Քանի որ այս խոսակցությունը հանդուրժողականությոն թեմայի հետ կապ չունի, այստեղ պարասխանեմ:
Թե նախկինում ինչեր են տեղի ունեցել, ինչը ինչից առաջ է եղել և ով ինչ է հիմնադրել, կամ ինչը ինչից է առաջացել, դա տվյալ հարցում այնքան էլ կարևոր չի: Կարևորը այն է, թե մարդը հիմա ինչ զարգացման աստիճանի վրա է, և արդյոք այդ աստիճանի համար արդեն իսկ անիմաստ չէ՞, կրկնում եմ, ոչ թե սխալ, այլ անիմաստ, կրոնը պետության հիմքում դնելը: Իմ կարծիքով, դա խոչընդոտում է մարդու զարգացման հաջորդ քայլ անելուն: Կամ ավելի ճիշտ, ուղակի կրոնների ներկա ձևեն են սպառել իրենց ու կարիք ունեն մոդիֆիկացման, թարմացման: Ինչպես ցանկացած ստեղծված բան, նույնիսկ Աստծու կողմից արարված բան, կարիք ունի զարգացման և ձևափոխման, նաև կորնը: Ու կարծում եմ այդ պահը արդեն իսկ հասունանում է...
Չէ, տարօրինակ չի: Քանի որ քո նշած որակները ունի հավաքական մարդկությունը, ոչ թե մարդ անհատը:
Օվկիանոսի ու կաթիլի օրինակը շատ է բերվել, կարծում եմ այստեղ էլ տեղին կլինի: Օվկիանոսն էլ, ջրի կաթիլն էլ ունեն նույն կազմությունը և նույն որակական հատկանիշները: Եվ իրարից տարբերվում են զուտ տարողունակությամբ, ծավալով, դրանից կախված նաև տարբեր ունակություններով: Ես Աստծուն համարում եմ ողջ տիեզերքը, ողջ լինելին և անլինելին, ողջ նյութն ու ոգեղենությունը միասնության մեջ, իսկ մարդը նրա մի կաթիլը, այսինքն նա օժտված է նույն որակներով: Ուղակի մարդը կաթիլն է, իսկ օվկիանոսը Աստված: Մարդն էլ ունակ է արարել և ավիրել իր ծավալների, իր տարողունակության սահմաններում: Մարդու մեջ էլ կարող է տեղավորվել նյութեղենն ու ոգեղենը միաժամանակ, կրկնում եմ, իր համապատասխան չափաբաժնով: Եվ այդ չափաբաժնից կախված էլ մարդը հասկանում և իմանում է, կամ չի հասկանում և չի իմանում, թե ինչո՞ւ են իր մազերը սպիտակում, թե ինչ է էլեկտրականությունը, թե ինչքան բան չգիտի, թե... և այլն, և այլն: Ու այս և այլնը ձգտում է անվերջության:
Էջանիշներ