User Tag List

Էջ 58 159-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268108158 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 856 համարից մինչև 870 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

  1. #856
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ, բոլոր թվերն էլ աստվածային են: Բայց մարդու թիվը 6-ը չի, մարդու թիվը՝ 10-ն է: Քանի որ այդ նա է, որ ստեղծված է Աստծո կերպ և նմանությամբ: Հուսով եմ, դու գիտես, որ Աստծո թիվն է՝ 1-ը, որպես բացարձակ մեծություն, որպես, եթե կարելի է այդպես ասել՝ որպես ամենաամբողջականություն, աբսոլյուտ: Եվ այդ պատճառով, մեզ համար ամենակարևոր թիվն է այսօր՝ 11-ը, որպես Աստծո և մարդու միասնություն: Դրանից ավելի կարևոր մեկ թիվ կա միայն. 11:11. Այս թվի անունն է՝ Երկնային դարպասներ: Մոտավորապես կարելի է բացատրել այսպես.

    Տոտ Հերմես Տրիսմեգիստն ասել է. "Այն, ինչ վերևում է, համապատասխանում է նրան, ինչ ներքևում է": Կամ՝ ինչ վերևում է, այն էլ ներքևում է: Ստացվում է, որ 11:11 = 10+1:1+10, այսինքն.
    մարդ + Աստված : Աստված + մարդ, ինչ վերևում է, այն էլ ներքևում է: 11:11` այն դարպասներն են, որոնցով մենք անցնելու ենք մեր էվոլյուցիոն զարգացման հաջորդ փուլը:
    Էս ամենը որտեղի՞ց ես կարդացել, ուղղակի հետաքրքիր է:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  2. #857
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ամենը որտեղի՞ց ես կարդացել, ուղղակի հետաքրքիր է:
    Դա երկար պատմություն է, Ամելի ջան, և բազում գրքեր: Բայց կոնկրետ 11:11-ի մասին կարող ես կարդալ Քրայոնի, Էլ Մորիայի, Սեն Ժերմենի գրքերում: Գոյություն ունի գիրք, որ հենց այդպես էլ կոչվում է. " 11:11 - աստղային դարպասներ":

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ameli (25.05.2011)

  4. #858
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ameli-ի խոսքերից Նայել գրառումը
    Աստվածաշունչը մարդիկ չեն գրել
    Բա հո ինքն իրեն չի գրվել
    Ոչ միան գրել են, այլև հետագայում խմբագրել, "կանոնակարգել", թարգմանել և այլ նմանատիպ "հոգևոր" գործողություններ կատարել:
    Իսկ ինչ մնում է "հորինելուն", ապա չգիտեմ թե մարդիք 4000 տարի առաջ ինչ գերինտելեկտի տեր են եղել, որպսեզի կարողանաին նմանատիպ խելացի և որոշ առումներով անկրկնելի գիրքը միանգամից հորինեին"
    Իմ կարծիքով Աստվածաշունչը դա իրական եղելությունների, դրանց մասին պատմող փոխառությունների, մարդկային մտքի, փիլիսոփայության, ինչպես նաև մարդկան կողմից չընկալված, բայց "ինչպես որ է" ներկայացված նյութերի միավորում է:
    Բոլոր համաշխարհային կրոններն էլ ունեն իրենց սուրբ գրքերը, եթե մեկ մարդն ի վիճակի լինի դրանք բոլորը կարդալ, հասկանալ և վերլուծել ու համեմատել, ապա միգուցէ կհայտնաբերի բոլորի հիմքում ընկած հիմնարար ճշմարտությունները: Սակայն իմ անձնական կարծիքով, դա անելու համար մարդու կյանքը շատ կարճ է:

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (25.05.2011), Աբելյան (25.05.2011), Արէա (25.05.2011), Նաիրուհի (26.05.2011)

  6. #859
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա հո ինքն իրեն չի գրվել
    Ոչ միան գրել են, այլև հետագայում խմբագրել, "կանոնակարգել", թարգմանել և այլ նմանատիպ "հոգևոր" գործողություններ կատարել:
    Իսկ ինչ մնում է "հորինելուն", ապա չգիտեմ թե մարդիք 4000 տարի առաջ ինչ գերինտելեկտի տեր են եղել, որպսեզի կարողանաին նմանատիպ խելացի և որոշ առումներով անկրկնելի գիրքը միանգամից հորինեին"
    Իմ կարծիքով Աստվածաշունչը դա իրական եղելությունների, դրանց մասին պատմող փոխառությունների, մարդկային մտքի, փիլիսոփայության, ինչպես նաև մարդկան կողմից չընկալված, բայց "ինչպես որ է" ներկայացված նյութերի միավորում է:
    Բոլոր համաշխարհային կրոններն էլ ունեն իրենց սուրբ գրքերը, եթե մեկ մարդն ի վիճակի լինի դրանք բոլորը կարդալ, հասկանալ և վերլուծել ու համեմատել, ապա միգուցէ կհայտնաբերի բոլորի հիմքում ընկած հիմնարար ճշմարտությունները: Սակայն իմ անձնական կարծիքով, դա անելու համար մարդու կյանքը շատ կարճ է:
    Հարգում եմ բոլորի կարծիքները այս հարցի շուրջ, ու չեմ ուզում մանրանալ , և ուրախ եմ նրա համար, որ ամենքս կարծիք ենք արտահայտում և ոչ թե այն փաթաթում ուրիշների վզով, շնորհակալություն
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  7. #860
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եվ քանի որ ոչ մեկիս կարծիքից Աստվածաշնչի էությունը չի փոխվի առավել ևս պետք չէ կարծիքները ուրիշի վզին փաթաթել:
    Կան կարծիքներ որոնք միայն կարծիք են` մեծ մաս երևակայություն և մի փոքր մաս ԱՆՀԱՏԱԿԱՆ տրամաբանություն:
    Աստվածաշնչի մասին կարծիքները հենց այս դասին են պատկանում:
    Անկախ աթեիստի կարծիքից, քրիստոնյաի համար միևնույն է Աստվածաշունչը սուրբ գիրք է` գրված Աստծո թելադրանքով:
    Նույն ձևով, անկախ քրիստոնյայի կարծիքից, Աստվածաշունչը մարդկան կողմից հորինված և սուտ գիրք է

    Ամեն դեպքում "Ի սկզբանէ Բանն էր ...."

  8. #861
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե մեկ մարդն ի վիճակի լինի դրանք բոլորը կարդալ, հասկանալ և վերլուծել ու համեմատել, ապա միգուցէ կհայտնաբերի բոլորի հիմքում ընկած հիմնարար ճշմարտությունները: Սակայն իմ անձնական կարծիքով, դա անելու համար մարդու կյանքը շատ կարճ է:
    Այդպիսի մարդ կա և այդ համեմատություններն արել է: Դա "սովդեպական" մտավորականության կողմից շառլատան համարվող Ելենա Բլավատսկայան է: Նրա "Քողազերծված Իսիդա" գիրքը մասնավորապես այդ քո ասած "հիմնարար ճշմարտությունների" մասին է: Այսինքն, շատ հաճախ Քրիստոսն ու Բուդդան բառացիորեն նույն բաներն են ասում:

    Ասեմ, որ Բլավատսկայան լրիվ համամիտ էր քեզ հետ, որ "դա անելու համար մարդու կյանքը շատ կարճ է": Եվ խոստովանում էր, որ վերոհիշյալ գիրքը, ինչպես նաև "Գաղտնի Դոկտրինան", իր գրած գրքերը չեն: Իրեն թելադրվել են այդ գրքերը, ինքն ուղղակի գրի է առել դրանք: Եվ դա էլ հենց նրան շառլատան համարելու պատճառներից մեկն է հանդիսանում: Սովորական մարդկային վերաբերմունք. սկզբում ցանկանում ենք, որ գտնվի մեկը, ով կկարողանար անել անհնարը (խոսքս քո ասած վերլուծելու և համեմատելու մասին է, ինչի մասին, համոզված եմ, Բլավատսկայայից առաջ էլ են մտածել): Բայց երբ գտնվում է մեկը և անում է այդ "օժանդակ, ոչ օրդինար օգնությամբ իհարկե, քանզի ինչպե՞ս կարելի է անել անկարելին, առանց "անկարելի" միջամտության", - ասում ենք, որ նա՝ շառլատան է:

    Նման օրինակներ, համոզված եմ, շատ կարելի է գտնել: Ահա մեկը: Ռադիոյի հայտնաբերման առաջին ակնթարթից սկսած՝ մենք սկսեցինք ազդանշաններ ուղարկել Տիեզերք այն հույսով, որ, եթե գոյություն ունեն այլ մտածող արարածներ մեզանից բացի, պատասխանեն մեզ: Իսկ հետո, երբ նրանք սկսեցին մեզ պատասխանել (հիշենք գետնի վրայի նախշերը Բրիտանիայում) , անմիջապես սկսեցինք հերքել դա, պատճառաբանելով, որ դրանք՝ հարբած տրակտորիստների կատակներն են, մի վայրկյան անգամ չմտածելով, թե ինչպե՞ս հարբած տրակտորիստն իր տրակտորով կարողացավ այդքան վարպետորեն "նկարել" գետնին ԴՆԹ-ի հյուսվածքը, որի մասին մեր գիտնականներն անգամ առանձնապես ընդարձակվել չեն կարող:

    Հ.Գ. Մոռացա ասել, որ Բլավատսկայան պետք է թելա-գրեր (գրեր՝ թելադրանքով) մի երրորդ գիրք էլ: Չհասցրեց: Բայց այդ գիրքն այսօր կա: Նրա անունն է. "Տաճարի ուսմունքը":

  9. #862
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2011
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստծո մասին խոսելիս, ինձ միշտ ինչ որ երկյուղ է պատում...Աստծո գործերը չեն քննվում,դու կամ հավատում ես,կամ չես հավատում,իսկ հավատալու վերաբերյալ,հիանալի,շատ պարզ ու անառարկելի ասել է Բլեզ Պասկալը.<<Եկեք քննարկենք երկու տարբերակ.Աստված կա,թե ոչ:Եթե շահում ենք`շահում ենք ամեն ինչ,եթե կորցնում ենք`կորցնում ենք ոչինչ:Ընդ որում,ԱՍՏՎԱԾ ԿԱ:
    Վերջին խմբագրող՝ ջուր: 25.05.2011, 22:44:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (28.05.2011), հովարս (26.05.2011)

  11. #863
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մեկը նստեր սաղ մեսսիայի գալուստները ու աշխարհի վերջերը հաշվեր` սկսած վաղ միջնադարից, կպարզվեր, որ արդեն քսանհինգ-քսանվեցերորդ գալուստնա:
    Այսինքն, դու նստել-հաշվել ես:
    Այս թեմաներով, ես կարծում էի, թե ավելի ճիշտ կլիներ խոսել "Հարցազրույց Աստծո հետ" բաժնում, ինչը և փորձեցի անել քեզ հետ: Եվ սակայն դու՝ չցանկացար: Լավ, կարելի է այստեղ էլ, բայց վախենամ, թե մոդերատորը հանի: Ինչ և հասցրել է արդեն անել քո գրածից՝ ինձ:

    Կրկնում եմ. "երկրորդ գալուստ" ասելով ես հասկանում եմ ոչ թե Քրիստոսի մարմնավորված գալուստը: Ես ասում եմ, որ դա՝ "Քրիստոսի Գիտակցության" գալուստն է: Եթե չես պատկերացնում, կարող եմ հուշել: Պատկերացրու համաճարակի պես մի բան, ինչից ոչ ոք չի կարող խուսափել: Այդ թվում՝ դու էլ: Շուտով դու դա կհասկանաս: Ես համոզված եմ, քանզի դու շատ լավ (կամ ռեալ) մտածողություն ունես: Այնպես որ պատրաստ եղիր. շուտով դու էլ ես վարակվելու (կամ՝ "պայծառանալու"): "Ընդ որում անպայման չի, որ դու դա գիտակցես":

    Բայց դե օ զարմանք` ոչ աշխարհի վերջա լինում, ոչ ահեղ դատաստան, ամեն ինչ ոնց շարունակվում էր, տենց էլ շարունակվումա:
    Ոչ թե այն պատճառով, որ քեզ փորձում էին խաբել: Նախկին ցիվիլիզացիաների կործանումը (ատլանտներ, լեմուրացիներ) հենց աշխարհի վերջով էր պայմանավորված: Իսկ մեր դեպքում՝ փոխվեց Աստծո ծրագիրը: Առաջին անգամ Տիեզերքի պատմության մեջ: Պատճա՞ռը: Պարզվեց, որ ես և դու ավելի լավն ենք, քան սպասվում էր:

    Իսկ "տենց էլ շարունակվել" ոչինչ չի կարող, քանզի, եթե "տենց" շարունակվեր, ուրեմն պետք է աշխարհի վերջ լիներ: Իսկ հիմա արդեն ամեն ինչ նոր ձևով է ընթանալու, նոր հասկացողությամբ, նոր էվոլյուցիոն փուլի մեջ: Ինչի համար էլ ինձ ու քեզ այդքան անհրաժեշտ է "Քրիստոսի Գիտակցությունը":

    Իսկ քեզ ովա իրավունք տվել
    Իսկ քե՞զ... Թե՞ դու այդ իրավունքը միայն քեզ ես վերապահում, ամեն ինչ և բոլորին հերքելու:

    եթե քո դատողությունները ուղղակիորեն հակաճառում են այդ կրոնի ծառայողների կարծիքներին
    Որովհետև նրանց կարծիքը ինձ համար դոգմա չէ, ինչպես նաև՝ քեզ համար: Եվ հետո, ոչ մի տեղ էլ ասված չի, որ նրանց կարծիքները պետք է ինձ ու քեզ համար դոգմա լինեն, չնայաց իմ խորին հարգանքին նրանց նկատմամբ: Ինչպես նաև, որ նրանցից բացի ուրիշ ոչ ոք իրավունք չունի կարծիք հայտնելու:

    եթե քո դատողությունները ուղղակիորեն հակաճառում են այդ կրոնների ենթադրյալ աստվածների իբրև թե պաշտոնապես գրանցված խոսքերին
    Չեն հակաճառում: Ուղղակի ես նրանք քիչ այլ կերպ եմ ընկալում:

    ինչ ինչ պատճառներով ավելի մոտ ես ենթադրյալ աստծուն`
    Սխալ ես: Հնարավոր չէ Աստծոն "ավելի" մոտ լինել: Մենք երկուսս էլ հավասար ենք մոտ Աստծոն: Մենք երկուսս էլ՝ Աստծո մեջ ենք: Անկախ մեր դավանանքներից:
    Ինչպես նաև հնարավոր չէ Աստծոց "ավելի" հեռու լինել: Որովհետև, եթե դու հեռու ես Աստծոց, արդեն կապ չունի, թե որքան ես հեռու:
    հասարակ կրոնական էգոյի ինֆլյացիայա, բավականին տարածված հոգեբանական ֆենոմեն
    Նորից՝ սխալ ես: Շատ պարզ պատճառով. ես կրոնավոր չեմ:

    ինքդ քեզ համոզել ես, որ իրան ճանաչում ես
    Ցավոք, դեռ չեմ հասցրել: Բայց հասցրել եմ հասկանալ, որ կուրորեն հավատալն էլ՝ այնքան լավ բան չէ:

  12. #864
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ջուր-ի խոսքերից Նայել գրառումը
    ...իսկ հավատալու վերաբերյալ,հիանալի,շատ պարզ ու անառարկելի ասել է Բլեզ Պասկալը...
    Բնավ:

    Աստծո գոյության ապացույցներից մեկը /ոչ այնքան լուրջ, բայց նաև ոչ այնքան անիմաստ աղբյուրից/.

    № 96. Փաստարկ եվրոպական պատմությունից.
    (1) Եվրոպայի նոր ժամանակների ականավոր շատ մտածողներ հավատում էին Աստծուն:
    (2) Եկեք պարզապես մոռանանք 19-րդ ու 20-րդ դարերի մասին:
    (3) Հետևաբար, Աստված գոյություն ունի:

  13. #865
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետո էլ ասում են կաթողիկոսին բան մի ասեք...

    «Հրապարակ». Որքան մեծ է եղել հայ քրիստոնյաների զարմանքը, երբ կաթողիկոսը հրաժարվել է օրհնել նորապսակներին
    10:07 • 26.05.11

    «Հրապարակ» թերթը գրում է, որ իրենց ընթերցողներից մեկը, որ մամուլում կարդացել էր, թե ինչպես է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Արգենտինա կատարած այցի ժամանակ այցելել և օրհնել «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանի նոր տունը, վրդովված զանգել է խմբագրություն և պատմել, որ ամիսներ առաջ իրենց դստեր պսակադրությունն են նշելիս եղել ռեստորաններից մեկում, երբ անսպասելի ներս է մտել Գարեգին Բ-ն։

    Իրենք անչափ ուրախացել են, օգտվելով առիթից մոտեցել են Ամենայն հայոց հովվապետին և խնդրել, որ օրհնի զույգ ծաղիկների պսակն ու հայրապետական օրհնանք հղի նրանց։ Որքան մեծ է եղել հայ քրիստոնյաների զարմանքը, երբ կաթողիկոսը զայրացել է այս «հանդգնությունից» և հրաժարվել օրհնել երիտասարդներին։ Միայն կողքից ինչ-որ մեկի երկար հորդորներից հետո կեսբերան ինչ-որ բան է քրթմնջացել ու արագ հեռացել։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (28.05.2011), Skeptic (26.05.2011), VisTolog (27.05.2011), Արէա (26.05.2011), Շինարար (28.05.2011)

  15. #866
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս թեմաներով, ես կարծում էի, թե ավելի ճիշտ կլիներ խոսել "Հարցազրույց Աստծո հետ" բաժնու
    Նեղանալ չլինի, բայց նշված թեմայում քո վերջին գրառումից հետո էս մի գրառումը նույնիսկ կարդալ եմ ալարում, ուր մնաց վիճաբանել: Համոզված եմ, որ թե դու, թե ես ավելի կարևոր ու հետաքրքիր բաներ ունենք անելու:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (27.05.2011)

  17. #867
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ թէ կավից.այլ՝երկրի հողից։ Հետո արդեն .հողից ոչ թէ առաջացել են. այլ արարվել։երևի չես առարկի որ մեռնելուց հետո մարդը ոսկոր՝ հետո հող է դառնում։
    Ամեն դեպքում.մարդու ի հայտ գալու առումով դեռ ոչ ոք առավել ՙհետաքրքիր՚ տարբերակ չի առաջարկել։
    Իսկ ով ասեց, որ հող ա դառնում:

  18. #868
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդպիսի մարդ կա և այդ համեմատություններն արել է: Դա "սովդեպական" մտավորականության կողմից շառլատան համարվող Ելենա Բլավատսկայան է: Նրա "Քողազերծված Իսիդա" գիրքը մասնավորապես այդ քո ասած "հիմնարար ճշմարտությունների" մասին է: Այսինքն, շատ հաճախ Քրիստոսն ու Բուդդան բառացիորեն նույն բաներն են ասում:
    Ասեմ, որ Բլավատսկայան լրիվ համամիտ էր քեզ հետ, որ "դա անելու համար մարդու կյանքը շատ կարճ է": Եվ խոստովանում էր, որ վերոհիշյալ գիրքը, ինչպես նաև "Գաղտնի Դոկտրինան", իր գրած գրքերը չեն: Իրեն թելադրվել են այդ գրքերը, ինքն ուղղակի գրի է առել դրանք: Եվ դա էլ հենց նրան շառլատան համարելու պատճառներից մեկն է հանդիսանում: Սովորական մարդկային վերաբերմունք. սկզբում ցանկանում ենք, որ գտնվի մեկը, ով կկարողանար անել անհնարը (խոսքս քո ասած վերլուծելու և համեմատելու մասին է, ինչի մասին, համոզված եմ, Բլավատսկայայից առաջ էլ են մտածել): Բայց երբ գտնվում է մեկը և անում է այդ "օժանդակ, ոչ օրդինար օգնությամբ իհարկե, քանզի ինչպե՞ս կարելի է անել անկարելին, առանց "անկարելի" միջամտության", - ասում ենք, որ նա՝ շառլատան է:
    Նման օրինակներ, համոզված եմ, շատ կարելի է գտնել: Ահա մեկը: Ռադիոյի հայտնաբերման առաջին ակնթարթից սկսած՝ մենք սկսեցինք ազդանշաններ ուղարկել Տիեզերք այն հույսով, որ, եթե գոյություն ունեն այլ մտածող արարածներ մեզանից բացի, պատասխանեն մեզ: Իսկ հետո, երբ նրանք սկսեցին մեզ պատասխանել (հիշենք գետնի վրայի նախշերը Բրիտանիայում) , անմիջապես սկսեցինք հերքել դա, պատճառաբանելով, որ դրանք՝ հարբած տրակտորիստների կատակներն են, մի վայրկյան անգամ չմտածելով, թե ինչպե՞ս հարբած տրակտորիստն իր տրակտորով կարողացավ այդքան վարպետորեն "նկարել" գետնին ԴՆԹ-ի հյուսվածքը, որի մասին մեր գիտնականներն անգամ առանձնապես ընդարձակվել չեն կարող:
    Հ.Գ. Մոռացա ասել, որ Բլավատսկայան պետք է թելա-գրեր (գրեր՝ թելադրանքով) մի երրորդ գիրք էլ: Չհասցրեց: Բայց այդ գիրքն այսօր կա: Նրա անունն է. "Տաճարի ուսմունքը":
    Ելենա Բլավատսկայան, ամենայն հավանականությամբ իրոք շարլատան էր
    Նրան ոչ թե թելադրում էին, այլ նա բավականին հմուտ կերպով կարողանում էր ներկայացնել, որպես “ի վերուստ տրված” այն գնոստիկ կրոնների տեսակետները, որոնց մասին շատ քչերը գիտեն: Չեմ ժխում, որ գնոստիկ ուսմունքների մեծ մասը ծնվել է հենց “հիմնարար ճշմարտության” փնտրտուքից, բայց մի մասն էլ ուղղակի ստեղծել են տարբեր հավատքի տեր մարկանց մեջ համախոհներ գտնելու` նոր եկեղեցիներ ստեղծելու համար: Դրանցից ամենամեծերը եղել են “Վալենտինյան ուսմունքի” հետնորդները (քրիստոնեության իմքով գնոստիկ ուսմունք), ինչպես նաև Մանիի ուսմունքի հետևորդները (զրադաշտականության և քրիստոնեության խառնուրդ): Քիչ չեն նաև նմանատիպ ուսմունքներն այսօր: Սակայն խնդիրը ոչ թե բոլոր կրոններից քաղվածքների կատարման և դրանց միավորման մեջ է, այլ բուն իմաստը հասկանալու` ամեն ինչ չէ, որ կարելի է բացարձակ ուղիղ հասկանալ, մանավանդ արարչական մոտիվները, օրինակ, թեմայում քննարկված մարդու հողից շինված լինելու գաղափարը: Այս գաղափարը համարյա առակա է բոլոր կրոններում և դիցաբանություններում, սակայն տարբեր ներկայացումներով և հավելումներով: Ուրեմն ինչ? բոլորի վերլուծույթունը թույլ է տալիս հստակ ասել որ մարդուն հողից են կերտել?? Իհարկ է` ոչ: Իմաստը դեռ պետք է հասկանալ:

    Եվ այնուամենայնիվ ԱՍՏՎԱԾ ԿԱ !!! ... ուղղակի ամեն մեկն իր ձևով է փորձում հասկանալ, որը անհնար է

  19. #869
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Նեղանալ չլինի, բայց նշված թեմայում քո վերջին գրառումից հետո էս մի գրառումը նույնիսկ կարդալ եմ ալարում, ուր մնաց վիճաբանել: Համոզված եմ, որ թե դու, թե ես ավելի կարևոր ու հետաքրքիր բաներ ունենք անելու:
    Դե, եթե դու "համոզված" ես... Աստված քեզ օգնական: Չէ, ներողություն, նման արտահայտությունը, որքան հասկացա, քո համար ընդունելի չի:
    Տետրագրամմատոնն ու Բաբալոնը՝ քեզ օգնական:
    Վերջին խմբագրող՝ Sambitbaba: 27.05.2011, 09:15:

  20. #870
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,659
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ելենա Բլավատսկայան, ամենայն հավանականությամբ իրոք շարլատան էր
    Իսկ ինչի՞ց ես դու այդ եզրակացությանն եկել, սիրելի Վարզոր: Նրա աշխատությունները կարդալու՞ց, թե՞ կարդալով այն մարդկանց տեղեկությունները, ովքեր, կաշառվելով Բլավատսկայայի թշնամիների կողմից,
    շան լափ են թափել նրա գլխին: Ի միջի այլոց, նման սխեմայով չարախոսություններ, համոզված եմ, կարելի է գտնել այսօրվա հեռուստատեսային սերիալներից մեծամասնության մեջ:

    Իսկ ի՞նչ կասես Նիկոլայ Ռերիխի մասին: Մի շառլատան էլ նա՞ է: Հարցնում եմ այն պատճառով, քանզի վերջինիս "Ագնի յոգան" էլ է թելադրված: Ընդ որում, "Գաղտնի Դոկտրինայի" և "Ագնի յոգայի" թելադրող աղբտուրը նույնն է. Էլ Մորիան:

Էջ 58 159-ից ԱռաջինԱռաջին ... 84854555657585960616268108158 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •