ց է բխում:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (04.08.2011), Malxas (04.08.2011)

  8. #1355
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու էլի ծռում ես :
    Լավ, հասկացա, Հովարս ջան, ԾՌՈՒՄ ԵՄ: Բայց, ահընդհատ միևնույն բանը պնդելուց բացի, գոնե մեկ անգամ ՇՏԿԻՐ, ինչ կլինի:
    Ասա, ո՞վ է քո պատկերացումով այդ օտարականը, եթե նույնիսկ ուզբեկը չի: Սատանա՞ն: Ո՞Վ…

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (04.08.2011), VisTolog (04.08.2011)

  10. #1356
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մի մարդու չես ճանաչում , մի՛ որակավորի և գրածներով էլ մի դատի:



    Եթե դու կեղծավորությունը սեր ես համարում , ուրեմն ճիշտ ես , ես նման սեր չունեմ, բայց եթե տեսնում ես մի վտանգ և զգուշացնում ես , դա ինչի՞ց է բխում:
    Հովարս ջան, մարդու գրածներից կամ խոսելուց , նրա մասին կարծիք է ստեղծվում:

    Կեղծավորություն չեմ սիրում: Սեր եմ համարում հենց սերը, առանց ավելորդությունների, բայց և ոչ հանուն ինչ որ բանի: Աստծուն սիրում եմ մինչև այն մտքին հասնելը՝ թե ինձ ինչ որ լավություն կանի, նեղությունից կազատի կամ մահվանից հետո դրախտ կտանի: Շրջապատի մարդկանց լավ եմ տրամադրված՝ քեզ նույնպես: Իր անսպառ սիրով, վեհ ու մեծահոգի էությամբ Բարձրյալը ոչ մի անգամ վախ չի ներշնչել ինձ: Իսկ, թե պատահում է մեղք գործեմ, Աստծո երկյուղը չէ, որ ինձ ստիպում է մեղանչել, այլ դեպի ճշմարտություն տանող սանդուղքի համապատասխան աստիճանը, որի վրա մարդը տվյալ պահին գտնվում է առ Աստված տանող դժվարին ճանապարհին:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (04.08.2011), Tig (04.08.2011), Արէա (04.08.2011)

  12. #1357
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդուարդ, մի բան մոռացա, ավելացնեմ:

    Մազդեիզմը, կամ այլ կերպ ասած Զրադաշտի կրոնը այն նույն կրոնն էր, որը պարսիկները ցանկանում էին պարտադրել հայերին հինգերորդ դարում՝ Վարդան Մամիկոնյան, Ավարայր և այլմ.. Ինչպես հայտնի է հայրեը չընդունեցին՝ և շատ լավ արեցին:
    Բայց և այնպես, այդ կրոնի աստվածներն ամբողջովին պատճենն են մեր հեթանոսական աստվածների. Ահուրա-Մազդան՝ մեր Արամազդն է, Արտա-Վահիշտան՝ Արտավազդը, Անահիթա-Սփիթաման՝ Անահիտը, և այդպես շարունակ: Այստեղ այնքան էլ հեշտ չէ բացահայտել, թե ո՞վ, ո՞ւմ, ե՞րբ և ի՞նչ է պարտադրել…
    Ես ուղղակի տեղեկացնում եմ սա, Մալխաս ջան, առանց որևէ բան պնդելու: Չէ՞ որ փաստը մնում է փաստ:

  13. #1358
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, հասկացա, Հովարս ջան, ԾՌՈՒՄ ԵՄ: Բայց, ահընդհատ միևնույն բանը պնդելուց բացի, գոնե մեկ անգամ ՇՏԿԻՐ, ինչ կլինի:
    Ասա, ո՞վ է քո պատկերացումով այդ օտարականը, եթե նույնիսկ ուզբեկը չի: Սատանա՞ն: Ո՞Վ…
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կավը բրուտին խոհուրդներ է տալիս, թե ով է ինքը(բրուտը) և ոնց վարվի մյուս կավերի հետ:

    «Գիտությունը կը հպարտացնէ, բայց սերը շինություն կ'ընէ: Եթե մեկը կը կարծէ թե բան մը գիտէ, իրապես բան մը չի գիտեր՝ ինչպես պետք է գիտնար»: (Կորնթ.8:1-2)

    «Մի հպարտացիր, այլ վախեցիր, որովհետև, եթե Աստված բուն ճուղերին չխնայեց, գուցե քեզ էլ չխնայի»: (Հռովմ.11:20-21)
    բայց դու չես, որ պիտի Աստծուն ուղղություն տաս: Քեզ թվում է , որ Աստված այս ամենը արարելուց հետո , ձեռքերը ծալած , ժպիտն երեսին նայում է թե ով ինչ է անում:

    Կարծում եմ կհականաս ու կշտկես
    Վերջին խմբագրող՝ հովարս: 04.08.2011, 01:13:

  14. #1359
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովարս ջան, մարդու գրածներից կամ խոսելուց , նրա մասին կարծիք է ստեղծվում:

    Կեղծավորություն չեմ սիրում: Սեր եմ համարում հենց սերը, առանց ավելորդությունների, բայց և ոչ հանուն ինչ որ բանի: Աստծուն սիրում եմ մինչև այն մտքին հասնելը՝ թե ինձ ինչ որ լավություն կանի, նեղությունից կազատի կամ մահվանից հետո դրախտ կտանի: Շրջապատի մարդկանց լավ եմ տրամադրված՝ քեզ նույնպես: Իր անսպառ սիրով, վեհ ու մեծահոգի էությամբ Բարձրյալը ոչ մի անգամ վախ չի ներշնչել ինձ: Իսկ, թե պատահում է մեղք գործեմ, Աստծո երկյուղը չէ, որ ինձ ստիպում է մեղանչել, այլ դեպի ճշմարտություն տանող սանդուղքի համապատասխան աստիճանը, որի վրա մարդը տվյալ պահին գտնվում է առ Աստված տանող դժվարին ճանապարհին:
    Նորից ուրախ եմ քեզ համար,

    Քեզ մոտ դա չի նկատվում մեղմ ասած: Դու նույնիսկ լավ տրամադրված չես մարդկանց հանդեպ, երևի պետք է այդտեղից սկսես:
    Կարդա քո սեփական գրառումներն ու պատասխանները: Դրանք լիքն են սահմռկելի անտարբերությամբ: Քրիստոնյան այդպիսին չի լինում, եղբայր:
    բայց դու կարծիք չհայտնիր:
    Վերջին խմբագրող՝ հովարս: 04.08.2011, 01:18:

  15. #1360
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց դու չես, որ պիտի Աստծուն ուղղություն տաս: Քեզ թվում է , որ Աստված այս ամենը արարելուց հետո , ձեռքերը ծալած , ժպիտն երեսին նայում է թե ով ինչ է անում:
    Հենց ես եմ, որ փորձում եմ Աստծոն ուղղություն տալ իմ կյանքում. ինչ որ կարող եմ, ինքս եմ անում, իսկ ինչ որ ուժերիցս վեր է՝ խնդրում եմ, որ Նա օգնի: Քանզի, այս անգամ դու ճիշտ ասացիր.
    Աստված ձեռքերը ծալած , ժպիտն երեսին նայում է թե ով ինչ է անում
    Եվ սպասում է, թե ո՞վ և ե՞րբ, ուղղություն կտա Իրեն, այսինքն՝ օգնություն կխնդրի:

  16. #1361
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ դրանից ելնելո՞վ պետք է Աստված որոշի. սիրել թե չսիրել, պատժել թե պարգևատրել իր զավակի՞ն… Արդյո՞ք դու սիրող ծնող Աստծո մասին ես խոսում, Էդուարդ ջան…


    Դու զավակ ունե՞ս, սիրելի Էդուարդ: Եթե ունես, և եթե քո զավակը քեզ ուրանա, դու նրան… կանիծե՞ս…
    Եթե կանիծես, ուրեմն ի՞նչ կասես այն՝ "անառակ որդու վերադարձի" պատմության մասին, երբ հայրը իրեն ուրացող որդուն ընդունեց ավելի մեծ ուրախությամբ, քան իրեն երկրպագող որդուն:
    Sambitbaba Կներես բայց կարծիքս այս է քո գրածի նկատմամբ, որ դուք կյանքից կոպված չէս և կյանքում մեծ դժվարություների չէս հանդիպել որպեսզի կարողանաս վերլուծել, ընդունել նման բաները: Քո վերջին նախադասությունով քո հարցերի պատասխանը գրել ես բարեկամ:

  17. #1362
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց և այնպես, այդ կրոնի աստվածներն ամբողջովին պատճենն են մեր հեթանոսական աստվածների. Ահուրա-Մազդան՝ մեր Արամազդն է, Արտա-Վահիշտան՝ Արտավազդը, Անահիթա-Սփիթաման՝ Անահիտը, և այդպես շարունակ: Այստեղ այնքան էլ հեշտ չէ բացահայտել, թե ո՞վ, ո՞ւմ, ե՞րբ և ի՞նչ է պարտադրել…
    Ես ուղղակի տեղեկացնում եմ սա, Մալխաս ջան, առանց որևէ բան պնդելու: Չէ՞ որ փաստը մնում է փաստ:
    Իհարկե այդպես է: Բացի այդ այստեղ իրադրությունը չափազանց խճճված է: Երևում է, որ սկզբնապես նույն կրոնն է եղել, բայց հետագայում հայկական հեթանոսությունը և Զրադաշտությունը շատ են հեռացել իրարից: Դեռ սա էլ անվստահության զգացումով եմ ասում, որովհետև, եթե Զրադաշտական կրոնն այսօր էլ գոյություն ունի՝ թեկուզ և փոքր, թեկուզ և փոփոխված, հայկական հեթանոսական կրոնի գաղափարախոսության մասին մենք ցավոք լայն պատկերացում չունենք՝ շնորհիվ մեր քրիստոնյա հայերի ամբողջը ոչնչացված է:

