Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ինչի՞ց ես դու այդ եզրակացությանն եկել, սիրելի Վարզոր: Նրա աշխատությունները կարդալու՞ց, թե՞ կարդալով այն մարդկանց տեղեկությունները, ովքեր, կաշառվելով Բլավատսկայայի թշնամիների կողմից,
շան լափ են թափել նրա գլխին: Ի միջի այլոց, նման սխեմայով չարախոսություններ, համոզված եմ, կարելի է գտնել այսօրվա հեռուստատեսային սերիալներից մեծամասնության մեջ:

Իսկ ի՞նչ կասես Նիկոլայ Ռերիխի մասին: Մի շառլատան էլ նա՞ է: Հարցնում եմ այն պատճառով, քանզի վերջինիս "Ագնի յոգան" էլ է թելադրված: Ընդ որում, "Գաղտնի Դոկտրինայի" և "Ագնի յոգայի" թելադրող աղբտուրը նույնն է. Էլ Մորիան:
Քո գրառումից ելնելով կարճատև ուսումնասիրեցի նրա կենսագրությունն ու գործունեությունը: Տարօրինակ մի փաստ բերեմ նրա կենսագրությունից:
Ծնվել էր Ռուսաստանում, սակայն իր գործունեության մեծ մասը վարում էր արևմուտքում, մասսամբ Հնդկաստանում (հենց այստեղ էլ ծանոթացել է տեղական հիդդուիզմի գնոստիկ ուսմունքներին):
Եվ չնայած, որ նրան Ռուսաստանում համարում էին գիտնական, փիլիսոփա, իսկ արևմուտքում` շառլատան, միստիկ-օկուլտիստ, այնուամենայնիվ իր գործերի մեծ մասը գրել է անգլերեն, ինչպես նաև մշտական բնակությնա է տեղափոխվել Լոնդոն: Փաստորեն գերադասում էր ապրել այն միջավայրում, որտեղ իրեն ավելի շատ էին քննադատում և քարկոծում, չնայած ծագումով համարվում էր ռուս ազնվական և արքայական տոհմերից մեկի ժառանգներից:
Նրա կողմից ԱՄՆ-ում հիմնադրված Թեոսոֆների կազմակերպությունը չէր համարվում կրոնական, այլ համարվում էր ավելի շատ լուսավորչական:
Այն ամենը, համարյ այն ամենը ինչ նա գրել է, պրակտիկորեն վերարտադրություն է ավելի վաղ ստեղված գրականության, որը լայն մասսաներին հասանելի չէր` տարածված չեր:
Նրա շարլատանությունը տեսնում եմ միայն "թելագրման" մասում, մնացածը նույնիսկ կարելի է համարել գիտա-լուսավորչական գործունեություն: