Հետո էլ ասում են կաթողիկոսին բան մի ասեք...
«Հրապարակ». Որքան մեծ է եղել հայ քրիստոնյաների զարմանքը, երբ կաթողիկոսը հրաժարվել է օրհնել նորապսակներին
10:07 • 26.05.11
«Հրապարակ» թերթը գրում է, որ իրենց ընթերցողներից մեկը, որ մամուլում կարդացել էր, թե ինչպես է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Արգենտինա կատարած այցի ժամանակ այցելել և օրհնել «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի նոր տունը, վրդովված զանգել է խմբագրություն և պատմել,
որ ամիսներ առաջ իրենց դստեր պսակադրությունն են նշելիս եղել ռեստորաններից մեկում, երբ անսպասելի ներս է մտել Գարեգին Բ-ն։
Իրենք անչափ ուրախացել են, օգտվելով առիթից մոտեցել են Ամենայն հայոց հովվապետին և խնդրել, որ օրհնի զույգ ծաղիկների պսակն ու հայրապետական օրհնանք հղի նրանց։ Որքան մեծ է եղել հայ քրիստոնյաների զարմանքը, երբ կաթողիկոսը զայրացել է այս «հանդգնությունից» և հրաժարվել օրհնել երիտասարդներին։ Միայն կողքից ինչ-որ մեկի երկար հորդորներից հետո կեսբերան ինչ-որ բան է քրթմնջացել ու արագ հեռացել։
Tert.am
Էջանիշներ