User Tag List

Էջ 74 159-ից ԱռաջինԱռաջին ... 246470717273747576777884124 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,096 համարից մինչև 1,110 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

  1. #1096
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում eduard30-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ որ «հողի» մեջ կա այն էլ քո մարդու մարմնի մեջ:
    Բա ջո՞ւրը, օ՞դը, ջերմությո՞ւնը, որի շնորհիվ ընթանում են քիմիական ռեակցիաները...

    Փաստորեն, ըստ քեզ մարմնից զատ մարդ էլ ուրիշ ոչինչ չունի՞... հետաքրքիր վարկած է...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. #1097
    Մշտական անդամ eduard30-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.11.2009
    Հասցե
    Nederland
    Գրառումներ
    473
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ջո՞ւրը, օ՞դը, ջերմությո՞ւնը, որի շնորհիվ ընթանում են քիմիական ռեակցիաները...

    Փաստորեն, ըստ քեզ մարմնից զատ մարդ էլ ուրիշ ոչինչ չունի՞... հետաքրքիր վարկած է...
    Հողի մեջ նշածներիցտ բոլոր քիմիական նյութերը կան, ուղղակի պետք է ճիշտ քիմիական ռակցիա այն ստանալու համար:

  3. #1098
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թարմ մեռելից մի փոքր կտոր համտեսելը այդքան էլ ահավոր չի երևի: Գլխավորը` համեմունքները համապատասխան լինեն:
    Եթե խորը մտածենք, ապա կհամաձայնվեք, որ դա գեղեցիկ արարողություն է: Մեռելը ապրում է մեր մեջ ընդմիշտ, թե հոգով և թե մարմնով:

    Ոնց եմ հոգնում այս թեման դիտելով, հատկապես Հովարսի սև ու սպիտակ դատողությունները տեսնելով:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նետ (21.07.2011)

  5. #1099
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե խորը մտածենք, ապա կհամաձայնվեք, որ դա գեղեցիկ արարողություն է: Մեռելը ապրում է մեր մեջ ընդմիշտ, թե հոգով և թե մարմնով:
    Հա,շատ գեղեցիկ արարողություն ա
    The cake is a lie.

  6. #1100
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Հովարս ջան, չմտածես, թե ես դեմ եմ եկեղեցուն, ես դեմ եմ այն եկեղեցուն, որը մենք այսօր ունենք, ու իմ դեմ լինելու նպատակը այն է, որ մեր եկեղեցին ավելի լավը դառնա, ոչ թե դեգրադացվի
    Ես էլ եմ կողմ որ եկեղեցին ավելի լավը դառնա, բայց ոչ քարկոծելով, որքանով եկեղեցին լցվի ճշմարիտ հավատացյաներով, այնքանով նա կբարելավվի:

    Շատերն են ասում, ի՞նչ կարող է անել եկեղեցին աղանդների տարածման դեմ:
    Թարմ օրինակ բերեմ Վանաձորից, հենց երեկ եմ խոսացել այս մասին իմ բարեկամներից մեկի հետ:
    Նա պատմում է, որ Վանաձորում կա 2 եկեղեցի, որոնք գտնվում են իրար շատ մոտ և քաղաքի կենտրոնում... /սա իմիջայլոց/
    Ավետարանչական եկեղեցին, Դիմաց թաղամասում ահագին մեծ կենտրոն է բացել, ուր տարբեր խմբակներ ունի երեխաների համար՝ սպորտի, արվեստի և այլն, որոնք անվճար են: Ու թաղամասի բնակիչները բնականաբար այլընտրանք չունենալուվ իրենց երեխաներին ուղարկում են այնտեղ, որի հետևանքով այդ թաղամասի մեծամասնությունը դառնում է ավետարանչական եկեղեցու հետևորդ: Երեխան խմորի նման մի բան է և բացի պարապմունքները նրանք ունենում են նաև հավատքի դասեր... դե մանացածը կարծում եմ պարզ է: Հիմա ինչ է արել դրա դեմ Առաքելական եկեղեցին: Հենց նույն ավետարանչական եկեղեցու կողքին տարածք է վերցրել, մի հատ մեծ, շատ մեծ ու ճոխ կենտրոն է սարքել, բացել է խմբակներ.... բայց վճարովի... Հետևությունները կարծում եմ ինքներդ կանեք:
    վատ բանը միշտ էլ գեղեցիկ և ձրի է տրվում, մեղքն էլ գեղեցիկ , ձրի և հաճելի, մարդը ինքն է որոշում իր ընթացքը:

    Բայց մի՞թե թշնամանք սերմանելուց զատ ուրիշ ճանապարհ չկա դրա դեմն առնելու համար: Հաստատ կա,
    հենց այդ ճանապարհով էլ ընթանում է, « ով ուզում է, թող իմ ետեվից գա»:

    Հուսով եմ հասկանում ես թե ինչ եմ ուզում ասել:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    eduard30 (22.07.2011)

  8. #1101
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը

    հենց այդ ճանապարհով էլ ընթանում է, « ով ուզում է, թող իմ ետեվից գա»:
    Լավ Հովարս ջան, ես քեզ լրիվ հասկացա...

    հ.գ. ես որ հաստատ չեմ ուզում
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (21.07.2011)

  10. #1102
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ զարմանալի է, որ որոշ քրիստոնյաներ հեթանոսներին են հարում, որ մեկ այլ քրիստոնյայի վիրավորեն: Ինչ կապ ունի Քրիստոսը Բելիարի հետ, կամ ինչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ:

  11. #1103
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. #1104
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  13. #1105
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. դարարեցրե՛ք անձնական հարաբերությունների պարզումը: Թեմայից դուրս գրառումները ջնջվել են՝ այս անգամ առանց տուգանայինների: Բայց հիշեցնում եմ, որ ամեն անգամ պապը փլավ չի ուտում:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (22.07.2011)

  15. #1106
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կաթողիկոսի հրաժարականի պահանջը հիմքեր ունի
    22/07/2011

    Կո՞ղմ եք, որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հեռացվի Հայ առաքելական եկեղեցուց: Այս պարզ եւ ոչ երկիմաստ հարցին, որը հարցման տեսքով տարածվում է «Ֆեյսբուքի» հայկական միջավայրում, նյութը գրելու պահին պատասխանել էր արդեն մոտավորապես 3 հազար հոգի, որոնցից 85 տոկոսը կողմ էր, որ Գարեգին Բ-ն հեռացվի եկեղեցուց:

    Եթե հաշվի առնենք, որ վերջին տարում հասարակական ամենամեծ ակտիվություն դրսեւորող մարդկանց խումբը հենց «Ֆեյսբուքում» է հաղորդակցվում, եւ ամենաակտիվ ու ազդեցիկ շարժումները ձեւավորվում են հենց այստեղից, վերոհիշյալ թիվը կարելի է կրիտիկական համարել: Եթե սրան էլ գումարենք «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» նորաստեղծ խումբը, որը գնալով թափ է հավաքում, հասկանալի է դառնում, որ գործ ունենք ոչ օրդինար մի իրավիճակի հետ, որի դեպքում առաքելական եկեղեցու առաջնորդի եւ նրա գործունեության նկատմամբ դրսեւորվում է անթաքույց ու բացահայտ դժգոհություն:

    Իհարկե կարելի է ասել, որ 3 հազար հոգանոց խումբը՝ դա ավազահատիկ է ՀԱԵ հետեւորդների միլիոնանոց բանակում: Բայց նորից եմ շեշտում, որ գործ ունենք հասարակական ակտիվություն ցուցաբերող, հասուն եւ գիտակից հատվածի հետ, որտեղ, փաստորեն, Գարեգին Բ-ի կողմնակիցները ճնշող փոքրամասնություն են կազմում, այն էլ` ելնելով մի շարք կոնյունկտուրային պայմաններից: Եվ հիշեցնենք, որ ընդվզման ալիքն ուղղված չէ ոչ կաթողիկոսական ինստիտուտի, ոչ էլ առավել եւս Հայ առաքելական եկեղեցու դեմ, այլ միայն կոնկրետ մարդու` Գարեգին Բ կաթողիկոսի: Առաջին հայացքից աբսուրդային թվացող այս երեւույթն ունի իր պատմական եւ հոգեբանական հիմքերը, որոնք սերտորեն շաղկապված են միմյանց:

    ԽՆԴՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿՈՂՄԸ. ՖՈՆ

    Նախ ընդունենք, որ ՀԱԵ շուրջ ծավալվող ցանկացած լուրջ իրադարձություն, ուզենք թե չուզենք` կարեւոր է, քանի որ, որպես ինստիտուցիոնալ համակարգ, այն անհերքելի դեր ունի հայկական իրականության մեջ: Եվ հետեւություններն էլ արվելու են ոչ թե սուբյեկտիվ ընկալումից (դիցուք ես ընդհանրապես առաքելական եկեղեցու հետեւորդ չեմ), այլ օբյեկտիվ իրողություններից, նաեւ կաթողիկոսական ինստիտուտը կարեւորողների` կաթողիկոս երեւույթի մասին դասական պատկերացումներից ելնելով: Այս կտրվածքով, հանուն արդարության պետք է սկսել նրանից, որ Գարեգին Բ-ն շատ հեռու է մեր երբեւէ ունեցած կաթողիկոսներից ամենաանարժանների խմբին դասվելու վտանգից:

    Հիշենք լավ բաները` ամուր ձեռքի քաղաքականության կիրառում ներեկեղեցական խնդիրներում, եկեղեցաշինության նոր թափ, հոգեւոր բարձր դասի երիտասարդացում, քարոզչության նոր հնարավորությունների ստեղծում եւ այլն: Սակայն այս ամենը Գարեգին Վեհափառից պահանջեց որոշակի խարիզմատիկ դրսեւորումներ, որոնք էլ, թերեւս (կաթողիկոսի աշխարհիկ հակումների հետ ձեռք-ձեռքի տված) վնաս տվեցին նրա հոգեւոր հեղինակությանը` չհամընկնելով կաթողիկոսական ինստիտուտի կրողի մասին համընդհանուր պատկերացումներին:

    Գարեգին Բ-ի գահակալության առաջին իսկ տարիներից փոխըմբռնողության կտրուկ նվազում սկսեց նկատվել ՀԱԵ նվիրապետական աթոռների` Պոլսո, Երուսաղեմի պատրիարքությունների, Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության եւ Մայր Աթոռի միջեւ: Դրդապատճառներին եւ հետեւանքներին չարժե հիմա անդրադառնալ, մանավանդ, որ այս մասին ժամանակին շատ է գրվել, նաեւ իմ կողմից, բայց այդ ամենի ընթացքում Գարեգին Բ-ն ակամա ձեռք բերեց «կռվարարի» համբավ:

    Դրան գրեթե զուգահեռ ի հայտ եկան Ռուսաստանի եւ Նախիջեւանի թեմի հետ կապված բարդությունները, ինչի արդյունքում թեմի առաջնորդն անգամ կարգալույծ արվեց, եւ նրա փոխարեն նշանակվեց կաթողիկոսի կրտսեր եղբայրը` Եզրաս վարդապետ Ներսիսյանը: Ընդ որում Եզրաս Ներսիսյանը վարդապետական օծումը ստացել էր թեմի առաջնորդ նշանակվելուց ընդամենը երկու ամիս առաջ, իսկ նշանակումից կես տարի հետո արդեն ստացավ եպիսկոպոսական աստիճան: Այս գործընթացները Գարեգին Բ-ի օպոնենտների համար հիմք հանդիսացան նրան մեղադրելու նաեւ պրոտեկցիոնիզմի մեջ:

    Հետո ի հայտ եկան Լեզվի ինստիտուտի շենքի եւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու տխրահռչակ պատմությունները, որոնց արդյունքում կաթողիկոսը ձեռք բերեց նաեւ զավթողական հակումներ ունեցող գործչի նկարագիր:

    Այս ամենին զուգահեռ` ներհասարակական կյանքին բացարձակ անհաղորդությունը, եկեղեցական ծառայությունների «մենյուի» հաստատությունը, հոգեւորականության բարձր դասի անթաքույց սերն աշխարհիկ հաճույքների հանդեպ, նրա սերտ կապվածությունը` ինչպես ընկերական, այնպես էլ ֆինանսական, ժողովրդի կողմից փաստացի մերժված իշխանական վերնախավի հետ, լիակատար անտարբերությունը ֆորմալ առումով իրենց չվերաբերող, բայց լուրջ հասարակական, բնապահպանական եւ մշակութային նշանակություն ունեցող խնդիրների նկատմամբ, հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը, ինչը հնարավորություն է տալիս ստանալ կաթողիկոսի մասին արհամարհական եւ իր դիրքը չարաշահելու մեջ մեղադրական բովանդակությամբ տեղեկություններ հոգեւորականության դժգոհ ներկայացուցիչներից, ստեղծեցին այն սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պայմանների համակարգը, որը պիտի հոգեբանական ֆոն հանդիսանար այսօրվա պոռթկման համար:

    ԽՆԴՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ. ՊՈՌԹԿՈՒՄ

    «Իմացե՞լ ես, որ կաթողիկոսն օրհնել ա Նորագյուղի Ավետի եվրոռեմոնտ արած բանտախցի նորամուտը, ու էդ զապիսները շեստոյի արխիվներում կան»: Կամ` «Էն օրը մեկը պատմում էր, թե ոնց ա տեսել, որ Գարեգինը Սեւանից գալուց անձամբ «ջիփից» իջել ա քյաբաբ առնելու, խի տենց կաթողիկոս ա՞ լինում»:

    Սրանք ու սրանց նման հարյուրավոր պատմություններ այսօր ՀՀ շարքային քաղաքացիների առօրյա խոսակցության մասնիկն են: Եթե նույնիսկ դրանց 10 տոկոսն է ճիշտ, նույնիսկ եթե մասնակիորեն, միեւնույն է` ընդհանուր ստեղծված ֆոնն արդեն չափազանց նպաստավոր է մնացած 90 տոկոսին լիարժեք հավատալու համար: Ինչքան էլ մեղադրենք վրացիներին ստորության եւ ճղճիմության մեջ, միեւնույն է` երբ այս հոգեբանական ֆոնի վրա դիտում ես Գարեգին Բ-ի «եղբայրական» զրույցն Իլյա Բ-ի հետ, ակամայից հավատում ես, որ նա հանգիստ կարող էր ասել` Սանահինի վանքի հետ ես ոչ մի գործ չունեմ:

    Եվ այդ գործընթացն այլեւս անդառնալի է: Այս է պատճառը, որ ներկայումս կաթողիկոսի հրաժարականը պահանջող 85 տոկոսի մեջ շատ են հենց իրենք` առաքելական եկեղեցու հետեւորդները, եւ դա պահանջում են ոչ թե չարակամորեն, այլ հանուն իրենց եկեղեցու, հանուն կաթողիկոսական սուրբ ինստիտուտը վերջնական ապականումից փրկելու: Այս է պատճառը, որ այդ մարդիկ գործընթացը կանգնեցնելու միակ հնարավորությունն այլեւս տեսնում են նրանում, որ կաթողիկոսը, ցանկալի է` մի քանի արքեպիսկոպոսների հետ միասին, լքի իր գահն ու հեռանա ճգնելու եւ աղոթելու հանուն Հայաստանի ու հայության պայծառ ապագայի:

    Վահագն Թեւոսյան

    hraparak.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (22.07.2011), Skeptic (22.07.2011), Արէա (22.07.2011), Դավիթ (22.07.2011), Ձայնալար (22.07.2011)

  17. #1107
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Է հա ինչքան ուզում են բողոքեն.

    «Կաթողիկոսի պաշտոնը ցմահ է: Ազգային եկեղեցական ժողովը կարող է գահընկեց անել կաթողիկոսին բացառապես դավանաբանական շեղումների դեպքում»:

    «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանից:

  18. #1108
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Է հա ինչքան ուզում են բողոքեն.

    «Կաթողիկոսի պաշտոնը ցմահ է: Ազգային եկեղեցական ժողովը կարող է գահընկեց անել կաթողիկոսին բացառապես դավանաբանական շեղումների դեպքում»:

    «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանից:
    Իսկ ի՞նչ շեղում կարա լինի,որի հիմքը դավանաբանական չի
    The cake is a lie.

  19. #1109
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ շեղում կարա լինի,որի հիմքը դավանաբանական չի
    Լավ չհասկացա, ինչ ես ասում:
    Իրան կարող են գահազրկել միայն, եթե ասենք ՀԱԵ հիմնական կրոնական-դավանաբանական դոգմատներին հակառակ դուրս գա: Այսինքն երբեք:
    Կամ էլ ինքն իր կամքով պիտի հրաժարվի: Այսինք էլի երբեք:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    հովարս (28.07.2011)

  21. #1110
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ չհասկացա, ինչ ես ասում:
    Իրան կարող են գահազրկել միայն, եթե ասենք ՀԱԵ հիմնական կրոնական-դավանաբանական դոգմատներին հակառակ դուրս գա: Այսինքն երբեք:
    Կամ էլ ինքն իր կամքով պիտի հրաժարվի: Այսինք էլի երբեք:
    Նկատի ունեմ կարա՞ նենց խախտում անի,որը դավանաբանական չլինի,բայց լինի,օրինակ,քրեական Դե քրեականը միքիչ շատ կլինի,բայց դժվար ա պատկերացնել այնպիսի խախտում,որը խախտում ա,բայց ՀԱԵ-ի դավանանքին դեմ չի
    The cake is a lie.

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (23.07.2011)

Էջ 74 159-ից ԱռաջինԱռաջին ... 246470717273747576777884124 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •