User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կաթողիկոսը գործ չունի՞ լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ
    15:27 • 19.07.11

    Հայկական հուշարձաններն ուսումնասիրող կազմակերպության նախագահ, պատմաբան Սամվել Կարապետյանը Սանահինի վանական համալիրի հարցը բարձրացրել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի մոտ՝ առաջարկելով նոր եկեղեցիների կառուցման համար նախատեսված միջոցների թեկուզ մի մասն ուղղորդել Սանահինի խնդրի լուծմանը: Ի պատասխան` Կաթողիկոսը հայտարարել է, որ որևէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի և եկեղեցիների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը՝ վկայակոչելով հուշարձանագետի հետ «Արմինֆո» գործակալության հարցազրույցը։

    «Պաշտամունքային կառույցները տրամաբանորեն ամենից առաջ պետք է մտահոգեին Եկեղեցուն: Էլ չեմ խոսում պետական կառույցների մասին, որոնք պետք է շահագրգռված լինեն, որպեսզի եկեղեցիների տանիքին ծառեր չաճեն»- ասել է Կարապետյանը:

    ««Չե՛նք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հիրավի ցավ է ապրում, ընդ որում, ավելի շատ ոչ թե Սանահինի վանական համալիրի ողբալի վիճակի պատճառով, այլ այն բանի գիտակցումից, թե ո՞ւմ վրա էր դեռ նախօրեին հույս դրել սրբատեղին փրկելու հարցում»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:

    «Հիրավի, Կաթողիկոսն ի՞նչ գործ ունի սարերում հազարամյա պատմություն ունեցող, UNESCO-ի կողմից Համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված եկեղեցիների հետ: Նա գործ ունի միայն Երևանի կենտրոնում կառուցվող իր ապագա նստավայրի հետ: Եվ թող եկեղեցու սպասավորներն այլևս չզարմանան հասարակության մեջ իրենց առաջնորդի վարկանիշի խայտառակ ցածր լինելու հանգամանքից, ինչպես նաև թող այլևս երբեք չբողոքեն աղանդներից, քանզի հենց իրե՛նք են պարարտ հող ստեղծել դրանց ծաղկման համար: Սանահինի փրկության մասին հարցի պատասխանը դրա վառ ապացույցն է»,- նշում են հաղորդագրության հեղինակները:

    Հիշեցնենք, որ օրերս հրապարակվել են 1996 թվականից UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված X դարի Սանահինի վանական համալիրի ներկայիս վիճակը պատկերող լուսանկարներ և տեսանյութեր, որոնք բողոքի մեծ ալիք են բարձրացրել Facebook սոցիալական ցանցում:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.07.2011), Արէա (19.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •