Malxas-ի խոսքերից
Սկսեմ Աբրահամից: Երևի սխալ արեցի օրինակն իմ անձի վրա բերելով : Ընդհանուր ձևով ասեմ: Յուրաքանչյուր տղամարդու համար ծայրաստիճան ամոթալի է իր կնոջը սրան նրան վաճառելը բիզնես դարձնելը: Ասենք առաջին անգամ վախեցավ փարավոնի մոտ: Իսկ երկրորդ անգամ մի թե գիտակցաբար չարեց, որպեսզի ունեցվածք ստանա:
Խորհուրդ եք տալիս այդքան վստահ չլինել: Երևի ճիշտ խորհուրդ է: Բայց եթե ես Աստծո աջակցությունն անձամբ ինձ զգալի այդպիսի երկնային տեսքով ու ինձ մոտ էլ այդքան հաճախ հրեշտակներ գային ավետելու, որ ես հատկապես Աստվծո ընտրյալ մարդն եմ, անկասկած այքան քաջություն կունենայի, որ առանց զորքի ու զենքի մեն մենակ կգնայի նվաճելու աշխարհը:
Կներեք, բայց Աստծո Հին կտակարանում և Նոր կտակարանում տարբեր կերպով գործելը բացատրեցիք շատ վատ և այնաստիճան անհամոզիչ, որ նախկին կարծիքս էլ ավելի ամրապնդվեց: Մինչդեռ դա Հին կտակարանի այն հատվածներից էր, որոնք պետք էր բացատրել, ոչ թե հեքիաթանման պատմությունների ձևով, ինչպես արեցիք դուք, ինչպես և անում են համարյա բոլորը, այլ բացահայտեր իսկական իմաստը:
Կուզենայի ուշադրության հրավիրել Հին կտակարանի սկզբնամասի վրա: Ադամի ու Եվայի արարման, Կայենի կողմից Աբելի սպանության նկարագրումից հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Ադամի ու Եվայի արարումից առաջ աշխարհը լիքն էր մարդկանցով: Ասվում է չէ, Կայենի վրա նշան դրվեց, որպեսզի նրան հանդիպած մարդիկ հանկարծ չսպանեն: Հապա որտեղից հայտնվեցին այդ մարդիկ: Միայն խնդրում եմ Ադամի և Եվայի գերարգասեբերությամբ չբացատրել: այդ: Իհարկե հին մարդիկ ունակ էին ավելի մեծ սերունդ տալ, բայց հաստատ ճագարներ չէին:
Մի բան էլ ավելացնեմ ասածներիս: Երբեք չեմ հավատա, որ Աստված, ով ժամանակից առաջ է և ստեղծել է տիեզերքը, ինչ որ չնչին մարդկանց վրա տպավորություն գործելու ցանկություն ունենա երբևէ: Այդպիսին չէ այն Աստված, ում ես ճանաչում եմ: Այն շատ ավելի բարձր ու վեհ:
Իսկ Հին կտակարանի հեքիաթանման պատմություններն անկասկած ունեն լուրջ հիմք: Ուղղակի չկա այն մարդը, ով կկարողանար ինչ որ չափով բացատրել:
Էջանիշներ