Անկախ իմ գտնվելու վայրից, եթե անհրաժեշտ է լինում իմ խորհուրդը անպայման տալիս եմ:
Իսկ ձեզ համար կասեմ, որ մեր եկեղեցին արատավորված չէ և մի քանի անհիմն կարծիքներով ընդհանուր ստերյոտիպ չի կարելի ձևավորել: Իսկ ինչ վերաբերվում է Վեհափառ հայրապետի կամ մեր հոգևոր դասի, ձեզ ոչ ոք իրավունք չի տվել նման կարծիքներ հնչեցնել:
Կարծիքներ հնչեցնելու իրավունք բոլորն էլ ունեն, իսկ այ կարծիք հնչեցնելն արգելելու իրավունք ոչ մեկ, այդ թվում Դուք չունեք:
Պարզապես ցավալի է, որ կան մարդիկ, ովքեր նայում են ոչ թե դիմացինի մադկային որակներին, այլ նրա զբաղեցրած պաշտոնին: Անձամբ ես չեմ հավատում, որ նախկին ԿԳԲշնիկ, դիմացինի վրա մատերիալ գրող մարդը կաթողիկոսի պաշտոնում կարող է փոխվի:
Գրառման պրովոկացիոն տոնը հաշվի առնելով, ենթադրում եմ, որ Տեր-Համբարձումը Հայ առաքելական եկեղեցու հոգևորական չէ:
Վերջին խմբագրող՝ Norton: 31.05.2011, 00:40:
Չնայած նոր կայք նայեցի կարծես առաքելական եկեղեցու հոգևորական է, այդ պարագայում չեմ հասկանում ագրեսիվ տոնը և հայ առաքելական եկեղեցու վարկը գցելու փորձերը:
Իհարկե ես հարգում եմ յուրաքանչուր կարծիք և առողջ քննարկում, կարծեմ թե ես չարգելեցի կարծիքներ հնչեցնել, ամեն դեպքում ուրախ կլինեմ լսեմ կարծիքներ, որոնց մեջ պախարակող և վատաբանող մոտիվներ չկան:
Հոգևորականը ունի օծում և չի կարելի նման անհարգալից արտահայտություներ անել թե´ եկեղեցու, թե´ հոգևորականներիի հանդեպ:
Իսկ ով ասեց որ Վեհափառ հայրապետը նախկին ԿԳԲշնիկ է մի գուցե լավ իմֆորմացված չեք?
Tig (31.05.2011)
Միայն ուրախ կլինեմ, եթե սխալված լինեմ և Հայ Առաքելական եկեղեցին լինի իսկական հոգևոր կենտրոն հայ ժողովրդի համար... Իշխանությունից տարանջատված, մաքուր ու անարատ... Հանդուրժող, կրթող, լուսավորող Եկեղեցի և հոգևորականներ: Ուրախ կլինեմ, եթե ունենանք Վազգեն Առաջինի նման Կաթողիկոս...
Ի՞նչ ունենք այսօր... Ագրեսիվ ու անհանդուրժող «հոգևորականներ», որոնց խոսելու ձևը ավելի նման է «Մեկ ազգ»-ի պաստառների, քան հոգևորականի պարզ ու հանգիստ խոսակցության: Մնացածի մասին նույնիսկ խոսել չեմ ուզում: Բայց... ես, ում մանկուց սովորացրել են սիրել ու հարգել եկեղեցուն, ներկայիս ՀԱԵ-ն հրաժարվում եմ ընդունել այնպիսին, ինչպիսին այն այսօր է:
Իմ եկեղեցին ու հոգևորականներն ուրիշ են: Չեմ ուզում Վստահության դուռ, հույսի լուսամուտ, Հասցեն անփոփոխ՝ Եվրոստան ույուտ...
Վերջին հաշվով եկեղեցու լավն ու վատը, ճիշտն ու սխալը ձեզանից է գալիս, ինչպես ասացվածքն է ասում «ինչպիսին ժողովուրդն է այնպիսին քահանան է»: Եթե ուզում եք եկեղեցին ճիշտ լինի, ուրեմն սկսեք ձեզանից: Ինչու՞ եք այդքան ատելությամբ լցված ՀԱԵ ի հանդեպ , ձեր եկեղեցիները ինչո՞վ են լավը, որովհետև ձե'րն է: Դիսկոտեկայով պաշտամունքն է լավ թե եվրոդռներով տաճարը:
Եթե դուք ձեզ հավատացյալ եք համարում, բարի եղեք հարգել Աստծո սպասավորին, ինչպես Դավիթը Սավուղին
Վերջին խմբագրող՝ հովարս: 31.05.2011, 02:43:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