«Հրապարակ». Շվեյցարիա-Էջմիածին «պատերազմը» շարունակվում է
09:33 • 01.07.11
Շվեյցարիա-Էջմիածին «պատերազմը» շարունակվում է։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հռչակագիր է տարածել, որով Մայր Աթոռն այլևս չի ճանաչում 1985-ին հիմնադրված «Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցի» եկեղեցական ծուխը։ Հիշեցնենք, որ ժամանակ առաջ Գարեգին Բ-ն կարգալույծ արեց Շվեյցարիայի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Մանուկյանին։ Կաթողիկոսը հայտարարել է, որ Էջմիածինն այսուհետ ճանաչում է միայն Ժնևի և Լամանի տարածաշրջանի եկեղեցական թեմը, որը կաթողիկոսը հիմնել է այս տարվա հունիսի 16-ին։ Շվեյցարահայ համայնքի պատասխանը կաթողիկոսի հայտարարությանը չի ուշացել։ Նրանք անօրինական են հայտարարել կաթողիկոսի հռչակագիրը՝ շեշտելով, որ այն չի կարող ազդեցություն ունենալ ոչ իրենց եկեղեցու կանոնադրության, ոչ էլ եկեղեցական խորհրդի կառուցվածքի վրա։ Նրանք հայտարարել են, որ առաջիկա շաբաթ համայնքի անամներով քննարկելու են այդ հարցը։
Tert.am
Էջանիշներ