Կարող է, բայց` չէ: Ասեմ, որ սֆինքսի վրա բազում վնասվածքներ կան: Հիմնական վնասվածքները նրանից են, որ տասնիներորդ դարի վերջին ֆրանսիացիները թնդանոթից կրակեցին սֆինքսի դեմքին… Չեմ վիճում հավանաբար, քամուց վնասվածքներ էլ լինեն: Բայց այն, ինչի մասին ես եմ ասում, բացահայտված է, որ ջրից է:
Ձեր, կամ նրա որտեղից քաղել եք այդ տեղեկությունը, ասելով՝ ստացվում է, որ ջրհեղեղը եղել է մ.թ.ա. 2793-ին, այսինքն, մեզանից մոտ 5000 տարի առաջ:Եգիպտական ամենահին բուրգը՝ Ջոսեր կառուցվել է մ.թ.ա 2630 թ. ,այսինքն ջրհեղեղից 163 տարի հետո
Անգլիայի Սթոունհենջը 2500 տարեկան է: Անգլիացիներն ինքներն են ասում, որ մեր՝ հայկական Քարահունջը Սթոունհենջից 3500 տարով մեծ է: Այսինքն, նա մոտ 6000 տարեկան է: Ըստ Ձեր բերած տվյալների, սիրելի Արտսուս, ստացվում է, որ Սթոունհենջը կառուցված է Ջրհեղեղից 1000 տարի առա՞ջ…
Էլ չեմ խոսում այն մասին, որ կան խոսակցություններ, որ Սթոունհենջի մակարդակի աստղադիտարան ունենալու համար, սկզբում անհրաժեշտ էր մի քանի հազար տարվա աստղագիտություն ունենալ:
Էջանիշներ