Համէ՞
Ինչպե՞ս թե կապ չունի: Դուք /Կտրուկ, եթե ոչ դու, ապա քո համախոհները/ ասում եք, որ ամեն մարդ կանգնելու է դատաստանի առջև, պատասխան է տալու իր արարքների համար և այլն և այլն: Ու դրանից խուսափելու համար պետք է ապրել աստվածավախ կյանով, ճշմարիտ քրիստոնյա լինել, որովհետև, եթե քրիստոնյա չես, չես փրկվի... Ես էլ ասում եմ՝ ինչու աստվածավախ ապրեմ, եթե աստված ինձ ներելու է: Պիտի անպայման գրեի զղջման ինստիտուտի մասին, որ հասկանայիք՝ դա էլ նկատի ունե՞մ: Մարդ կսպանեմ, հետո կզղջամ... հետևաբար՝ կներվեմ: Այ դրա համար էլ ասում եմ՝ քրիստոնեությունը թույլ գաղափարախոսություն է: Մարդու մոտ չի եղել այն գիտակցությունը, որ եթե հանկարծ սխալվի, Աստված իրեն չի ներելու, վերջ: Իսկ հիմա այդ ամենի իմաստը չկա էլ, քանի որ մենք պատժի ինստիտուտ ունենք երկրում:
Իսկ ընդհանրապես, ամեն մեկս էլ մեր խղճի առաջ ենք պատասխանատու, մեզնից դաժան դատավոր մեր հանդեպ չկա:
Կտրուկ, սա կմանրամասնե՞ս, որտե՞ղ նման բան տեսարԱյստեղ չկա քո ասած ՄԻՇՏ ը՝ Աստված ներում է որոշակի պայմաններով։ Նաև գրված է որ ՍուրբՀոգու դեմ հայհոյությունը ընդհանրապես չի ներվում։և ես այդ տողերը շատ լավ գիտեմ ուստի երբեք չեմ կարող ինձ թույլ տալ ասելու Աստված միշտ ներում է։իսկ քո մեջբերած տողերը ասված ու նպատակաուղղված են բոլորովին այլ առիթով։ես մեղավոր չեմ որ դու սխալ եզրահանգումների ես գալիս ու էդ եզրահանգումդ վերագրում ինձ՝ որպես իմ կարծիք։Կամ դա ասելով ի՞նչ նկատի ունես:
Ուրեմն սխալ եզրահանգման եմ եկե՞լ: Կտրուկ, արդեն 100 անգամ ասեցի, որ խոսքս միայն քեզ չի վերաբերում:
Էջանիշներ