User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վեհափառի ուշադրության տակ են բոլոր վանքերն ու եկեղեցիները. Մայր Աթոռը հերքում է հուշարձանագետին
    17:35 • 19.07.11

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը, Tert.am–ի խնդրանքով մեկնաբանելով Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ, պատմաբան ՍամվելԿարապետյանի հայտարարությունը, հերքեց այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Գարեգին Բ-ն ասել է, թե ինքը որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ:

    «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում Կարապետյանն ասել է, թե Սանահինի վանական համալիրի հարցը բարձրացրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի մոտ՝ առաջարկելով նոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդել Սանահինի խնդրի լուծմանը: Ըստ հուշարձանագետի՝ ի պատասխան՝ կաթողիկոսը հայտարարել է, որ որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ:

    «Պաշտոնապես հերքում եմ, որ նման բան է ասվել, և պատշաճ չեմ համարում նման ճանապարհներով Հայաստանյայց առաքելական եկեղեցին վարկաբեկելը։ Ծիծաղելի է Սամվել Կարապետյանի հայտարարությունը և պատշաճ կլիներ, որ նա իր անունից խոսեր և ոչ թե վերագրումներ աներ Ամենայն Հայոց կաթողիկոսին»,– ասաց տեր Վահրամը։ Նա շեշտեց, որ կաթողիկոսի ուշադրության տակ են հայկական բոլոր վանքերն ու եկեղեցիները՝ հավելելով. «Գուցե Վեհափառը ասած լինի, որ Սանահինի վանքը Գուգարաց թեմի ենթակայության տակ է, և նա պետք է հոգ տանի Սանահինի մասին»։

    Tert.am

    հ.գ. ծիծաղելին գիտեք ո՞րն է, որ վեհափառին պիտի ասեն, որ նոր ինքը իմանա, որ անտերուդուզ թողնված եկեղեցիներ ունենք, որ դրանց տիրություն անել է պետք: Ու որ աչքներիս տեսածին հավատա՞նք, թե Մայր Աթոռի հերքումների՞ն: Գուցեև Կարապետյանը չափազանցացնում է, բայց փաստը այն է, որ նման անտերության մատվնած լիքը հուշարձաններ ունենք ու առավելապես եկեղեցիներ ու խաչքարեր...
    Իսկ "գուցե"-ով հերքում անելը ամենածիծաղելին էր
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (19.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •