User Tag List

Էջ 76 159-ից ԱռաջինԱռաջին ... 266672737475767778798086126 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,126 համարից մինչև 1,140 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

  1. #1126
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    ես կուզեի լսել թէ ինչպես ես օրինակ որևե մեկից ժամ հարցնում։Ասում ես՝ Ժամ ասա. սպասում եմ։ Թէ՞ ՝ չէի՞ք ասի թէ ժամը քանիսն է։Չգիտեմ թէ ոնց ես քաղաքականությունից. բայց Դաշնակցությունն էլ կոկորդ է պատռում. թէ ինքը ճիշտ է. քանի որ հարյուրից ավել տարվա կուսակցություն է։Բայց ինձ համար վստահելին մի քանի տարվա պատմություն ունեցող Ազգային կոնգրեսն է։
    Տարիները հավատամքի երաշխիք ու գրավական չեն։Նույն հաջողությամբ տարիները կարող են եկեղեցուն ոչ թէմոտեցնել. այլ հեռացնել ճշմարիտ վարդապետությունից.նրա մեջ ավելացնելով մարդկային սովորույթներ ու արարողություններ։Ինչը և ըստ իս կատարվել է։
    եթե ես սպառնացել եմ՝ դուք տերոռի ու պրովակացիայի եք ենթարկել։
    Ավելացնելու բան կա։Ուղղակի դեռ չեմ ուզում պրովակացիայի ենթարկվել ու ՙԱկն ընդ ական՚ սկզբունքով ներքաշվել անպտուղ դատաստանների մեջ։ Լքել չլքելու թույլատվությունը ես չէ որ պիտի տամ ։Քո անձնական որոշումն ու իրավունքն է։
    Խնդրեմ՝ քեզ էլ։
    Իհարկե ոչ, երբ մի բան ինձ պետք է լինում, ես բնականաբար խնդրում եմ: Բայց, եթե մեկն ասի քեզ խելոք պահիր, թե չի «ժամ կասեմ» ու պատասխանատվությունը կմնա քո վրա, իմ արձագանքը կլինի այնպիսին ինչպիսին եղավ:

    Դե երբ ոք մեջդ համարձակություն գտնես ու անվերապահ վստահություն զգաս քո ճշմարտությունն ապացուցելու, համեցի՛ր: Ու հավատա ամենևին անպտուղ դատաստան չի լինելու: Գուցե կարողանաս համոզել ինձ քո ճշմարտացիության մեջ:

    Հ.Գ. Մոտակա նախագահական ընտրություններից հետո կտեսնենք, թե ինչ եղավ ՀԱԿ-ը: Հուսով եմ ալեգորիան հասկացար:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (25.07.2011), Արէա (26.07.2011), հովարս (27.07.2011)

  3. #1127
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարգելի մասնակիցներ, ո՞վ կարող է ասել, թե ինչ է, կամ ավելի ճիշտ, ովքեր են հոգեգալստականները, սրանով շատ կօգնեք Նետ-ին:

    Շնորհակալություն:

  4. #1128
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ առաքելական եկեղեցին բուժման կարիք ունի. Սամվել Կարապետյան
    12:11 • 25.07.11

    «Ծանր խոսք պիտի ասեմ, բայց գտնում եմ, որ մեր Հայ առաքելական եկեղեցին բուժման կարիք ունի՝ ազգին ծառայելու իմաստով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով եկեղեցու և կաթողիկոսի շուրջ Tert.am
    Մի քիչ տարօրինակ չի՞ , որ եկեղեցական հարցերով աթեիստներն ու անհավատներն են զբաղվում:

  5. #1129
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,736
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ տարօրինակ չի՞ , որ եկեղեցական հարցերով աթեիստներն ու անհավատներն են զբաղվում:
    Բա ո՞վ զբաղվի, եթե եկեղեցու հետևորդները կաթողիկոսին ու այլ բարձրաստիճան հոգևորականների անձեռնմխելի են համարում, իսկ նրանց արարքները անքննելի, ու վախենում են խոսել եկեղեցում բույն դրած կեղտոտ երևույթների մասին: Բա չլինի՞ մի հոգի, որ ասի էս ի՞նչ եք անում, ի՞նչ իրավունք ունեք:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (27.07.2011), Tig (27.07.2011), VisTolog (28.07.2011), Գեա (27.07.2011)

  7. #1130
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ տարօրինակ չի՞ , որ եկեղեցական հարցերով աթեիստներն ու անհավատներն են զբաղվում:
    Բայց ի՞նչ գիտես, որ Սամվել Կարապետյանը աթեիստ է կամ անհավատ: Կամ դա ի՞նչ կապ ունի: Եթե գոյություն ունի բացսական երևույթ, դրա մասին կարող է և պետք է խոսի ցանկացած անհատ:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.07.2011), Moonwalker (27.07.2011), Skeptic (27.07.2011), VisTolog (28.07.2011), Արէա (27.07.2011), Գեա (27.07.2011)

  9. #1131
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ի՞նչ գիտես, որ Սամվել Կարապետյանը աթեիստ է կամ անհավատ: Կամ դա ի՞նչ կապ ունի: Եթե գոյություն ունի բացսական երևույթ, դրա մասին կարող է և պետք է խոսի ցանկացած անհատ:
    Հարցրու իրեն, իսկ կապ շատ ունի:

  10. #1132
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ո՞վ զբաղվի,... Բա չլինի՞ մի հոգի, որ ասի էս ի՞նչ եք անում, ի՞նչ իրավունք ունեք:
    Թող լինի՛, բայց ոչ աթեիստները և անհավատները, իսկ եթե հավատացյալները չեն զբաղվում , ուրեմն դրա կարիքը չկա:
    Օրինակ ասա, աթեիստի ինչին է պետք Սանահինը, կամ էլ ինչ որ մի հոգևորականի լավն ու վատը:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (28.07.2011)

  12. #1133
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,736
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող լինի՛, բայց ոչ աթեիստները և անհավատները, իսկ եթե հավատացյալները չեն զբաղվում , ուրեմն դրա կարիքը չկա:
    Օրինակ ասա, աթեիստի ինչին է պետք Սանահինը, կամ էլ ինչ որ մի հոգևորականի լավն ու վատը:
    Սանահինը պետք ա էնքանով, ինչքանով Գառնու տաճարը, աթեիստն ի՞նչ կապ ունի:

    Վատ հոգևորականը կեղտոտում ա հասարակությունը, կասկած ա մտցնում ժողովրդի մեջ եղած հոգևոր արժեքների նկատմամբ, իր լկտի պահվածքով հերթական հարվածն ա հասցնում երկրից առանց այդ էլ հիասթափված մարդկանց հավատին, թե ինչ-որ բան երբևէ կփոխվի դեպի լավը:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (27.07.2011), Skeptic (27.07.2011), Tig (27.07.2011), VisTolog (28.07.2011)

  14. #1134
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սանահինը պետք ա էնքանով, ինչքանով Գառնու տաճարը, աթեիստն ի՞նչ կապ ունի:
    Այսինքն, որպես պատմական հուշարձան, ուրեմն թող դրանով զբաղվի հուշարձանների կոմիտեն, հանձինս Ս. կարապետյանի, և ուրիշներին էլ չմեղադրի:

    Վատ հոգևորականը կեղտոտում ա հասարակությունը, կասկած ա մտցնում ժողովրդի մեջ եղած հոգևոր արժեքների նկատմամբ,
    այդ ո՞ր օրվանից հասարակությունը սկսեց հետևել հոգևորականներին, որոնց պատճառով էլ կեղտոտվեցին, հոգևորականը հասարակության առաջնորդը չի, նա հավատացյալ համայնքի առաջնորդ է, որոնց մեջ չկան կեղտոտվածներ: Դուք լավ կանեք կառավարության լկտի պահվացքից խոսեք, որի հետևանքով Հայաստանը դատարկվում է

  15. #1135
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    հոգևորականը հասարակության առաջնորդը չի, նա հավատացյալ համայնքի առաջնորդ է, որոնց մեջ չկան կեղտոտվածներ:
    Այսինքն, հոգևորականությունն անարա՞տ է, սու՞րբ է՝ քրիստոսավայել… Իսկ հասարակությունը՝ կեղտոտվա՞ծ
    Գիտե՞ս, Հովարս, ես (և համոզված եմ, շատ ուրիշներն էլ,) քո մասին ավելի լավ կարծիք ունեի: Իսկ հիմա ստիպեցիր կարմրել՝ քո փոխարեն…
    Մի՞թե դա է քրիստոնեական վերաբերմունքը. աղտակոխ անել մերձավորին:
    Շնորհակալություն դրա համար` հասարակության կողմից:

  16. #1136
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    այդ ո՞ր օրվանից հասարակությունը սկսեց հետևել հոգևորականներին, որոնց պատճառով էլ կեղտոտվեցին,
    Այս գրվածի մեջ , ինչպե՞ս տեսար սա
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն, հոգևորականությունն անարա՞տ է, սու՞րբ է՝ քրիստոսավայել… Իսկ հասարակությունը՝ կեղտոտվա՞ծ
    Իսկ հիմա ստիպեցիր կարմրել՝ քո փոխարեն…
    Մի՞թե դա է քրիստոնեական վերաբերմունքը. աղտակոխ անել մերձավորին:
    Sambitbaba ջան դու իմ տեղը մի կարմրիր , այլ ուշադիր կարդա գրվածները, և կտեսնես թե ով է աղտակոխ անում մերձավորին: Իմ գրառումների մեջ որտե՞ղ կարդացիր, որ ես մեղադրում եմ հասարակությանը կեղտոտված լինելու մեջ, ինչպես նաև չեմ ասել, որ հոգևորականները սուրբ են:
    Կներես, բայց անտեղի են քո մեղադրանքները:
    Վերջին խմբագրող՝ հովարս: 27.07.2011, 19:17:

  17. #1137
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողջույն բոլորին:

    Կարդացի վերջին երկու երեք էջերի գրառումները: Կներեք, բայց քրիստոնյա կրոնին համեմատաբար մոտ գտնվող մարդ չտեսա այստեղ: Կարծես կուսակցական պայքար է գնում, որտեղ յուրաքանչյուրն իր կուսակցության շահերն է պաշտպանում և բոլորովին հոգ չի տանում ճշմարտության մասին: Իմ պատկերացմամբ քրիստոնյաից պետք է խաղաղություն ճառագի, քրիստոնյան պետք է սիրի իր մերձավորին և տարբերություն չդնի առաքելական եկեղեցու կողմից է, աղանդավորների, թե սոսկ աշխարհիկ կյանքով ապրող:
    Մեկ անգամ ևս ներողություն եմ հայցում: Ոչ ոքի չեմ ցանկացել վիրավորել: Սա իմ տպավորությունն է:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (27.07.2011), Lem (27.07.2011), Sambitbaba (28.07.2011), VisTolog (28.07.2011)

  19. #1138
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն բոլորին:

    Կարդացի վերջին երկու երեք էջերի գրառումները: Կներեք, բայց քրիստոնյա կրոնին համեմատաբար մոտ գտնվող մարդ չտեսա այստեղ: Կարծես կուսակցական պայքար է գնում, որտեղ յուրաքանչյուրն իր կուսակցության շահերն է պաշտպանում և բոլորովին հոգ չի տանում ճշմարտության մասին: Իմ պատկերացմամբ քրիստոնյաից պետք է խաղաղություն ճառագի, քրիստոնյան պետք է սիրի իր մերձավորին և տարբերություն չդնի առաքելական եկեղեցու կողմից է, աղանդավորների, թե սոսկ աշխարհիկ կյանքով ապրող:
    Մեկ անգամ ևս ներողություն եմ հայցում: Ոչ ոքի չեմ ցանկացել վիրավորել: Սա իմ տպավորությունն է:
    Ես էի ուզում գրեի Մալխաս ջան,երևի իմ համբերության բաժակի մեջ քոնինից մի կաթիլ ավել տեղ կա
    The cake is a lie.

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (27.07.2011)

