Իմ մոտ թյուր տպավորություն ստեղծվեց, որ Դուք Քնեսեթին կից հրեական մանր ու միջին բիզնեսի զարգացման հանձնաժողովի անդամ եք:
Ամեն ինչ չէ, որ պիտի իջեցվի գրոտեսկի մակարդակի: Հերոս ասելով ինչ ի նկատի ունեք, մենք «Քաոս»-ը չենք վերլուծում:Մյուս կողմից…
Անշուշտ, Դուք ծանոթ լինելով աստվածաշնչյան դեպքերի զարգացմանը՝ չպիտի չնկատեիք, մասնավորապես. յուրահատուկ շարադրման ոճը, երբեմն՝ աներկբա շեշտադրումները, «խոշոր պլանով» ներկայացվածը, «ոչ լրագրողական» կողմնակալությունը, երբեմն՝ հուզական-օրագրային սուբյեկտիվ սյուժեների կառուցումը… և այլն:
Առանց հատուկ գիտելիքների էլ կարելի է «որսալ»՝ ի՞նչն էր հատկապես շեշտվում այս կամ այն պարագայում, և ի՞նչն էր որ լույսի տակ ներկայացվում…
Տվյալ դեպքում, թույլ տվեք կասկածանք հայտնել, որ գոնե ես համոզված չեմ, որ դեպքերի հերոսի ուշադրությունն էր գրավել միայն «թռչնաշուկայի» ու «շարժական արտարժութային կետերի» ակտիվ գործունեությունը…
Այսինքն ինչ, տվյալ ինցիդենտը, ըստ Ձեզ, լոկ շարքային պոպուլիզմի ու ցուցամոլության դրսևորո՞ւմ էր:
Եթե Ձեր համար Աստծո տանը առևտրով զբաղվող թափթփուկները «մանր բիզնեսով» հաց վաստակող թշվառներ են, ապա իմ համար դա միանշանակ սրբապղծություն է (ինչպես չեմ ընդունում, որ եկեղեցու շենքում մոմ կամ չգիտեմ էլ ինչ է վաճառվում): Աստծո տունը աղոթավայր է(ր), ոչ միայն հրեաների այլևս բոլոր մարդկանց համար, ովքեր դեռ հեթանոս էին («քանզի իմ Տունը բոլոր հեթանոսների համար աղօթքի Տուն պիտի կոչուի»- Եսայի 56:7), իսկ նրանք սրբավայրը վերածել էին շուկայի («Միթէ ձեր աչքին աւազակների քարա՞յր է դարձել իմ այս Տունը, որի վրայ իմ անունն է դրուած։» - Երեմիա 7:11):Ամենայն հարգանոք Ձեր անձի հանդեպ, նշենք, որ այստեղ Դուք փոքր-ինչ վրիպում եք… Քաղաքականացված կրոնական շարժման հիմնադիրը, առանց «երկնահունչ ձայնի» անցագրի էլ ուղղակի պարտավոր էր տեղյակ լինելու իր գործունեության ոլորտում «մանր բիզնեսի ծաղկմանը»…առավել ևս՝եթե նրա ցասման զոհն էին դարձել օրվա ապրուստը վաստակող մի քանի թշվառներ /որոնք դրանից հետո էլ, համոզված եմ, շարունակեցին նույն գործը/, ապա նա, որպես հետևողական գործիչ պիտի ԱՅԼ մակարդակով խնդրի լուծում փնտրեր, փողոցային էժանագին շոու կազմակերպելու փոխարեն:
Չի կարող մի վայր, ուր իշխում է Աստծո հոգին, լինել մանր/միջին/մեծ/մոնոպոլիստական բիզնեսի հանգրվան:
Էջանիշներ