Մեջբերում Aleks-90-ի խոսքերից Նայել գրառումը
Քո համար ի՞նչա Աստվածավախությունը, ի՞նչ ես հասկանում ասելով այդ բառը:
Ապրել՝ հավատարիմ մնալով բարոյական արժեքներին, չընդլայնել սեփական ազատությունն ու իրավունքները՝ այլոց հաշվին, մաքուր լինել խղճի առջև... ինձ պետք չէ ոչ Աստվածաշունչ կարդալ, ոչ էլ ինչ-որ կրոնական համայնքի անդամագրվել, որ այսպես ապրեմ: Ամեն ինչ գիտակցությունից է գալիս, գուցե նաև կրթվածությունից: Իսկ աստվածավախ-ի փոխարեն ուրիշ եզրույթ չգտա՝ օգտագործելու համար, որովհետև իրականում Աստծուց չեմ վախենում, ընդհանրապես ոչնչից չեմ վախենում: Էլի եմ ասում՝ ես միայն իմ առաջ եմ պատասխանատու: Ես երբեք չեմ սպասում, որ ինչ-որ մեկը, ով ուզում է լինի, իմ արարքներին գնահատական տա, դեռ չեմ ասում, որ ինձ դատի: Ես իմ հույսը միայն ինձ վրա եմ դնում:

Մեջբերում Կտրուկ-ի խոսքերից Նայել գրառումը
Աստղ ես էլ 101 երրորդ անգամ կրկնեմ։ Ամեն արարք չի որ ներվում է։Գիտակցորեն կատարված մեղքը չի ներվում։եթե որևէ մեկը ապրել է մարմնավաճառի կյանք. հետո զղջումով եկել է Աստծո առաջ. խոստովանվել.մկրտվել.մաքրվել.հաղորդություն ստացել.ընդունել Քրիստոսի արյունը որպես իրեն լվնցման ու մաքրման միջոց ու որոշ ժամանակ անց. նորից վերադարձել է իր հին գործին՝ անկարելի է որ Քրիստոս նրա համար երկրորդ անգամ խաչը բարձրանա։
Կտրուկ ջան, ինձ էլի բառախաղի մեջ ես ներքաշում:
Ինչպե՞ս թե 2-րդ անգամ չի բարձրանա: Չէ՞ որ նա նորից պիտի գար Երկիր, որ մեզ փրկեր, այս աշխարհը մեր մեղքերից մաքրեր

ՈՒ վերաղառնանք մեր վեճի ակունքին՝ դու ասացիր որ ես կամ իմ համախոհները ասել ենք որ կարելի է ամեն ինչ անել. միևնույնն է՝ Աստված մեզ ներելու է (ճի՞շտ եմ հասկացել)ես էլ 102 երորդ անգամ ասեմ՝ որ ոչ ես.ոչ էլ իմ համախոհներից որևե մեկը այդպիսի բան չի ասել ու չի էլ կարող ասել։դու ասացիր որ ես չեմ ասել դա այլ իմ համախոհները ու այնուամենայնիվ մեջբերում արեցիր իմ տողերից՝
Փաստորեն, ճիշտ էի հիշում, որ դու ես այդ միտքը գրել...

որը սակայն ոչ մի կերպ որպես օրինակ չի հանդիսանում թէ կարելի է ամեն բան անել։քո բերած օրինակը վերաբերվում է մարդ- մարդ հարաբերությանը և այն էլ բոլորովին չի տանում այն մտքին թէ կարելի է ամեն բան անել և ներվել։
Իսկ մենք բացի մարդուց ուրիշի հետ առնչվում ե՞նք