Skeptic-ի խոսքերից
Դավ, «խայտառակ»-ի պահով, թերևս, կատեգորիկ արտահայտվեցի, ընդունում եմ: Հարգում եմ քո կարծիքը: Բայց իմ համար կասկածից վեր ա, որ փարիսեցիները համարվում էին մնացած ոչ փարիսեցի հրեաների եղբայրները: Նախ` Հին Կտակարանում շեշտվում ա, որ բոլոր էթնիկ հրեաները, նույնիսկ անկախ դավանանքից, եղբայրներ են. «Եդոմայեցուց /ովքեր հեթանոս էին/ մի՛ խորշիր, որովհետեւ նա քո եղբայրն է։» - Երկ. Օր. 23:7: Ու ենթադրում եմ, որ Քրիստոսի ժամանակակիցները ոչ մի կերպ չէին կարող ծանոթ լինել միջնադարյան աստվածաբանների ստեղծած հայեցակարգերին ու հիմնադրույթներին: Հետևաբար իրանք պետք ա առաջնորդվեին հուդայական կրոնի սկզբունքներով:
Երկրորդը` հենց Քրիստոսն ա դրա մասին ասում. Մատթևոսի ավետարանի նույն` 23-րդ գլխում, երբ առաջին նախադասության մեջ ասվում ա, որ Հիսուսը խոսաց ժողովրդի ու աշակերտների հետ, ակնհայտ ա, որ նրանց մեջ փարիսեցիներ էլ կային, քանի որ գլխի երկրորդ հատվածում Հիսուսը ուղղակիորեն դիմում ա վերջիններիս: Իսկ 23: 8-ում ասվում ա. «Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ /այսինքն` հավաքված ժողովուրդը, այսինքն` նաև փարիսեցիները/ եղբայրներ էք։»
Էջանիշներ