Հարգելի Վարզոր, հետաքրքիր կերպով զարգացնում ես միտքդ, և ընդհանուր ասեմ որ կհամաձայնվեի, բայց…
Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
3. Ներկայիս մարդը այլևս եկեղեցու կարիքը չունի` տառերը գիտենք, Աստվածաշունչը կարողանում ենք կարդալ, եկեղեցու բարոյական խրատներն էլ փուչ են, որովհետև չունեն այլևս նախկին ժամանակների փորձն ու շփումը մարդկանց հետ` այլևս "տնից" չեն:
Այս միտքդ չեմ գտնում, որ համահունչ է Աստծո խոսքին: Տեսնում եմ և ուրախանում, որ քաջատեղյակ ես Սուրբ Գրքին: Բայց ուզում եմ, որ ուշադրություն դարձնես այս պատվիրանի վրա՝ Եբրայեցիս 10:25-ը, ինչը համահունչ է Տեր Հիսուի խոսքերին. «Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ, նրանց մեջ եմ» /Մատթ. 18:20 /: Այսինքն եկեղեցու (որպես Աստծո ընտանիք) մեկտեղ հավաքվելու գլխավոր իմաստն ու նպատակն է՝ վայելել Տիրոջ ներկայությունը և պաշտել ու փառաբանել Նրան:


Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
4. Աստծո տունն էլ այնտեղ է, որտեղ մարդն առանձնանում է իր Աստծուն աղոթելու համար` նույնիսկ իր ննջարանում կամ բաց դաշտում:
Այո համամիտ եմ, Աստվածաշունչն անվանում է Հոգու տաճար նրան, ով հավատում է և վերստին ծնունդ ընդունում Աստծուց: Բայց կա նաև ավելի մեծ կամ գլոբալ Տաճար՝ Իր Եկեղեցին (ի նկատի ունեմ տիեզերականը) / Ա.Պետրոս 2:5 /:


Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
Ըստ նույն Աստվածաշնչի, բավարար է միայն հավատալ Աստծուն, հետևել Հիսուսի խոսքին: Սրանից ավել մարդուց բան չի պահանջվում: Սակայն այսքան հասարակ հնչող պահանջ-պատգամները ոչ բոլորի ուժերում են` ամեն մարդ չի կարողանում ինքն իրեն ստիպել այդպես անել, որովհետև եթե 10 հոգուց մեկն էլ այդպես չի անում, ապա մյուս 9-ը վտանգի տակ են: Եվ շատերը չեն ուզում այդ վտանգի տակ լինել:
Ես էլ կուզեի ապրել որպես քրիստոնյա, սակայն չեմ ուզում վտանգի տակ ընկնել: Այսինան պատրաստ չեմ անձնական խնդիրներն ու շահերը մի կողմ դնել հոգուս փրկության համար (սա ընդամենը քրիստոնեության տեսանկյունից մեկնաբանություն էր ):
Հարգելիս, այդպես չէ, եթե սիրում ես Տիրոջը, ուրեմն Նա է քեզ առաջնորդում հաղթանակն ստանալու: Տերն է մեզ ամեն վտանգներից պահում, ամեն մարդկային վատ և վտանգավոր ազդեցություններից, միայն հավատա և վստահիր Նրան:
Տերն օրհնի քեզ: