Շատ անգամ եմ գրել, որ ՀԱԵ-ն ունի թերություններ, և դրանք վերաբերվում են անհատներին, այլ ոչ թե վարդապետությանը.«... լսեք նրանց ինչ ձեզ ասում են, բայց նրանց գործերին մի հետևեք...»(Մատթ.23:2-3)Ինձ համար առավել ակնառու էր այն, որ ոչ ոք ցանկություն չուներ տեսնելու իր եկեղեցու թերությունները:
Չմոռանանք , որ այսօրվա եկեղեցին, սովետական/աթեիստական տարիների պտուղն է դեռ, իսկ այն տարիներին ովքեր են ծառայել եկեղեցում, չասեմ:Հենց եկեղեցու թերությունն է, որ այսքան շատ աղանդներ են առաջացել Հայաստանում:Կան էլ ավելի արատավոր երևույթներ, որոնց մասին ավելի լավ է լռեմ:
Ինչպես տեսնում ես , այսօրվա հոգևոր սերունդը ավելի նվիրված է քրիստոնեական վարդապետությանը:
Միակ մխիթարանքն այն է, որ քահանաների մեջ կան պարկեշտ հոգևորականներ, որոնք ամբողջ էությամբ նվիրված են քրիստոնեական վարդապետությանը: Անձամբ ճանաչում եմ այդպիսի հոգևորականների:Առաջին հերթին ամեն մի մեջբերում պետք է հասկացվի այնպես ինչպես գրված է, « ...զգո՛ւյշ եղեք, թե ի՛նչպես եք լսում...»(Ղուկ.8:18), և «...զգո՛ւյշ եղեք, թե ի՞նչ եք լսում...»(Մարկ.4:24),իսկ այլաբանորեն մեկնելը, դա ամեն մեկի ''հայտնությունը'' կարող է լինել:եթե դիմացինը սկսի մեջբերումներ անել, դուք ոչ մի դեպքում չպետք է ասեք, որ դա ուրիշ իմաստով է գրված:
ցավոք, ոչ...Հուսով եմ լավ քրիստոնյա եք
Էջանիշներ