    Ակումբում ինչ որ լեգենդներ կային մեր հեթանոս ժամանակների: Ավանդապատումներ, զրույցներ և այլն: Պահպանել էի կարդալու համար, բայց չձգեց: Այնպիսի տպավորություն էր, որ մերոնք ամեն գնով ցանկացել են լրացնել բացը ու գրել են երկար բարակ... չգիտեմ, գուցե սխալվում եմ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (04.08.2011)

  19. #1363
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնինչ դու մի ուրիշ ծայրահեղության մեջ ես :
    Բնականաբար, բայց իմ ծայրահեղության մեջ գտնվելը զուտ հակազդեցության արդյունք է այն բանին, որը ես չեմ կարողանում հասկանալ... Իսկ այ "հասկանալով" ծայրահեղության մեջ ընկնելը...
    Բայց ես այնքան էլ ծայրահեղության մեջ չեմ, քանի որ ընդունում և հարգում եմ բոլորի տեսակետներն ու կրոները, քանի դեռ նրանք չեն սկսում իմ վզին փաթաթել դրանք /խոսքս քեզ չի վերաբերվում/:

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու Աստվածաշունչը չես կարդում, որ ինձ ես հարցմուն:
    Չեմ կարդում, քանի որ չեմ կարողանում իմ հարցերի պատասխանները գտնել այնտեղ: Շատ եմ փորձել կարդալ...

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կարդաս կտեսնես , որ Անապատում մի քանի անգամ կոտորեց Իսրաելին, երկար ժամանակ մատնել եր ''բախտի քմահաճույքին'' , շատ պատերազմներում թույլ տվեց, որ ''լավ ջարդ ուտեն'' , քանի անգամ գերության մատնեց և վերջում բնաջնջեց իր երկրից: Սա դու համարում ես խտրականությո՞ւն, կամ բարձր դասում, ես՝ ո՛չ:
    Այո, համարում եմ, քանի որ մի անգամ չի, որ շեշտվում է հրեաների ընտրյալ լիներու գաղափարը: Անկախ պատիժ կամ պարգև տրվելուց: Հին կտակարանը համարում եմ հրեաների պատմությունը, այլ ոչ թե Աստծո խոսք և չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է մինչև հիմա այն քրիստոնեության հիմքում գտնվում, այն դեպքում, երբ քրիստոնեությունը ազգերի հավասարություն է քարոզում...

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բերեմ երեք պատճառներ, գուցե ավելի շատ են , բայց այս երեքը ինձ համար բավարար պատճառ են այն ընդունելու համար:
    1.Բոլոր գիրքը Աստծու շունչն է և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, շտկելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը կատարյալ լինի՝ ամեն բարի գործերին պատրաստված :
    Կոնկրետ հին կտակարանը ունի որոշակի ուսուցողական բնույթ, չնայած աբսուրդի հասնող մտքերին: Բայց աստծո շունչ չի իմ համար.... Չկրկնվեմ, պատճառները արդեն ասել եմ:

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    2.Ամբողջ Հին Ուխտը խոսում է Քրիստոսի գալստյան մասիմ :
    Ամբողջ հին ուխտը խոսում է Հիսուսի գալստյան մասին հրեաների համար, այսինքն զգուշացնում է նրանց, ոչ թե մեզ:

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    3.Հին Ուխտի պատմությունները մեզ զգուշացնում/սովորեցնում է չկրկնել հրեաների սխալները (դասեր քաղել):
    Համամիտ եմ, բայց այն դնել կրոնի հիմքում ճիշտ չեմ համարում...

    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն պատճառաբանումներդ դատաստանի օրը կասես:
    Հաստատ կասեմ, չկասկածես Նույնիսկ դժոխքի կրակների միջից կասեմ Եթե իհարկե հայտնվեմ այնտեղ, ինչում ես շատ կասկածում եմ
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (04.08.2011)

  21. #1364
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում ինչ որ լեգենդներ կային մեր հեթանոս ժամանակների:
    Եթե ծանոթ չես Գառնիկ Սահակյանի "Գիսանե տաճարի գանձերը" վեպին, խորհուրդ կտայի կարդալ: Մի երկու տարի առաջ է տպվել ԱՄՆ-ում: Բավական հետաքրքիր գիրք է այդ թեմայով, ինձ շատ դուր եկավ: Կարծում եմ, եթե գրած լիներ Դեն Բրաունը, կհամարեին նրա հերթական գլուխգործոցը:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (04.08.2011)

  23. #1365
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ծանոթ չես Գառնիկ Սահակյանի "Գիսանե տաճարի գանձերը" վեպին, խորհուրդ կտայի կարդալ: Մի երկու տարի առաջ է տպվել ԱՄՆ-ում: Բավական հետաքրքիր գիրք է այդ թեմայով, ինձ շատ դուր եկավ: Կարծում եմ, եթե գրած լիներ Դեն Բրաունը, կհամարեին նրա հերթական գլուխգործոցը:
    Վաճառքում կա՞

Էջ 91 159-ից ԱռաջինԱռաջին ... 4181878889909192939495101141 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •