Աղոթքը հանգերով է կազմած, այն տաղ է: Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է երգեն գրական հայերենով գրված աղոթքը եկեղեցում: Տերունական աղոթքն էլ գրական լեզվով, որ երեխաների համար է այդպես գրվել, ավելի կոպիտ է ու ծանր, գրաբարով սահուն է ու գեղեցիկ: Ավելացնեմ նաև, որ եկեղեցու շնորհիվ է նաև պահպանվում մեր գրաբարը, որը աշխարհի ամենագեղեցիկ լեզուն է շատ լեզվաբանների կարծիքով: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ այժմ մարդիկ իրար հետ <<մաքուր>> հայերենով են խոսում, կասեի, որ գրաբարն է մաքուր հայերենը, և ոչ թե ներկայիս անգամ գրական հայերենը:
Էջանիշներ