Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
Մալխաս ջան,

Ես էլ կարծեցի , թե ինչ որ երգի մասին է:
Շատ գրքեր կան գրված Աստվածաշնչի տարբեր հատվածների վրա, կարևորն այն է , թե դրանք ինչ նպատակներ են հետապնդում, ոմանք հերքելու և ծաղրելու համար էն գրում, իսկ ոմանք՝ Աստծու Փառքի:
«Յո երթաս»ը ամենա սիրելին չի, իսկ դուք գիտե՞ք, թե ով է գրել «Բեն Հուր»ը , մի շատ ճանաչված և հեղինակավոր աթեիստ գրող:

Եթե ինձ է ուղված , չեմ կարծում որ պատասխան չեմ տվել, գուցե ձեզ չի բավարարել(ձեր ցանկությունը չլսել), դա ուրիշ բան է :

Ամենա լավ և ճիշտ մեկնաբանողը դա Սուրբ Հոգին է, եթե ամեն կարդալուց առաջ աղոթքով խնդրես մեկնություն ստանալու համար, կստանաս այն առաջին ձեռքից, այլ ոչ թե չորորդ և տասերորդ ձեռքից:

Այդ դեպքում ինչո՞ւ ես ինձ հետ զրուցում: Թերևս ես դպրոցը չեմ ավարտել, բայց շատ բաներ եմ քննել և ուսումնասիրել: Իմ անգրագետ հալով կարող եմ շատ ռադիո և էլեկտրոսարքեր վերանորոգել կահույք ստեղծել և շախմատ խաղալ(այս բոլր նշվածներս ես չեմ սովորել ինչ որ մեկից): Հուսով եմ կհասկանաս ասածիս իմաստը: Ես միայն Սբ Գիրքը չեմ կարդում, շատ բաներ եմ կարդում, բայց դրանք ինձ չեն բավարարում , ոչ մի բանով ինձ չեն լցնում (լինում են չէ՞ նման բաներ), և դա մինչ հավատքիս գալն էլ էր այդպես:
Կարճ ասեմ Մաւխաս ջան , ես գտել եմ այն ինչն ինձ լցնում է Հոգով, խաղաղությամբ , իմաստությամբ, սիրով և քաղցրությամբ, որը ոչ մի տեղ չգտա:
Նորից իրար չհասկացանք