Մեջբերում Սելավի-ի խոսքերից
Արս ջան թող քո ասածով և քո բացատրածով լինի ամեն բան, ինչպես բացատրեցիր:
Բայց երբ հղում էս անում վիքիփեդիայից, գրիր նաև այն ինչը գրված է այնտեղ ամբողջովին:
Ամբողջովին չէի կարող մեջբերել, քանի որ բավականին երկար էր: Փոխարենը կրճատ նշել եմ տեսության հիմնական տեսակետը և տվել հղում, որպեսզի ցանկացողն ընթերցի ամբողջությամբ: Երևի, քաղաքակիրթ ձևը դա է:

Ես այդ պատմությունը ներկայացրեցի այնպես ինչպես որ կար: Եվ ես կոնկրետ ու հաստատակամ ունեմ իմ կողմնորոշումը այդ պատմության հետ կապված, և իմ այս տեսանկյունի հստակ կողմնորոշումը միայն այդ հիմքերի վրա չի կառուցված:
«Ինչպես որ կար»-ը մի քիչ ուժեղ է ասված, իհարկե: Հարցն էլ հենց այն է, որ պատմությունը ներկայացված էր որպես փաստ (աքսիոմ): Դա էլ դարձավ իմ կողմից առարկությունների պատճառ: Եթե նկատեցիր, իմ տեսակետը ես ներկայացրել եմ որպես տարբերակներից մեկը:

Դու էլ ունեցի քո կողմնորոշումը, քանզի քո կողմնորոշումն էլ ունի իր հիմքերը:
Ունեմ, իհարկե:
Ես քեզ չեմ պատրաստվում ապացուցել, որ քո կողմնորոշումը սխալ է կամ քո ունեցած հիմքը ունայն:
Դա չէր էլ հաջողվի:

Արս ջան եթե քեզ հարմարա ու դրանից դու քեզ լավ էս զգում,
Չէ, ինձ համար միևնույն է, պարզապես հիշեցի անեկդոտը՝ «սելավի, սելավաս...»:
խնդիր չկա կարող էս նաև Սելավաս ասել,
Ինձ ամենաշատը մեր հայկական «Սելավն» է դուր գալիս այս պարագայում:
բայց իմ նիկը Սելավի է:
Եղավ, այլևս միայն այդպես էլ կդիմեմ