  21. #1139
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի դրվագ հիշեցնեմ Աստվածաշնչից, երբ Հիսուսին ձերբակալեցին և տարան քահանայապետի մոտ, հարցաքննության ժամանակ մեկը ապտակեց Հիսուսին, Նա մյուս երեսը դեմ չտվեց(ինչպես ընդունված է մտածել քրիստոնյաների վերաբերյալ), այլ հարցրեց, թե ինչո՞ւ ապտակեցին:
    Մալխաս ջան, լրիվ իրավացի ես, քրիստոնյան խաղաղարար է, նա սիրում է իր մերձավորին և թշնամուն, այլապես քրիստոնյա չի, բայց չպետք է շահագործեն այդ հանգամանքը և աջից-ձախից ապտակներ տան: Եթե կարելի է ամեն բան իրենց անուններով անվանենք, այլ ոչ թե խոսքերը ծռելով ամեն մեկը իր սրտի ցանկությունը արտահայտի(սա քեզ չի հղված): Ամեն մի անհատ քրիստոնյա պարտք է համարում պարզաբանել ապտակների պատճառը, իհարկե առանց վիրավորելու ''հակառակորդին'':
    Նաև քրիստոնյայի պարտք է հանդիմանել մեղքը և սխալը, եթե կարդաք Սբ. Գիրքը, ապա բազում տեղեր կհանդիպեք նման պատվերի և դեպքերի, «...Եթե վտանգը տեսնես և չհայտնես, նրանք իրենց մեղքերի մեջ կմեռնեն, բայց իրենց արյունը քեզանից կպահանջեմ,...»: եթե դարձյալ գտնում եք, որ սխալ եմ, դա ձեր իրավունքն է, սակայն.«... ես և իմ տունը Տերը պիտի պաշտենք,(Հեսու)»
    Հարգելի Freeman, իսկ դու ինչին չես համբերում, ով է քեզ ստիպում ինչ-որ բաների համբերես:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (27.07.2011)

  23. #1140

    Ես նույնպես մտածում եմ, որ քրիստոնյաի խաղաղասեր պահվածքը չպետք չարաշահել: Արդեն նշել եմ, որ կարդացել եմ սոսկ վերջին երկու երեք էջերի հղումները, իսկ այնտեղ ձեր գրառումները այնքան էլ խաղաղասիրական չեն եղել: Չէի ցանկանա վիճաբանող կողմերին մեղադրել ճիշտ կամ սխալ լինելու մեջ: Ինձ համար առավել ակնառու էր այն, որ ոչ ոք ցանկություն չուներ տեսնելու իր եկեղեցու թերությունները: Սրտի ցավով եմ ասում` հայոց առաքելական եկեղեցին այսօր վարկաբեկված է իմ աչքում: Տպավորություն է, որ Եկեղեցին զբաղվում է ամեն բանով, բացի քրիստոնեական վարդապետությամբ: Հենց եկեղեցու թերությունն է, որ այսքան շատ աղանդներ են առաջացել Հայաստանում: Մարդիկ աստծո խոսք լսելու պահանջմունք ունեն, իսկ եկեղեցին սոսկ ծիսակատարություններ կատարող օրգանի է վերածվել: Կան էլ ավելի արատավոր երևույթներ, որոնց մասին ավելի լավ է լռեմ: Միակ մխիթարանքն այն է, որ քահանաների մեջ կան պարկեշտ հոգևորականներ, որոնք ամբողջ էությամբ նվիրված են քրիստոնեական վարդապետությանը: Անձամբ ճանաչում եմ այդպիսի հոգևորականների: Շատ ուրախ եմ, որ անձամբ դուք քրիստոնյա մարդու ճանապարհ եք ընտրել: Որպեսզի ավելի լավ բացատրեմ իմ տեսնակյունը ասեմ հետևյալը` ինձ համար ընդունելի են այն քրիստոնյաները, որոնք քրիստոնյա կյանքով են ապրում և ոչ թե ծիսակատարություն կատարելով են բավարարվում: Բազմաթիվ անգամներ լսել եմ, թե ինչպես է Սուրբ Սարգիս եկեղեցում քահանան եկեղեցում արտասանում Հայր մերը: Արագ արագ արտասանում է, որ շուտ ավարտի, որովհետև հերթ է: Ում է պետք այդպիսի աղոթքը: Մինչդեռ ճանաչում եմ մարդկանց, որոնք իսկական քրիստոնյայի կյանքով են ապրում:
    Հավանաբար տեսել եք ոմանց մեղքը և փորձել բացատրել: Արդեն ասացի, որ ոչ բոլոր հղումներն եմ կարդացել և այդ պատճառով կարծիք հայտնել չեմ կարող:
    Մեջբերումներ եք կատարում Սուրբ գրքից և դա լավ է: Ես ընդունում եմ ձեր ասածը: Սակայն այս դեպքում` եթե դիմացինը սկսի մեջբերումներ անել, դուք ոչ մի դեպքում չպետք է ասեք, որ դա ուրիշ իմաստով է գրված: Հուսով եմ լավ քրիստոնյա եք և պահպանում եք Քրիստոսի պատվիրանները:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (28.07.2011), Freeman (28.07.2011), Արէա (28.07.2011), հովարս (28.07.2011)

Էջ 76 159-ից ԱռաջինԱռաջին ... 266672737475767778798086126 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •