հովարս-ի խոսքերից
Մի դրվագ հիշեցնեմ Աստվածաշնչից, երբ Հիսուսին ձերբակալեցին և տարան քահանայապետի մոտ, հարցաքննության ժամանակ մեկը ապտակեց Հիսուսին, Նա մյուս երեսը դեմ չտվեց(ինչպես ընդունված է մտածել քրիստոնյաների վերաբերյալ), այլ հարցրեց, թե ինչո՞ւ ապտակեցին:
Մալխաս ջան, լրիվ իրավացի ես, քրիստոնյան խաղաղարար է, նա սիրում է իր մերձավորին և թշնամուն, այլապես քրիստոնյա չի, բայց չպետք է շահագործեն այդ հանգամանքը և աջից-ձախից ապտակներ տան: Եթե կարելի է ամեն բան իրենց անուններով անվանենք, այլ ոչ թե խոսքերը ծռելով ամեն մեկը իր սրտի ցանկությունը արտահայտի(սա քեզ չի հղված): Ամեն մի անհատ քրիստոնյա պարտք է համարում պարզաբանել ապտակների պատճառը, իհարկե առանց վիրավորելու ''հակառակորդին'':
Նաև քրիստոնյայի պարտք է հանդիմանել մեղքը և սխալը, եթե կարդաք Սբ. Գիրքը, ապա բազում տեղեր կհանդիպեք նման պատվերի և դեպքերի, «...Եթե վտանգը տեսնես և չհայտնես, նրանք իրենց մեղքերի մեջ կմեռնեն, բայց իրենց արյունը քեզանից կպահանջեմ,...»: եթե դարձյալ գտնում եք, որ սխալ եմ, դա ձեր իրավունքն է, սակայն.«... ես և իմ տունը Տերը պիտի պաշտենք,(Հեսու)»
Հարգելի Freeman, իսկ դու ինչին չես համբերում, ով է քեզ ստիպում ինչ-որ բաների համբերես:
Էջանիշներ