Ըստ երևույթի խոսքդ ինձ ես ուղղել։Միայն թէ.քրիստոնյա լինում են ոչ թէ կոկորդ պատռելով.կամ Հռոմի Պապից առավել կաթոլիկ ձևանալով.այլ վարմունքով։Ցավում եմ բայց քեզ մոտ չեմ նկատում քրիստոնեավայել պահվածք։Սա չեմ ասում իբր ցուցադրելու համար թէ ես ավելի լավն եմ ։Ո՛չ. գուցե և ավելի վատը լինեմ սակայն հարցը դրանում չէ։
Գուցե կարող եմ փաստել. որ ազգապահպան ինչ որ բան ես ուզում անել. սակայն որքան էլ որ տարօրինակ հնչի քրիստոնեության բուն նպատակը՝ ազգապահպանությունը չի։Չի կարելի քրիստոնեությունը ձառայեցնել նեղ շահերի համար։Այո ազգապահպանությունը բոլորիս շահն է.ու չեմ կարծում թէ դու ֆորումում որևե մեկից առավել ազգասեր ես։Ու ազգասիրությունն էլ.ոչ թէ գոռգռալով. կամ սրա նրա վրա ցեխ ու զրպարտանք շպրտելով է. այլ գործով։
Հեթանոսի վերջին նախադասությանը շնորհակալություն եմ հայտնել. որովհետև ես էլ կցանկանայի քեզ տեսնել այս բաժնում առավել զուսպ կարգավիճակում։Դու ցանկանում ես որ քո եկեղեցու թերացումներին ցավով ու ընբռնումով մոտենան. սակայն մյուսներին պախարակում ես։Որքան էլ որ ես էլ հակասություններ տեսնեմ ՙԿյանքի խոսքի՚ կամ ՙԵհովայի վկաների՚ ուսմունքում միևնույնն է. այն ինչ դու ես անում՝ հաճելի չէ ու հակառակ ռեակցիա է առաջացնում. համոզված եմ՝ շատերի մոտ։ Առաքելական դավանաբանությունն էլ քիչ խոցելի տեղեր չունի.դու քո վարմունքով միայն ստիպում ես անդրադառնալու դրանց։
Էջանիշներ