Մեջբերում վրեժ62-ի խոսքերից Նայել գրառումը
Ընդունում եմ սխալս, որ գրառումս համապատասխան բաժնում չեմ արել, բայց քանի որ աղոթքը այստեղ էր գրված դրա համար էի գրառում կատարել:

Իսկ ինչ մնում է գրաբարին, այսօր մարդիկ իրար հետ խոսելուց մաքուր հայերենով են խուսում, այլ ոչ գրաբարով:
Այնտեղ էր գրված, քանի որ թեմայի շրջանակներում տրված հարցի պատասխան էր:
Վրեժ ջան, ես հրաշալի գիտեմ, թե մարդիկ այսօր ինչ լեզվով են խոսում, դա ի՞նչ կապ ունի տվածս հարցի ու արածս դիտարկման հետ: Գրառումս չկրկնեմ էլի, գուցե արժեր, որ մի անգա՞մ էլ կարդայիք:
Մեջբերում վրեժ62-ի խոսքերից Նայել գրառումը
Հիսուսը երբ այդ աղոթքը սովորեցրեց կհամաձայնվեք, որ նա նկատի չուներ անգիր արված տողեր, այլ տերունական աղոթքը իր մեջ մեծ իմաստ է պարունակում: Եթե ցանկություն ունեք կարողենք միասին մեկնաբանել:
Ներողություն, իսկ ո՞վ է ասել, որ «Պահպանիչ» աղոթքը որպես անգիր արվելիք ոտանավոր է նախատեսված և կամ ո՞վ ասած, որ այն իմաստազուրկ է: