Ես չգիտեմ, թե ինչպիսի հատուկ դպրոց է պետք ավարտել՝ թեմայի վերնագիրը նայելու և թեմայից դուրս գրառում չանելու համար: Որպեսզի սխալ տպավորություն չառաջանա, թե հարցին պատասխանելուց խուսափելու համար ուղղակի ջնջել եմ, տեղափոխեցի այստեղ ու այստեղ կպատասխանեմ, բայց հաջորդ անգամ կարձանագրեմ որպես խախտում՝ համապատասխան մոտեցմամբ:
Իսկ հիմա անդրադառնանք հարցին. էդ ի՞նչ մի ահռելի դժվարություն էր ներկայացնում հասկանալ, թե ինչ է ասվում: Ենթադրենք գրաբարից կիլոմետրերով հեռու եք, բայց ո՞ր բառը կամ արտահայտությունն է լեզվաբանական առանձնահատուկ խորը գիտելիքներ պահանջում: Թե՞ էնքան որ մի բանով հակաճառած լինեք:
Իսկ ընդհանրապես գրաբարի իմացության շուրջ մի փոքրիկ դիտարկում. եթե այն ժամանակի, որ ծախսում եք բրուքլինյան «եղբայրների» ստեղծագործած «Դիտարանը» սերտելու համար, մեկ տոկոսը տրամադրեք ձեր նախնիների ոսկեղենիկ լեզուն ճանաչելուն, ապա վստահ եղեք, որ գոնե գրաբարի հարցում ոչ մի խնդիր չեք ունենա:
Էջանիշներ