User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2379 հատից

Թեմա: «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ

    Աստղ, հույներինն էլ եկեղեցին ու պետությունն անջատված են, դեռ ավելին՝ Երուսաղեմի Հունաց պատրիարքությունն անջատ է Հունաստանի Ուղղափառ Եկեղեցուց, բայց մարդիկ շատ լավ գիտակցում են իրենց ազգային-եկեղեցական շահը: Քեզ համար ո՞նց է, որ Հունաստանի կառավարությունը հատուկ ֆինասավորում է Երուսաղեմի հույն վանականերին՝ պահպանելու և ընդարձակելու իրենց ունեցվածքն ու իրավունքները: Չեմ ասում մեր պետությունը ֆինանսներ հատկացնի մերոնց, բայց մեր պատրիարքությունն իր թիկունքում չի զգում հայոց պետության որևէ տեսակի օժանդակություն, թեկուզ ամենափոքր: Երբևիցե լսե՞լ ես, որ մերոնք միջազգային որևէ հարթությունում հարց բարձրացնեն՝ ի պաշտպանություն Երուսաղեմում մեր դարավոր իրավունքների և իրոք փառահեղ դիրքի: Մեր հասարակության վերաբերմունքն էլ ամեն մի նման միջադեպից հետո սահմանափակվում է ծաղրանքով կամ քննադատություններով, ինչն արդյունք է մակերեսային պատկերացումների և մոտեցման: Մարդիկ որևէ զգացողություն չունեն, որ դա մեր սեփականությունն ու հարստությունն է, որ փորձում են խլել մեզնից: Հսկայական բան կարող են անել հենց միայն ԶԼՄ-ները, որ նախ իրենք փորձեն խորությամբ ըմբռնել իրականությունը, հետո էլ այն մատուցեն թե՛ մեր և թե՛ միջազգային հասարակություններին: Աշխարհի աչքին ներկայանում ենք վայրենիներ, որ սրբավայրի նկատմամբ նկատմամբ առանց չնչին ակնածանքի՝ փողոցային տուրուդմփոց ենք կազմակերպում: Աշխարհահռչակ մի շարք լրատվամիջոցներ մեծ հաճույքով և դրամատիկությամբ ցուցադրում են հայ սարկավագին, որ ցատկում և հարվածում է հույն հոգևորականին, բայց ոչ մեկ չի էլ տեսնում, թե ինչի համար է դա անում տվյալ սարկավագը. ոչ մեկ ցույց չի տալիս, որ այդ պահին ոտատակ տված հայ հոգևորական կա, որին գցել են գետնին և հարվածում են, և սարկավագն ընդամենը փորձում է պաշտպանել մեր հոգևորականին: Մերոնք, փոխանակ փորձեն իրականությունը մատուցել, մի բան էլ իրենք են կրակին յուղ լցնում իրենց անլրջությամբ և մակերեսայնությամբ: Մեր այդ մի խումբ վանականները միայնակ են պայքարում թե՛ հույների պետական և եկեղեցական կառույցների գործադրած ջանքերի և թե՛ հրեական կառավարության հստակ քաղաքականության՝ ազատագրել Սիոն լեռը հայերից:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.12.2009), may (31.12.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  2. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  3. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •